Latest 10 episodes

Իվետան արդեն արել է այն, ինչ պետք էր. Էրիկ

Մայիսի 10-ին «Եվրատեսիլ-2016»-ի առաջին կիսաեզրափակչի շրջանակներում մեր երկիրը ներկայացնող Իվետա Մուկուչյանն ուղղակի ցնցեց բոլորին ոչ միայն իր ձայնով ու շլացուցիչ տեսքով, այլեւ խիզախությամբ՝ ծածանելով Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության դրոշը: Նրա՝ նման քայլը մեծ քննարկումների առիթ դարձավ, եւ չնայած մայիսի 14-ին պետք է կայանա «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլը, բայց դեռեւս քննարկվում են հնարավոր պատժամիջոցների կիրառումը հայկական պատվիրակության նկատմամբ:

Մինչ այս հարցի շուրջ «Եվրատեսիլի» կազմակերպիների որոշումը, Life.panorama.am-ը Իվետայի առաջին ելույթի մասին խոսել է երգիչ Էրիկի հետ, ով «Եվրատեսիլ-2016»-ում հանդես է գալիս որպես հայաստանյան ժյուրիի անդամ:

«Նախ պետք է ասեմ, որ իմ գնահատմամբ այս տարի «Եվրատեսիլ»-ի լավագույն տարիներից մեկն է, կազմակերպիչները աշխատել են բարձր մակարդակով, բեմը շատ հարուստ ու գեղեցիկ է: Որպես ժյուրիի անդամ՝ կարծիքներ ու կոնկրետ մասնակիցների անուններ չեմ կարող նշել, քանի որ դրա իրավունքը չունեմ, միայն կարող եմ հայտնել իմ սուբյեկտիվ տեսակետը, որ այս տարի եվրոպական շատ հայտնի երկրներ «Եվրատեսիլ»-ում  ներկայացրել են ավելի հնաոճ երգեր, որոնք, ըստ իս, այնքան էլ ակտուալ չեն: Ինչեւէ, կան եւ լավ մասնակիցներ, եւ վատ»,- նշեց Էրիկն ու անդրադարձավ մեր երկրի ներկայացուցչին.

«Ես շատ ցավում եմ, որ մենք իրավունք չունենք քվեարկել մեր երկրի համար, բայց եթե ես հնարավորություն ունենայի, մեծ սիրով կքվեարկեի հենց Իվետայի օգտին, քանի որ նա իսկապես շատ լավ ներկայացավ: Եվրատեսիլյան պատմության մեջ մենք շատ գեղեցիկ ու փառահեղ ելույթներ ունեցել ենք ու այս տարի էլ Իվետան պատվով ներկայացրեց մեր երկիրը: Ինձ հիացրեց Իվետային վստահությունը, նրան միշտ եմ սիրել, բայց «Եվրատեսիլ»-ի բեմում ես ինձ համար նոր արտիստ բացահայտեցի, արտիստ, ով հրաշալի է տիրապետում իր արտաքինին. երգին, բեմին, տեսախցիկներին եւ հանդիսատեսին: Նրա ելույթի ժամանակ շատ պարզ էր երեւում ցանկությունը, որ նա ուզում է լավագույն կերպով մեր երկիրը ներկայացնի, ինչն էլ նրան հաջողվեց»:
Էրիկը դժվարանում է կանխատեսել, թե Իվետան ո՞ր հորիզոնականը կզբաղեցնի, քանի որ փորձը ցույց է տվել, որ «Եվրատեսիլ»-ում շատ հաճախ անկանխատեսելի ընթացք կարող է լինել: Երգչի կարծիքով՝ հորիզոնականն այլեւս կարեւոր չէ, այն, ինչ Իվետան պետք է աներ, արդեն արել է.

«Առաջին կիսաեզրափակչում Հայաստանն ուղղակի փայլեց բեմում, գլխավորը այդ կարեւոր միջազգային մրցույթում ծածնվեց մեր երկու դրոշները, իսկ դրանից ավելի կարեւոր բան այլեւս չկա: Այդքանից հետո էական չէ՝ մենք, որ հորիզոնականում կլինենք, Իվետան արդեն արել է այն, ինչ պետք էր: Թող բոլորն անհոգ լինեն՝ մենք որտեղ պետք է, այնտեղ հաղթում ենք»,- նկատեց «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ժյուրիի անդամը:

Էրիկի հետ զրույցում անդրադարձանք նաեւ Իվետա Մուկուչյանի արտաքինին եւ հատկապես հագուստին, ինչը մեր երկրում քննադատության ալիք է բարձրացրել: Այս թեմայի շուրջ երգիչը հավելեց.

«Մեր երկրում քննադատությունները երբեմն հասնում են ծայրահեղության: Ես մի բան կարող եմ ասել, Իվետան շատ գեղեցիկ է ու նրան հագուստի այդ ոճը շատ է սազում, եթե մի բան աչքի համար գեղեցիկ է ու վուլգարության չի հասնում, ապա դրա մեջ վատ բան չկա: Երբ Հայաստանը բազմիցս մասնակցել է միջազգային նշանակության գեղեցկության մրցույթների ու մեր մասնակից աղջիկներն էլ, ընդունված կանոններին համաձայն, լողազգեստներով են բեմ դուրս եկել, չգիտես ինչու ոչ մեկ չի մտածել փնովել, բայց երբ երգչուհին համարձակ հագուստով կարող է բեմ բարձրանալ, անմիջապես սկսվում է քննադատությունների տարափը: Շատ վատ բան է, երբ հայերս նույն հագուստով ներկայացող Մադոննային սիրում ու երկրպագում ենք, բայց մեր երգչուհիներին սկսում ենք քննադատել: Ու ընդհանրապես կոչ եմ անում բոլորին՝ բավական է քննադատություններով զբաղվեք, առավել եւս բավական է քննադատենք ինքներս մեզ, այս պահին Իվետան ունի մեր կողմից սատարման կարիքը»:

Today's most read news !
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
Comments

Name: