Մոռացեք Քարդաշյանների մասին, այժմ կա Մուկուչյան. Wiwibloggs-ը՝ Իվետա Մուկուչյանի մասին


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բրիտանական Wiwibloggs կայքի կազմակերպած Eurovision’s Next Top Model 2016 պատվավոր կոչմանն է արժանացել Իվետա Մուկուչյանը, ով հանդիսատեսին և օգտատերերին գրավել է ոչ միայն իր արտաքին տեսքով, այլև գեղեցիկ ձայնով։ Իվետան, ստանալով ձայների 31.45%-ը, հաղթել է քվեարկությունը՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Բուլղարիայի ներկայացուցիչներից։

NEWS.am STYLE-ը որոշել է զրուցել կայքի ամենահայտնի թղթակցի՝ Ուիլյամ Լի Ադամի հետ, եւ լսել նրա մեկնաբանությունը Իվետայի հաղթանակի մասին։

«Հիանալի է։ Այն, որ Իվետան մասնակցում եւ հաղթում է մեր քվեարկությունը, նշանակում է՝ մարդիկ լավ ճաշակ ունեն։ Ես սա նույնիսկ չեմ կարող մրցույթ անվանել՝ Իվետան հենց սկիզբ էր առաջատար։ Հայկական գեղեցկության մասին հայտնի է ամբողջ աշխարհում։ Քարդաշյանները դարձել են դրա դեսպանները, եւ ես կարծում եմ, որ Իվետան նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում։ Նա այնքան ինքնավստահ է, այնքան բնական, բարձրահասակ, գեղեցիկ, նրան նույնիսկ դիմահարդարում պետք չէ, շքեղ մարմին ունի. իսկական մոդել է։ Կցանկանայի, որ նա հաղթեր, քանի որ արժանի է։ Նվազագույնը պետք է հայտնվի TOP 5-ում, հակառակ դեպքում կնշանակի, որ Եվրոպայի հետ մի բան այն չէ»,- նշել է Ուիլյամը։

Today's most read news !
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Լեոնիդ Ագուտինը Երեւանում է
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
Comments

Name: