Արման Հովհաննիսյանի մենեջերը՝ երգչին և Լիլիթ Հովհաննիսյանին ուղղված քննադատությունների մասին

Արդեն երկու օր է՝ Արման Հովհաննիսյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել են իրենց «Իմ բաժին սերը» զուգերգը, որն անմիջապես արժանացել է ոչ միայն կոլեգաներից շատերի, այլեւ հանդիսատեսի մի մեծ հատվածի քննադատություններին:

Այս երգը որակվում է որպես թուրքական ու պարսկական մոտիվներով ստեղծագործություն, տեսահոլովակն էլ՝ անճաշակություն: Քննադատությունները շարունակվում են, բայց Արմանն եւ Լիլիթը ոչ մի կերպ չեն արձագանքում դրանց: Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով խոսեց Արման Հովհաննիսյանի մենեջերի՝ Լուսինե Արշակյանի հետ, քանի որ Արմանն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում ու պատրաստվում է մայիսի 15-ին կայանալիք իր մենահամերգին.

«Ես որեւէ մեկնաբանություն չեմ ուզում տալ, միայն կարող եմ ասել, որ աշխատանքը ներկայացված է երկարատեւ լռությունից հետո, սա արվել է Արմանի եւ Լիլիթի երկրպագուների համար, քննադատությունների վերաբերյալ ոչինչ չենք ուզում խոսել»,- նշեց Արման Հովհաննիսյանի մենեջերը, իսկ մեր այն նկատառմանը, թե գուցե երգիչն անձամբ ցանկանա անդրադառնալ լայնածավալ քննադատություններին, Լուսինե Արշակյանը պատասխանեց.

«Այս պահին Արմանը խիստ գրաֆիկով աշխատում է ու պատրաստվում է ԱՄՆ-ում կայանալիք իր մենահամերգին: Մեծ մենահամերգից առաջ նա իր հերթական աշխատանքը ներկայացրեց Լիլիթ Հովհաննիսյանի հետ զուգերգի տեսքով, իսկ կարծիքների վերաբերյալ նպատակահարմար չենք գտնում խոսել»:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Ani
15 May 2016 15:22
Lilit du mlavelu baser es sovorel,te baqvum bayati mkkalu? Axjik jan tesqit naelov jashakt parz e. Klast zroic cacr e. Et Jahern el misht kaxum es,vor balansic chynknes? Isk du Arman jan Masis sari gagatum es misht kangnac hay azgi hamar. Es voxormelinerin ton mi tur hetnery mi ergi,teche akamaic khaytnves turqiayum.
+1
Nona
15 May 2016 05:23
Hianali katarum ov chi uzum tox chnayi,,meke mer hayere mishtel djgohen,apreq Arman ev Lilit jan bravo
+3
Los
14 May 2016 20:57
Shat lavna ovel vor asuma lav chi naxanz martiken lilit jan duel shat chashakoves kez shatem sirum muys ankam vor gas yes vegasem aprum shat kuzenam kez tesnem im anune dianna vonts karoxem kez het xosel
+3
Miqo
14 May 2016 16:39
Ara es inch rabiz zzveli erga
0
NAR
14 May 2016 13:47
ET EIR UZUM LILIT.HAZAR ANGAM ASUM ENK,DU SHAT LAVNES,BAYC KO ERGAC ERGER@ BARIC BUN IMASTOV ZZVELIA.POXI ERGELAVOCHT ASTCU SIRUN.ES RABIZINEL NERKASHIR KO ANKAP ERGERI MECH
-2
Loading...