Latest 10 episodes

Կցանկանամ, որ «Եվրատեսիլ-2016»-ում հաղթի Ադրբեջանը. Շուշան Պետրոսյան


«Եվրատեսիլ-2016»-ը եվրատեսիլյան պատմության մեջ հայերի համար նշանավորվեց որպես ամենաքննարկվողն ու սկանդալայինը: Իվետան զարմացրեց իր ձայնով, տեսքով ու համարձակ քայլով՝ կիսաեզրափակչում ծածանելով ԼՂՀ դրոշը: Այս թեման դեռեւս շարունակվում է թեժ քննարկումների կիզակետում մնալ, որի մասին Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի եւ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ.

«Իվետան առաջին կիսաեզրափակչում ուղղակի հրաշալի ելույթ ունեցավ եւ վաղը եզրափակչում մեր երգչուհուն կրկին լավ ելույթից բացի ոչ մի բանի մասին պետք է չմտածի, քանի որ երգչուհուն ելույթից առաջ սթրես ապրել պետք չէ: Այդ հարցում իրենց դերակատարությունը կարող են ունենալ շվեդական հայ համայնքը, ովքեր կարող են Իվետայի փոխարեն բարձրաձայնել մեր խնդիրների մասին: Ի վերջո, եթե արգելում են ցուցադրել Արցախի դրոշը, մենք ունենք շատ այլ աղմկարար միջոցներ ադրբեջանցու վանդալիզմը ցուցադրելու համար: Նույն  շվեդական համայնքը կարող է այս հարցն իր վրա վերցնել եւ վաղը բարձրացնել մեր Գուրգեն Մարգարյանի նկարները, վստաահ եմ՝ շատերին կհետաքրքրի, թե ով է այդ հրաշք արծիվը, էլ չեմ ասում, որ հայ համայնքը կարող է ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի լուսանկարներով ներկայանալ այդ մրցույթին: Իսկ Իվետա Մուկուչյանը ինչ պետք էր, արդեն արել է, նա իր ուժեղ կամային տեսակով հրաշալի ելույթ ունեցավ ու բարձրացրեց Արցախի դրոշը եւ այսօր իր մեջքին կանգնած է ողջ հայությունը»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստն ու հավելեց.

«Խնդիրը նրանում է, որ եթե Ուկրաինայի ներկայացուցիչը կարող է երգի միջոցով բարձրացնել իր երկրի խնդիրն այն դեպքում, երբ անցյալ տարի այս մրցույթում արգելեցին ու ստիպեցին մեր «Genealogy» խմբին փոխել երգի բառերը, ուրեմն անպատկառությանը պետք է պատասխանել անպատկառությամբ»:

Ի դեպ՝ Շուշան Պետրոսյանը մեզ հետ զրույցում հանդես եկավ հայտարարությամբ.

«Կցանկանամ, որ հաղթի Ադրբեջանը, որպեսզի ծախսի տակ ընկնի: Նախորդ անգամ նրանք 20 միլիոն եվրո են նախատեսել այդ մրցույթն իրենց երկրում անցկացնելու համար, թող հիմա էլ մեծ գումարներ ծախսեն, քանի որ նրանց գումարները մեր դեմ օգտագործվող նույն զենքն են: Թող նրանք զբաղված լինեն «Եվրատեսիլ»-ով, մենք էլ ավելի ամրանանք ու իրենց հերն էլ անիծենք»,- ավարտեց Շուշան Պետրոսյանը:

Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments
la
16 May 2016 00:47
to du inches qeznic nrkayacnum vor patmagavores ay turqi mard, ancar turqeri koxme haaa, apush
-2