Latest 10 episodes

Միայն այս ամենը զգալու համար արժեր անցնել այս բարդ ու դժվարին ուղին. Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակչից ժամեր առաջ կիսվում է զգացողություններով


Ժամեր հետո Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կկայանա «Եվրատեսիլ-2016»-ը: Այսօր ողջ Եվրոպան կորոշի, թե ով հաղթող կճանաչվի այս հեղինակավոր երգի մրցույթում: Մենք՝ հայրես, այս տարի մեծ սպասումներ ունենք, քանի որ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ-2016»-ի առաջին կիսաեզրափակչից հետո համարվել է մրցույթի ամենաքննարկվող երգչուհիներից մեկը: Նա համարձակ էր ու վստահ բեմում, իսկ կանաչ սենյակում էլ ծածանեց Արցախի դրոշը: Միեւնույն վստահությամբ եւ հաղթական տրամադրությամբ «Եվրատեսիլ-2016»-ի թոփ մոդել ճանաչված Իվետան այսօր էլ կբարձրանա բեմ ու կներկայացնի Հայաստանը:

Մինչև վճռական համերգը Life.panorama.am-ին հաջողվել է խոսել Իվետա Մուկուչյանի հետ, ով համերգից ժամեր առաջ կիսվել է զգացողություններով.

«Իսկապես աննկարագրելի զգաղցողություններ ունեմ՝ այնքան ուժեղ եմ ինձ զգում: Ինձ ոգեւորում է այն միտքը, որ բոլորը համախմբված սպասում են իմ ելույթին՝ փոխանցելով իրենց դրական էներգիան: Միայն այս ամենը զգալու համար արժեր անցնել այս բարդ ու դժվարին ուղին: Բոլորին իմ անսահման շնորհակալությունն եմ ցանկանում փոխանցել»,- նշեց Իվետան

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»ի եզրափակչում Իվետա Մուկուչյանը հանդես կգա վերջին՝ 26-րդ համարի ներքո:

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
Comments

Name: