Latest 10 episodes

Եվրատեսիլյան կրքերը Բաքվում ավելի են թեժանում

Ստոկհոլմի «Globe Arena»-ի վրայով, որտեղ հենց այս պահին տեղի է ունենում «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչը, հայտնվել է մի փոքրիկ ինքնաթիռ, որը պարզել էր հետևյալ գրությամբ պաստառը՝ «Karabach loves Iveta» («Ղարաբաղը սիրում է Իվետային») (տես լուսանկարը)։


Այս տեղեկությունը, որի մասին առաջինը հաղորդել է ռուսական LifeNews-ը, մեծ իրարանցում է առաջացրել Բաքվում։ Ադրբեջանական ԶԼՄ-ները այս պաստառի հայտնվելը Ստոկհոլմի երկնքում սադրանք են անվանում։ Զարմանալին այն է, որ մկկացողների որոշ ԶԼՄ-ներ համոզված են, որ այս քայլի համար «Եվրատեսիլի» կազմակերպիչները պետք է պատժեն Հայաստանին։ Հիշեցնեմ, որ «Եվրատեսիլ-2016»-ի առաջին կիսաեզրափակչի ժամանակ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը պարզել էր Արցախի դրոշը, որը Բաքվում պարանոիդալ ջղաձգումներ էր առաջացրել։ «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչները նախազգուշացրել էին Ի.Մուկուչյանին նույն քայլին չդիմել եզրափակչի ժամանակ, որին ի պատասխան Իվետայի արցախյան եկրպագուները այսպիսի կրեատիվ ձևով արտահայտեցին իրենց սերը նրա նկատմամբ։ 
Հիստերիկ ազերիները «Եվրատեսիլ-2016»-ի կազմկոմիտեի վրա են դրել իրենց հույսերը, որ նրանք կկատարեն խոստումը և «կպատժեն» Հայաստանին։ Հետաքրքիր է, թե ինչո՞վ են մտածում թուրք-քոչվորները այսպիսի ապուշ երազանքների մասին բարձրաձայնելիս։ Ինչի՞ համար պետք է Հայաստանին պատժեն։ Կարո՞ղ է ազերիները մտածում են, որ «Globe Arena»-ի վրայի օդային տարածքը պատկանում է «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին և վերջիններս հակաօդային պաշտպանության սեփական համակարգերով պետք է խոցեին այդ օդանավը, որն ազերիների համար ատելի «Ղարաբաղ» և «Իվետա» անուններն էր գովազդում։ Ազերիները չեն հասկանում, որ այդ շինությունից դուրս տեղի ունեցող որևէ իրադարձության համար «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչները պատասխանատու չեն։ Բացարձակ չեմ զարմանա, եթե վաղը Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրի Հայաստանին` Շվեդիայի օդային տարածքը խախտելու համար՝ Ստոկհոլմը օկուպացնելու նպատակով։ 
Ինչպես ասում են՝ Рожденный ползать- летать не может!
Շնորհակալությունս եմ հայտնում Արցախի և Իվետայի օդային «գովազդի» հեղինակներին։ Շատ կրեատիվ էր։ Ամենակարևորը՝ Բաքուն սարսափելի ջղաձգված է։

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
Comments

Name: