«Պրեմիերա» նախագծում հաղթող երգի հեղինակը կստանա 500.000 դրամ, իսկ կատարողի համար «Շանթ»-ը տեսահոլովակ կնկարահանի

Այս կիրակի ժամը 20.00-ին կկայանա «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա 3» նախագծի գալա համերգն ու կհայտարարվի հաղթող երգի անունը. Այս, ինչպես եւ նախագծի այլ մանրամասների մասին Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է «Շանթ» Հ/Ը-ի PR մենեջեր Ծովինար Կարապետյանը:

«Մայիսի 15-ին՝ կիրակի օրը, ուղիղ եթերում կցուցադրվի «Պրեմիերա 3» նախագծի գալա համերգն ու կհայտարարվի հաղթող երգի անունը, որն արդեն իսկ որոշվել է sms քվեարկության միջոցով: Այս օրերին թե մասնակիցները, թե երգերի հեղինակներն ու կազմակերպիչները զբաղված են եզրափակիչ համերգի աշխատանքներով, մենք անում ենք ամենը՝ մեր հեռուստադիտողին հաճելի ժամանց պարգեւելու համար»,- նշեց PR մենեջերը:

Հետաքրքրվելով, թե ի՞նչ է սպասվում հաղթող երգի հեղինակին, Ծովինար Կարապետյանը մանրամասնեց.

«Հաղթող երգի հեղինակը կստանա 500.000 դրամ, իսկ կատարողի համար «Շանթ»-ը որպես նվեր տեսահոլովակ կնկարահանի: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ անկախ քվերակությունից մեր մասնակիցները ձեռնունայն չեն մնում, քանի որ արդեն իսկ ունեն հայտնի դարձած երգ»:

Ի դեպ՝ «Պրեմիերա 3» նախագիծն ունի նաեւ գործընկերներ՝ ի դեմս «Դար 21»-ի, «Ռադիո Վան»-ի եւ «Հանրային ռադիո»-ի, որոնք էլ իրենց հերթին են կազմակերպել քվերակություն ու գալա համերգի օրը կհայտարարեն իրենց հաղթողին.

«Քանի որ նախագիծն ունի նաև գործընկերներ, այս ընթացքում նրանք էլ իրենց քվեարկությունն են անցկացնում եւ գալա համերգի ժամանակ նրանցից յուրաքանչյուրի ներկայացուցիչը կհայտարարի իրենց քվեարկությամբ հաղթող ճանաչվածին: «Դար 21»-ը, «Ռադիո Վան»-ը եւ «Հանրային ռադիո»-ն իրենց քվերակությամբ հաղթող երգը ներառելու են իրենց եթերացանցում ՝ պարբերաբար ցուցադրելով դրանք: Գիտեմ, որ նրանք ունեն նաեւ անակնկալներ, որի մասին կհայտարարեն հենց եզրափակչի օրը»,- պատմեց նա:

Ի դեպ՝ «Շանթ» Հ/Կ-ի PR մենեջեր Ծովինար Կարապետյանը ընդգծեց նաեւ.

«Պետք է նշեմ, որ Արցախի սահմանագծում տեղի ունեցած ռազմական գործողություններից ելնելով, որոշում է կայացվել, որ «Պրեմիերա» նախագծի sms քվեարկության ամբողջ հասույթը փոխանցվելու է Արցախ»:

 «Պրեմիերա 3»-ում մրցում են Եվա Թաշչյանը՝ «Չունեմ ճար», Հայկուհի Բաբախանյանը՝ «Անհոգի յար», Հայկ Հունանյանը՝ «Էլ չեմ գտնի», Նիկ Էգիբյանը՝ «Իմ փոխարեն», Նարե Գեւորգյանը՝ «Արեւ» եւ Ժաննա Դավթյանը՝ «Ժպտա» երգերով:

Հիշեցնենք, որ «Պրեմիերա» նախագծի առաջին եւ երկրորդ եթերաշրջաններից հետո նախագիծն ունի միաջազգային գրանցում, այսինքն «Պրեմիերան» «Շանթ» Հ/Կ-ի հեղինակային ձեւաչափն է, որը կարող են գնել աշխարհի յուրաքանչյուր երկրից:

 

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
Comments

Name: