Ֆուլհաուսցիները բոլորովին այլ իրավիճակներում. ի՞նչ է սպասվում «Ֆուլ հաուսի» հայաստանյան համերգին

Մայիսի 16-ին, 17-ին և 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ֆուլհաուսցիները հայաստանյան լսարանին կներկայանան իրենց համեերգային ծրագրով։ Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Blognews-ի հետ զրույցում մի շարք բացահայտումներ է արել երևանյան ներկայացումների մասին։

  

«ԱՄՆ-ում երկու նոր համերգ ենք ունեցել, որոնց համադրությունն էլ լինելու է Երևանում, սակայն բոլոր համարների վրա նորից աշխատել ենք և կառուցվածքով հաապատասխանեցրել հայաստանյան իրականությանն ու մենթալիտետին։ Ամեն երկրում ելույթ ունենալիս էլ այդպես ենք արել։ Կան նաև համարներ, որոնք գրվել են հատուկ հայաստանյան լսարանի համար»,- պատմեց Մենչը։

Այս ծրագիրն արդեն անցել է նախնական սելեկցիա. «Մենք տեսել ենք, թե որ կտորի վրա  դահլիճից ինչպիսի արձագանք կա և դա հաշվի առնելով ենք կառուցել այս համերգի սցենարը»։

Նա ընդգծեց, որ համերգին կրկնվում են միայն կերպարները և իրենց հարաբերությունները, իրավիճակները, որոնցում հայտնվում են հերոսները, բոլորովին նոր են։ «Ոչ մի իրավիճակ չի կրկնվում։ Հանդիսատեսը չի տեսնելու այն, ինչ տեսել է հեռուստատեսությամբ։ Այնպիսի համերգ է, որին ոչ միայն «Ֆուլ հաուսի» մշտական հեռուստադիտողները կգան, այլև մյուսները, իսկ նրանց համար, ովքեր սիրում են «Ֆուլ հաուսը», մի փոքր անակնկալ կլինի:) Շատ հետաքրяիր կլինի ֆուլհաուսցիներին տեսնել մեկ այլ իրավիճակում՝ բեմի վրա, որովհետև շատ տարբեր են թե՛ հումորի տեսակը, թե՛ շոուի էլէմենտները»,- նկատեց պրոդյուսերը։

Մենչից տեղեկացանք, որ համերգը երաժշտական ուղղվածություն ունի։ Երգելու են ոչ միայն Միհրան Ծառուկյանն ու Գևորգ Մարտիրոսյանը, այլև մյուսները.  համարներն ունեն երաժշտական ուղղվածություն։

Անդրադառնալով նոր մասնակիցներին՝ Գևորգ Մարտիրոսյանին և Մարինկա Խաչատրյանին, պրոդյուսերն ասաց, որ Գևորգը համերգին ներկայանալու է միայն երգով, Մարինկայի մասնակցությունն էլ քիչ է, քանի որ համերգի ծրագիրը համարյա պատրաստ էր, երբ նրանք համալրեցին ֆուլհաուսցիների շարքերը։ «Եթե հետագայում այլ համերգներ լինեն, միգուցե  նրանց մասնակցության շրջանակներն ընդլայնվեն։ Ես գոհ եմ նրանց մասնակցությունից «Ֆուլ հաուսում», հանդիսատեսը՝ նույնպես։ Ես հիմա կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ կլինի Գևորգի և Մարինկայի հետագան նախագծում, սակայն այսօր դեռ ո՛չ սցենարային գծով, ո՛չ հեռուսադիտողների արձագանքներով նրանց կերպարները չեն սպառվել»,- ասաց նա։

Վերջում Մենչը նշեց, որ իրենք ուզում են, որ հանդիսատեսը 2 ժամով կտրվի առօրյա հոգսերից։ «Այսօրվա իրավիճակում ժպիտը շատ կարևոր է մեզ համար»,- եզրափակեց նա։

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...