Latest 10 episodes

Մեր ընկերական, քավոր-սանիկ հարաբերությունները չի խախտվել. Վահագն Գրիգորյանը՝ Արամ MP3-ի հետ համագործակցության մասին

Մայիսի 14-ին Մարզահամերգային համալիրում կայացած Արամ MP3-ի սպասված մենահամերգը ոչ միայն հաճելի ժամանակ է պարգեւել հանդիսատեսին, այլեւ շատերին զարմացրել է Արամի և իր նախկին գործընկեր Վահագն Գրիգորյանի համագործակցությամբ. վերջինս մենահամերգի գեղարվեստական ղեկավարն էր: Այս փաստը զարմանք է առաջացրել, քանի որ տարիներ առաջ «32 ատամի» եւ ավելի ուշ  ստեղծված «Վիտամին ակումբի» տղաների միջեւ հարաբերությունները կարծես թե ընկերական չէին:

Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Վահագն Գրիգորյանի հետ, ով մեզ հետ զրույցում նախ պատմեց համագործակցության նախապատմության մասին.

«Անկախ ամեն ինչից, Արամ MP3-ն ինքնին առանձին նախագիծ է, որը ստեղծվել է դեռ շատ տարիներ առաջ՝ «32 ատամ»-ի ժամանակներում: Այդ նախագծի առաջին իսկ օրվանից ես ու Արամը համագործակցել ենք, միասին իրականացրել իր առաջին ակումբային համերգը: Այսինքն՝ սկիզբը դրվել է համատեղ, իսկ տարիներ հետո այս համագործակցության գաղափարն էլ երկուսինս է եղել»,- նշեց գեղարվեստական ղեկավարն ու հավելեց, որ նախկին «32 ատամի»-ի տղաների հետ մշտապես լավ հարաբերություններ է ունեցել.

«Մեր միջեւ եղել են գործնական խզումներ, որը չի անդրադարձել անձանական հարաբերությունների վրա: Մեր ընկերական, քավոր-սանիկ հարաբերությունները չի խախտվել, մեկս մյուսի հետ 100 տարվա ընկերներ ենք, իսկ թե գործնական իմաստով ինչ եղավ, դա թող մի կողմ մնա»:

Ապագայում էլ Վահագն Գրիգորյանը չբացառեց նախկին «32 ատամի» անդամների համագործակցությունը կրկին եթերային ձեւաչափում.

«Չի բացառվում, որ հերթը դրան էլ կհասնի՝ հանդիսատեսն էլ կարոտում է մեզ մեկ բեմում, երկրպագուներն էլ մնացել են դեռ: Հետագայում «32 ատամ» կլինի, թե «Վիտամին», չգիտեմ, բայց կրկին միասին ներկայալնալը ինքս չեմ բացառում. Տա Աստված, մեր երկիրը խաղաղ լինի, որպեսզի մենք էլ աշխատենք»:

Ի դեպ՝ բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, թե Վահագն Գրիգորյանն ու Կարեն Բաբաջանյանը վիճել են ու դա է պատճառը, որ Վահագնը համագործակցել է Արամ MP3-ի հետ, ռեժիսորը շեշտեց.

«Նման բան գոյություն չունի, կրկնում եմ՝ սա իմ ու Արամի համագործակցությունն է, ճիշտ է՝ մեր տղերքը մեր կողքին են եղել, բայց այս նախագիծը ծնվել է տարիներ առաջ, որին տեր ենք կանգնել ես ու Արամը: Իմ ու Կարենի միջեւ չի կարող վատ հարաբերություններ լինեն, ես չեմ կարող «32 ատամից» դուրս գալ, քանի որ դա կնշանակի, որ ես ինքս ինձնից եմ դուրս գալիս»:

Անդրադառնալով մենահամերգին՝ որպես գեղարվեստական ղեկավար Վահագն Գրիգորյանը նշեց.

«Իհարկե, որպես գեղարվեստական ղեկավար պետք է շատ գոհ չլինեմ մեր աշխատանքից եւ եթե անկեղծ լինեմ, կցանկանայի եւս 3 օր փորձեր իրականացնել, մի լավ տանջել բոլորին ու հետո նոր ներկայանալ հանդիսատեսին, բայց կատարված աշխատանքը իսկապես հսկայական էր: Մենք իրականացրինք համերգ, որի նման Հայաստանում դեռ չէր եղել: Բարձրորակ տեխնիկա, հզոր ձայն ու հետաքրքիր շոու. Վստահ եմ՝ հանդիսատեսը գոհ է հեռացել Արամ MP3-ի մենահամերգից, քանի որ այդ օրը հանդիսատեսի եւ երգչի միջեւ եղած «պատնեշներն» ուղղակի փլուզվեցին»:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments