Ես էլ որպես նորմալ հայ տղամարդ մտածում եմ այդ մասին, բայց ամեն բան իր ժամանակին. Էրիկը՝ ընտանիք կազմելու ու նոր տեսահոլովակի մասին

«Իմ ամենալավ»՝ այսպես է կոչվում Էրիկի նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակը երգիչը ներկայացրեց երեկ:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է երգի եւ տեսահոլովակի ստեղծման մասին, ինչպես նաեւ կիսվել է իր ապագա ընտանիքի մասին պատկերացումներով:

««Իմ ամենալավ» երգը ստեղծվել էր վաղուց: Սկզբում մտադրություն ունեի այս երգը  գեղեցիկ կերպով ներկայացնել իմ հանդիսատեսին, ուստի փորձում էի գաղտնի պահել բոլորից, սակայն պետք է նշեմ, որ ամիսներ առաջ այս երգը շատ պատահաբար հայտնվեց համացանցում ու չնայած մեր ջանքերին եւ փորձերին, որպեսզի այն համացանցից հեռացվի, միեւնույն է, հասցրեց տարածվել ու սիրվել: Այս երգը սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարեցի նաեւ մենահամերգիս ժամանակ ու եւս մեկ անգամ հասկացա, որ այն շատ է սիրվել ու պարտադիր պետք է տեսահոլովակի տեսքով կյանք տամ իմ այս աշխատանքին: Ի դեպ, շատ գեղեցիկ երգի համար շնորհակալ եմ  Ռիչարդ Մադլենյանին, ով հեղինակել է երաժշտությունը եւ  Սվետլանա Բոսնոյանին, ով գրել է հրաշալի տողերը»,- պատմեց Էրիկն ու անդրադարձավ տեսահոլովակի ստեղծմանը.

«Թող անհամեստություն չթվա, բայց արձագանքներից ելնելով կարող եմ փաստել, որ սա այն տեսահոլովակներից է, երբ լրացնում է երգին եւ էլ ավելի տպավորիչ դարձնում այն, ամեն դեպքում՝ դա են վկայում մեկ օրում հնչած դրական արձագանքներն ու դիտումները: Ինձ պետք էր տեսահոլովակ, որը չէր փչացնի երգս, ինչն էլ եւ ստացվել է:  Վերջին երկու ամիսներին մեր երկիրը դժվար ժամանակներ է ապրում ու ես շատ ուրախ եմ, որ կարողացա ստեղծել մի գործ, որը ինչ-որ կերպ մարդկանց դրական տրամադրություն կհաղորդի»,- նշեց երգիչը:

Էրիկի տեսահոլովակի հերոսները իրական կերպարներ են՝ հայկական շոու բիզնեսի հայտնի ընտանիքները եւ մեր օրերի ամենագլխավոր մարդը՝ հայ զինվորը.

«Նոր աշխատանքիս ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, բայց տեսահոլովակում մեր հայտնի ընտանիքներին ընդգրկելն իմ գաղափարն էր: Երգը սիրո եւ ամենալավ աղջկա մասին է, ու քանի որ ցանկացած տղամարդու համար ամենալավը հենց իր կինն է, իր սիրելին, ես որոշեցի, որպեսզի տեսահոլովակիս հերոսները իմ ընկերները լինեն իրենց ամենաների հետ: Ցավոք, ընկերներիցս ոչ բոլորին եմ կարողացել ընդգրկել տեսահոլովակիս մեջ, նրանցից շատերն էլ քաղաքում չէին: Բայց պետք է հատուկ շեշտեմ, որ ինձ համար այսօրվա ամենակարեւոր եւ հայտնի հերոսները մեր զինվորներն են, դրանից ելնելով էլ տեսհոլովակիս հերոսների շարքում ներկայացրել ենք նաեւ զինվորին իր սիրելիի հետ. հուսամ, որ մեր բոլոր զինվորները ողջ ու առողջ կգան եւ կհասնեն իրենց սիրած աղջիկներին»,- պատմեց Էրիկը:

Անդրադառնալով տեսահոլովակում Էրիկի չբացահայտված սիրելիին՝ երգիչը հրաժարվեց հայտնել նկարահանված գաղտնի աղջիկը իրականում նրա սիրելին է, թե ոչ.

«Միշտ չեմ սիրել իմ անձնական կյանքի մասին խոսել ու դրանից ելնելով էլ տեսահոլովակում գաղտնի պահեցի այդ դրվագը: Ամեն ինչ չէ, որ պետք է բացահայտվի, այսպես թող հետաքրքրությունը շարունակական դառնա: Գուցե մի օր էլ իմ ընկերենրից մեկը նման լավ երգ ունենա եւ ես էլ իմ ընտանիքով նկարահանվեմ նրա տեսահոլովակում»,- նկատեց նա, իսկ մեր այն նկատառմանը, թե արդյոք Էրիկը մտածում է ընտանիք կազմելու մասին, ծիծաղելով պատասխանեց.

«Ինչպես բոլոր հայ ընտանիքներում, մեր ընտանիքում էլ ինձ հաճախ ես ասում, որ ընտանիք կազմելու ժամանակն է, անգամ բարեկամներս, երբ հարցնում են տարիքս, լսելուն պես ասում են՝ դե, արդեն ժամանակն է: Ես չեմ մտածում, որ ուշացել եմ այս առումով, իհարկե,  ես էլ որպես նորմալ հայ տղամարդ մտածում եմ այդ մասին, բայց ամեն բան իր ժամանակին»:

Today's most read news !
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
  • Եթե չկա ներքին լայն դիմադրություն
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
Comments

Name: