Latest 10 episodes

Ինձ համար շշմելու բան էր, երբ նա համարձակություն ունեցավ ու ծածանեց Արցախի դրոշը. Արթուր Գրիգորյանը՝ Իվետա Մուկուչյանի մասին

Եվրատեսիլյան քննարկումները դեռեւս շարունակվում են, եւ չնայած մեր երկիրը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հրաշալի ելույթ ունեցավ «Եվրատեսիլ-2016»-ում, բայց այս մրցույթին համապատասխան անկանխատեսելիությամբ մեզ միայն 7-րդ հորիզոնականը բաժին ընկավ:

Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հետ, ով հորդորեց՝ ոչ մի դեպքում չնեղսրտել 7-րդ հորիզոնականից.

«Հայաստանի համար 7-րդ հորիզոնականը բոլորովին վատ տեղ չէ, պետք չէ ցավալի տանել ու մտածել, որ Հայաստանը անպայման առաջին տեղում պետք է լիներ: Գլխավորը՝ Իվետան շատ լավն էր, շատ տպավորիչ իր թե ձայնով, թե տեսքով, թե բեմականացմամբ, ամենակարեւորը՝ Իվետան խելոք աղջիկ է, գոնե ինձ համար Իվետան խելացի երգչուհի է, ինչը սովորաբար քիչ է պատահում այսօր: Ինձ համար շշմելու բան էր, երբ նա համարձակություն ունեցավ ու ծածանեց Արցախի դրոշը, չտեսնված խոսեց նաեւ լրագրողների հետ. իսկապես շատ լավ է, երբ երգչուհին երգելուց ու լավ տեսք ունենալուց բացի նաև խելացի է լինում: Իսկ ընդհանուր առմամբ, ես այդ «Եվրատեսիլ»-ն այնքան չեմ սիրում, քանի որ այս մրցույթի անկանխատեսելիությունը կապված չէ միայն երգչի հետ, այն մի փոքր էլ պետությունների հետ է կապված, ինչը բոլորս շատ լավ գիտենք ու հասկանում ենք: Այս մրցույթում բարձրաձայնում են, որ պետք է քաղաքական երանգենրից հեռու մնալ, բայց նման քայլեր արվում են ու որոշներին ներվում է դա, որոշներին՝ ոչ: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք չէ այսուհետ քննարկել երգիչների լավ ու վատ երգելը»,- նշեց Արթուր Գրիգորյանը:

Խոսելով որպես կոմպոզիտոր մասնակիցների հանդեպ իր վերաբերմունքից՝ ՀՀ ժողովրդական արտիստը նկատեց.

««Եվրատեսիլ»-ում այս տարի ամեն բան լավ էր, քան երբեւէ, որովհետեւ բոլոր երգիչներն էլ պինդ էին: Չեմ կարող ասել, որ հաղթող երգը լավը չէր, այն ինձ իսկապես դուր եկավ, բայց ես կցանկանայի, որ հաղթեր Ավստրալիան, քանի որ   նրանց երգչուհին բավականին հզոր ձայն ուներ, շատ հետաքրքիր աղջիկ էր: Ինչ վերաբերվում է Իվետային՝ նա իսկապես շատ լավ ելույթ ունեցավ, եթե ես դատեի, նրան 3-րդ հորիզոնականը կտայի, ինձ համար նա պետք է հայտնվեր եռյակում»:

Today's most read news !
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
Comments

Name: