Latest 10 episodes

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ «Ֆուլ հաուսի» պրեմիերային

Հայաստանյան լսարանը վերջապես հնարավորությւն ունի տեսնելու «Ֆուլ հաուս» շոու ներկայացումը, որի մասին արդեն երկու տարի է՝ խոսվում է։ Ներկայացման պրեմիերան երեկ էր, ներկա էին ինչպես «Ֆուլ հաուսի» երկրպագուները, այլև հայտնիները։ Blognews-ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր պահերը։

Ներկայացման ամենաբուռն ընդունված պաահերից մեկը Միհրան Ծառուկյանի մասնակցությամբ էր, երբ նա նմանակում էր Էրիկին, Թաթային, Գուրգեն Դաբաղյանին։ Երգիչը խոստովանեց, որ ի սկզբանե չի պատկերացրել, որ կարող է դա անել, սակայն ստացվել է:) «Սկզբնական շրջանում չէի պատկերացնում    ինչպես եմ նմանակելու, ասում էի չէ, չի ստացվի բայց, փաստորեն, ստացվեց։  Շրջագայությունների ժամանակ արդեն խաղաացել էի այս համարն և սովորել»,- ասաց Միհրանը, ով առաջին շրջագայությունից առաջ Blognews-ին ասել էր, որ իր համարները քիչ են, քանի որ բեմում խաղալը իր համար նոր երևույթ է։ Այս անգամ, Միհրանի խաղացած տեսարաներն անհամեմատ ավելի շատ էին։ «Քիչ-քիչ բացվեցի, տեսարաններն էլ շատացան, ինձ օգնեցին խաղընկերներիս խորհուրդներն ու ինքս ինձ վրա աշխատելը։ Բարդություններ կային, սակայն ինձ օգնեց այն հանգամանքը, որ արդեն սովոր էի բեմին»,- ասաց Միհրանը։

Արփի Գարբերիլյանն  էլ նշեց, որ թեև արդեն 2 տարի է՝ շրջագայում են համերգային այս ծրագրով, կարծես առաջին անգամ խաղային ներկայացումը. «Այսօր ավելի պատասխանատու էր մեզ համար, քանի որ Երևանի հանդիսատեսը գալիս է որակով, հետաքրքիր աշխատանք դիտելու, ոչ թե մեզ տեսնելու համար»։

Անի Երանյանը, ով իր հարցազրույցներում քանիցս նշել էր, որ վախենում է բեմում կենդանի խաղալուց, ասաց ինքնըստինքյան  հաղթահարեց վախերը. «Ունեմ շատ լավ խաղընկերեր. միմյանց լրացնելով ստացվեց այն, ինչ տեսաք։ Բոլորս իրոք շատ հուզված էինք, չեմ կարող բացատրել՝ ինչ զգացողություններ ունեի։ Շատ շնորհակալ ենք մեր լսարանից, հուսով ենք՝ 2 ժամ կարողացան ցրվել առօրյա հոգսերից»։

Թեև Մարջան Ավետիսյանը բեմում խաղալու երկար փորձ ունի, խոստովանեց, որ ինքն էլ էր շատ հուզված, քանի որ հայաստանյան հանդիսատեսն առաավել պահանջկոտ է։ «Հուսով եմ՝ հանդիսատեսը չի նկատել դա և գոհ է մնացել։ Ես «ամենասարսափելին» եմ  իմպրովիզների առումով, որովհետև կարող եմ ամեն ինչ այնպես խճճել, որ խեղճ խաղընկերս մի կերպ տակից դուրս գա, բայց Գրիգորի հետ այդ ամենը շատ հեշտ է, որովհետև ինքն էլ է շատ իմպրովիզներ անում։ Այսօր պրեմիերան էր, մեզ ավելի զուսպ պահեցինք, բայց մյուս համերգներին սպասվում են անակնկալներ»,- ասաց Մարջանը։ Գրիգոր Դանիելյանն էլ խոստովանեց, որ տեսարաններից մեկում մոռացել էր տեքստը, սակայն ինքն ու Մարջանը կարողացել են դուրս գալ այդ ամենի տակից։) «Յուրաքանչյուր դերասանի հետ լինում են նման պահեր, առավել ևս, որ այսօրվա  լարվածությունն ավելի շատ էր։ Երբ արդեն սովորում ենք դահլիճին, իմպրովիզներ շատ ենք անում»,- նշեց նա։

Գրիգորը «Ֆուլ հաուսի» սցենարիստների կազմում է։ Քանի որ առաջին համերգը հիմնականում «քննություն» է լինում, նա նշեց, որ հանդիսատեսի արձագանքից արդեն հասկացել է՝ ինչը կարելի է ձևփոփոխել, կրճատել. «Գիտեմ՝ ինչ փոփոխոթյուններ պետք  է անենք, դրանք շատ չեն, բայց կան։ Մեզ մոտ հետպատերազմյան շրջան է և դժվար է մարդկանց ժպիտ պարգևելը։  Հուսով եմ՝ կարողացանք հաղթահարել այդ անջրպետը»։

Գոռ Հակոբյանը նշեց, որ ներակայացումը երևանյան  հանդիսատեսի համար խաղալիս պատասխամատվությունը շատ մեծ էր, դրա համար շատ լուրջ են վերաբերվել այս ներկայացանը. «Լարվածությունը մեծ էր, քանի որ ամեն համարից հետո վայրկյանների ընթացքում պետք է հասցնեինք փոխել հագուստը։ Ամենամեծ բարդությունը երևի դա էր»։

Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն էլ նշեց, որ ներկայացումը շատ լավ անցավ. «Ընդհանուր առմամբ գոհ ենք առաջին համերգից։ Տեխնիկական կիքսեր եղան, բայց դա նորմալ է, համերգ չկա, որ կիքս չլինի»,- ասաց Մենչն ու հավելեց, որ հունիսի 6-ին, 7-ին և 8-ին ևս համերգներ կունենան։

Այս երեք համեգների հասույթը կտրամադրվի քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Արմենը նշեց, որ կընտրեն այնպիսի ընտանիքների, որոնց դեռ օգնություն չի հասել, տանն էլ կան երեխաներ։

                                                   

Today's most read news !
  • Ես պատրաստ եմ անգամ «стерва» խաղալ, բայց ոչ մամա. Յուլյա Ֆինկ
  • «Սուրբ Վալենտինը, մնացած օրերիս նման, ես անց եմ կացնում իմ միակ սիրո հետ». Սոֆի Մխեյան
  • Մխիթարյանը վատառողջ է
  • Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը նախատեսում են 2 մլն դոլար արժեցող հարսանիք
  • Ձերբակալվել են Վարդան Օսկանյանի որդին և ազգականը
  • Նորաձևության քննադատները Քանյե Ուեսթի նոր հավաքածուն «աղբ» են կոչել
  • Խորեն Լևոնյանը «Երգ երգոց»–ի 7-ամյակի մասին
  • «Հոպարնե՛ր, կոչ եմ անում վառոդը չոր պահել». Սերժ Սարգսյանը՝ երկրապահներին
Comments