Latest 10 episodes

Լուիզա Ղամբարյան. «Ես խաղում եմ նաև ֆինանսի համար, բայց ոչ միայն»

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը վերջին շրջանում կրկին հեռուստատեսային դադարի մեջ է։ Դերասանուհին պարբերաբար լռելու կարիք է ունենում։ BlogNews-ը նրա հետ խոսել է ինչպես լռության պատճառների, այնպես էլ աշխատանքային այլ հարցերի մասին։

-Լուիզա, կրկին հեռուստատեսային դադարի մեջ եք։ Դուք երկար տարիներ է` խաղում եք թատրոնում, սակայն թատրոնում երբեք դադարի կարիք չեք ունենում: Ինչո՞վ է պայմանավորված հեռուստատեսությունում պարբերաբար դադարի կարիքը։

-Թատրոնն իմ մասնագիտական օրրանն է՝ վայր, որտեղ ես սկսել եմ, աճել, ունեցել եմ հաղթանակներ, ձախողումներ, սեր եմ զգացել, այսինքն՝ մեծ ճանապարհ եմ անցել։ Հեռուստատեսությունն այդ մեծ ճանապարհի ուղղություններից մեկն է, որն ինձ բերել է ճանաչում, ֆինանսական ապահովություն, շատ այլ լավ բաներ։

Դա է պատճառը, որ թատրոնն իմ գործունեության անքակտելի մասն է, իսկ հեռուստատեսությունում իմ որոշմամբ ունենում եմ  դադարներ, որպեսզի է՛լ ավելի լցվեմ, աճեմ և ունենամ նոր ասելիք։

-Որովհետև հեռուստատեսությունում ասելիք ունենալն ու ինքնաբավ լինելն ավելի բա՞րդ է։

-Բնական է։ Թատրոնը 2 հազարամյա պատմություն ունի, հեռուստատեսային սերիալները՝ շատ կարճ։ Թատրոնում մի ներկայացման համար աշխատում ենք ամիսներ շարունակ, հեռուստատեսությունում տեպն ու շտապողականությունն այլ է։

-Գեղարվեստական ֆիլմերում խաղալու առաջարկներ ունե՞ք։

-Էս պահին՝ ոչ։ Եղել է առաջարկ, որը մերժել եմ։ Հետագայում  ֆիլմը տեսնելուց հետո ուրախ էի, որ մերժել եմ, քանի որ նախնական տպավորությունս սխալ չէր։

-Նախորդ տարի նկարահանվեցիք Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) գեղարվեստական ֆիլմում, որն արժանացավ շատ քննադատությունների ու այդպես էլ էկրան չբարձրացավ։ Համաձա՞յն էիք այդ որոշման հետ։

-Եղավ 2 փակ դիտում, որոնց ես ներկա եմ եղել։ Մինչև հիմա չեմ տեսել ֆիլմը, այդ իսկ պատճառով ոչինչ չեմ կարող ասել։ Ես լսել եմ շատ հեղինակավոր մարդկանց քննադատություններ, լսել եմ նաև պարապ մարդկանց դժգոհություններ ու բողոքներ։ Իմ վերջնական կարծիքի համար պետք է ինքս տեսնեմ ֆիլմը, սակայն ասել եմ ու կասեմ, որ միայն այն, որ ֆիլմը վերաբերում էր ցեղասպանությանը, բավական էր, որ համաձայնեի ու բոլորովին չեմ ափսոսում իմ մասով արված աշխատանքի համար։

-Դուք այն դերասանուհիներից եք, ովքեր խիստ են ընտրում իրենց առաջարկները։  Ի՞նչ սկզբունքներով եք ընդունում առաջարկները։

-Առաջին հերթին կարևոր է նյութը՝ ինչի՞ մասին եմ ես պատմելու, երկրորդը՝ թիմը, գոնե հիմնական կորիզը։ Ցավոք, Հայաստանում ինչպես շատ այլ ոլորտներում, այնպես էլ շոու բիզնեսում ռեսուրսի խնդիր կա. ես երազում եմ աշխատել այնպիսի թիմում, որտեղ բոլորն իրենց գործի վարպետն են, երրորդն, իհարկե,  ֆինանսական կողմն է։

-Ի դեպ, ֆինանսի մասին, Ձեր գործընկերներից շատերն ասում են, որ եթե չլիներ ֆինանսական կողմը, չէին խաղա հեռուստատեսային նախագծերում։

-Ես խաղում եմ նաև ֆինանսի համար, սակայն միայն ֆինանսի համար երբեք չեմ նկարահանվի և անի այն, ինչ պետք չէ։ Իմ  կոլեգաներին էլ, ովքեր միայն ֆինանսի համար են նկարահանվում, խորհուրդ եմ տալիս, գոնե չբարձրաձայնել այդ մասին։ Պետք է միջին մի բան գտնել։

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • ՀՀԿ-ն կգնա դաշինքով, ինչպես միշտ
Comments

Name: