Latest 10 episodes

Ավստրալական «X-Factor» նախագիծը հատուկ Մաշա Մնջոյանի համար հավելյալ լսման փուլ է հայտարարել


Մաշա Մնջոյանը շուտով կներկայանա ավստրալական «X-Factor» նախագծում, ավելին՝ հատուկ մեր երգչուհու մասնակցության համար ավստրալիական ժյուրին խախտել է կանոններն ու Մաշա Մնջոյանին լսելու համար հավելյալ լսման օր նշանակել:Life.panorama.am-ին այս տեղեկությունը հայտնել է Մաշայի հորաքույրը՝ Ռուզաննա Մնջոյանը, ով զբաղվում է երգչուհու աշխատանքներով:

Ի դեպ՝ պարզվում է, Մաշա Մնջոյանը, ով մայիսի 14-ին Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստներից մեկն էր, մրցույթի ավարտից հետո հայաստանյան պատվիրակության հետ չի վերադարձել Հայաստան, այլ գնալով Մոսկվա՝ անմիջապես մեկնել է Սիդնեյ.

«Անցյալ տարի նոյեմբերին Մաշան շատ պատահական տեսավ, որ Ավստրալիայում հերթական անգամ անցկացվում է «X-Factor» նախագիծը ու ինձ հետ խորհրդակցելով՝ որոշեց ձայնագրվել ու իր ուժերն էլ փորձել այդ նախագծում: Հավատացնում եմ Ձեզ՝ ես էլ, Մաշան էլ վստահ էինք, որ ոչինչ դուրս չի գա, անգամ ոչ մեկին չասացինք, պարզապես փորձելու համար Մաշան ակապելլա երգեց, ես էլ նրան նկարեցի եւ ուղարկեցինք ավստրալիական «X-Factor»-ի պաշտոնական էջին: Դրանից հետո երկար ժամանակ էր անցել, անգամ մոռացել էինք այդ մասին, բայց «Եվրատեսիլ-2016»-ին մասնակցության օրերին Մաշան նամակ է ստանում, որտեղ հայտնում են, որ նա անցել է առաջին փուլը եւ իրեն սպասում են Ավստրալիայում»,- հուզված պատմեց Ռուզաննա Մնջոյանն ու ավելացրեց.

«Նրանք իրենց նամակում հայտնել են, որ Մաշայի ձայնը շատ են հավանել եւ որ ուրախ կլինեն, եթե Մաշան իր մասնակցությունն ունենա: Իհարկե, մեր ուրախությունն ու հուզմունքը մեծ էր, բայց խնդիր ունեինք: Ինչպես հայտնի է՝ Մաշան Ստոկհոլմում էր, իսկ ավստրալիական «X-Factor»-ի՝ Սիդնեյի լսումները վերջանում էին մայիսի 15-ին, որին Մաշան չէր կարողանա հասցնել ներկա գտնվել: Ճիշտ է՝ նրանք ունեին լրացուցիչ լսումներ եւս արդեն Մելբուրնում՝ մայիսի 21-ին, սակայն զավեշտալին այն էր, որ Մաշան այդ օրն էլ չվերթների պատճառով չէր հասցնում ներկա գտնվել: Սակայն նրանք այնքան են հավանել Մաշային, որ հատուկ մեր աղջկա համար հավելյալ օր նշանակեցին մայիսի 22-ին, որի ժամանակ ժյուրիի անձնակազմը կգա լսելու միայն Մաշա Մնջոյանին: Երբ կազմակերպիչները իմացել են, որ Մաշան «Հայաստանի ձայնի» հաղթողն է ճանաչվել եւ այժմ էլ որպես բեք-վոկալիստ մասնակցում է «Եվրատեսիլ-2016»-ին, շատ ոգեւորվեցին ու ավելի շահագրգիռ եղան Մաշային իրենց մոտ տեսնելու համար»:

Նշենք, որ երգչուհուն իր մեծ աջակցությունն է  ցուցաբերել տեղի հայ համայնքն ու Ավստրալիայի «Համազգային Նաիրի» կազմակերպությունը, որն իր վրա է վերցրել երգչուհու բոլոր ծախսերը.

«Քանի որ անցյալ տարի Մաշայի առաջին մենահամերգը կայացավ Ավստրալիայում, որի ժամանակ տեղի հայ համայնքն այնքան սիրեց նրան, որ շնորհեց «Հայաստանի դեսպանուհի» կոչումը, այդ իսկ պատճառով «Համազգային Նաիրի» կազմակերպությունը նախապես իմացել է «X-Factor»-ի կողմից  Մաշային արված հրավերի մասին եւ կազմակերպչական աշխատանքները վերցրել է իր վրա»,- պատմեց երգչուհու հորաքույրը:

Այս պահին Մաշա Մնջոյանը գտնվում է Սիդնեյում՝ բարեկամների տանը, իսկ վաղը կմեկնի Մելբուրն, ուր եւ տեղի կունենա ավստրալական «X-Factor» նախագծի երկրորդ լսումների փուլը:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
Comments

Name: