Լիլիթը և Արմանը հակաարվեստ են քարոզում, մանավանդ՝ այս էշ տեսահոլովակով. Լևոն Բլբուլյան

Վերջերս երգիչներ Արման Հովհաննիսյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրին  իրենց համատեղ աշխատանքը՝ «Իմ բաժին սերը»: Երգն ու տեսահոլովակը բուռն քննադատությունների առիթ դարձան: Հնչեցին կարծիքներ, որոնց համաձայն`այդ արաբա-պարսկական կլկլոցները մեզ վայել չեն: Համացանցային օգտատերերի շրջանում լայնորեն քննարկվում էր հատկապես այն փաստը, որ ՀՀ վաստակավոր արտիստ Արմանի Հովհաննիսյանն այդ երգից հետո միանգամից կորցրեց իր բարի անունը, քանի որ  Լիլիթ Հովհաննիսյանը գցեց նրա վարկը: Ոմանք նույնիսկ նկատեցին, որ մեր զինվորները սահմանը պաշտպանում են թուրքից, այնինչ մեր մշակույթը թուրքականից «ազատագրել» ոչ մի կերպ չի ստացվում:

Asekose.am-ը այս թեմայի շուրջ զրուցել է բանաստեղծ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանի հետ, ով նաև մի շարք երգերի հեղինակ է:

Անդրադառնալով Արմանի և Լիլիթի համագործացությանը՝ պրն. Բլբուլյանը նշեց, որ թեև նրանք ունեն ձայնային լավ տվյալներ, այնուամենայնիվ, սխալ ընտրություն են արել:

«Չնայած երկուսն էլ բնությունից օժտված են, ձայնային լավ տվյալներ ունեն, բայց ափսոս՝ նրանց ճաշակը պակասում է: Եթե իրենք լավ երգ երգեն, ճիշտ ուղղորդվեն, հնարավոր է, որ շատ օգտակար լինեն մեր արվեստին»,- նշեց մեր զրուցակիցը, ապա հավելեց.

«Ես խնդիր չունեմ, չեմ վախենում բարձրաձայն արտահայտել իմ կարծիքը: «Իմ բաժին սերը» արաբա-թուրքական գործ է առաջին իսկ հնչյուններից: Լիլիթը և Արմանը հակաարվեստ են քարոզում, մանավանդ՝ այս էշ տեսահոլովակով: Այս տեսահոլովակն անցել է բոլոր սահմանները: Եթե սա արաբա-թուրքական տեսահոլովակ լիներ, կարելի էր անգամ գովել, բայց սա հայկական մշակույթ չէ: Երգի խոսքերն էլ մի բան չեն. դա էլ առանձին թեմա է: Այսօր երգիչները դադարել են ուշադրություն դարձնել բառերին, դրանք մի կերպ հարմարեցնում են երաժշտությանը կամ չեն էլ հարմարեցնում »,-նշեց պրն. Բլբուլյանը:

Today's most read news !
  • Մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարևոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի. Նարինե Պետրոսյան
  • Ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում. Գոհար Հովհաննիսյանը՝ ծննդյան օրն ընտանիքից հեռու լինելու մասին
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Մաշա Մնջոյան.«Կտեղափոխվեմ, թե՝ ոչ, ապագան ցույց կտա»
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
Comments
Mar
30 May 2016 02:10
Quote: Ani
Shat jisht e asel paron Blbulyan@. Cankali kliner hajaxaki nman arvesti mardik Irenc xosqy barcradzaynen. Miguce hajax qnnadatutyunneric heto liliti nman boshaneri datark gluxy mtni. Miqich irenc kargi hraviren.



Amena arachin borsh én dues , Isk és blbul in cheynq chanachum erbvanic darcav arvest i Mart? Ira arvest@ chtesanq mi or
0
Mane
25 May 2016 14:38
Shatel lav erga.haskacoxe imana
+2
Ani
24 May 2016 23:46
Shat jisht e asel paron Blbulyan@. Cankali kliner hajaxaki nman arvesti mardik Irenc xosqy barcradzaynen. Miguce hajax qnnadatutyunneric heto liliti nman boshaneri datark gluxy mtni. Miqich irenc kargi hraviren.
-2

Name: