Latest 10 episodes

«Հուսամ դժվար չի լինի». Սոֆի Մխեյանը նոր աշխատանք ունի

Արդեն մի քանի օր է, ինչ  Սոֆի Մխեյանը նոր աշխատանք ունի. երգչուհին այսուհետ կներկայանա որպես «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» աշխատակից և կներկայանա որպես հատուկ ծրագրերի պրոդյուսեր:

Life.panorama.am-ին Սոֆին պատմել է, որ առաջարկը ստանալուն պես երկար չի մտածել ու համաձայնվել է. «Առաջարկը ստացել եմ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» կողմից և ընդունել եմ մեծ սիրով. այսուհետ հանդես եմ գալու որպես «Մեդիա Գրուպի» հատուկ նախագծերի պրոդյուսեր: Ի դեպ՝ ևս մեկ անգամ ուզում եմ հայտնել շնորհակալությունս  վստահության համար»,- պատմեց Սոֆի Մխեյանը:

Հարցի՝ արդյոք պատերազմի օրերին «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» հետ միասին Արցախ մեկնելու ժամանակ է այս առաջարկը ստացել, երգչուհին պատասխանեց. «Մեր համագործակցելու գաղափարը ծագել է նույնիսկ մինչև Արցախ մեկնելը, պարզապես բանակցությունները հասկանալի պատճառներով ժամանակավոր ընդհատվել էին: Ես որպես երգչուհի միշտ համագործակցել եմ Արմենիա TV-ի հետ հիմա առավել ուրախ եմ, որ կլինեմ նաև  մասնիկը այդ մեծ թիմի»:

Սոֆի Մխեյանը հույս ունի՝ նոր աշխատանքն իրականացնելիս մեծ դժվարությունների առաջ չի կանգնի. «Ստանձնելով այս աշխատանքը՝ հասկացա, որ այն իրականում շատ փոխկապակցված է այն ամենին, ինչն առկա է երաժշտական ոլորտում. այնպես որ, հուսամ դժվար չի լինի»,-նշեց նա ու հավելեց.
«Արդեն մի քանի օր է, ինչ աշխատանքի եմ անցել. սկսվել են տարբերի նախագծերի շուրջ աշխատանքները, համագործակցությունները: Շատ շուտով էլ ի հայտ կգան հենց այն նախագծերը, որոնցում կլինի նաև իմ մասնակցությունն ու մեր ամբողջ թիմի արված աշխատանքի արդյունքը»:

Երգչուհու երկրպագուները կարող են չանհանգստանալ՝ նա երգարվեստը աչքաթող չի անի և նոր աշխատանքի հետ կհամատեղի. «Անհանգստանալու կարիք ընդհանրապես չկա. ես հնարավոր ամեն բան անելու եմ, որ մի աշխատանքս մյուսին չխանգարի: Ինչ խոսք, գուցե երկուսը համատեղելու գործընթացում որոշակի դժվարություններ առաջ գան, սակայն դրանք ինձ միայն կմոտիվացնեն առաջ շարժվել: Այս պահին էլ մի շարք ծրագրեր ունեմ՝ կան նոր երգեր, որոնք ձայնագրման փուլում են, կան ծրագրեր, որոնց մասին առաջիկայում կխոսեմ, իսկ այս պահին կնշեմ, որ մայիսի 27-ին որպես հատուկ հյուր՝ ելույթ եմ ունենալու Սանկտ Պետերբուրգում կայանալիք  համերգին»,- ավարտեց Սոֆին:

Today's most read news !
  • Ելենա Արշակյան.«Գեւորգը լուրջ վնասվածք ունի, որը սերիալում ցույց չենք տալիս»
  • Տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով էջմիածինցի ամուսնացած կնոջից պահանջել է սեքս անել իր հետ կամ նրա նկարները պոռնոնկար դարձրած կտարածի
  • Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա
  • Երկար դադարից հետո Սոնան Միշոյի հետ լուսանկար է հրապարակել
  • Ժանտախտ խրախճանքի հետևանքով
  • Պատգամավորը «արհեստական» է համարում Կրթության և գիտության նախարարության որոշումը
  • Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը
  • ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության կողմից անդրադարձ կլինի դիվերսիոն ներթափանցմանը և Լապշինի գործին
Comments

Name: