Մհերը՝ հունիսի 16-ին սպասվող մենահամերգի մանրամասների եւ ՀՀ նախագահին ու առաջին տիկնոջն ուղարկված հրավերի մասին


Հունիսի 16-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում կկայանա Մհերի մենահամերգը, որին երգիչը պատրաստվում է մեծ պատասխանատվությամբ:

Նախապատրաստական աշխատանքներով խիստ զբաղված երգիչը Life.panorama.am-ի համար փոքրիկ ժամանակ հատկացրեց եւ պատմեց սպասվող մենահամերգի մանրամասների մասին.

«Սա շատ սպասված ու յուրահատուկ մենահամերգ է ինձ համար: Այդ օրը կլինեն նոր երգերի պերմիերաներ, անակնկալ դուետներ, ինչպես նաեւ կհնչեն իմ հանդիսատեսի կողմից արդեն իսկ սիրված կատարումներ, որոնք կուղեկցվեն շատ հետաքրքիր շոու ծրագրով: Շատ եմ ուզում, որ այդ օրը իմ երկրպագուները հեռանան բարձր տրամադրությամբ ու բավարարված»,- նշեց երգիչը:

Մհերի մենահամերգը կկրի իր երգերից մեկի եւ ձայներիզի՝ «Ты моя невеста» խորագիրը: Հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է երգիչն ընտրել հենց այդ խորագիրը եւ արդյոք դա որեւէ կապ ունի ապագայում իր կարգավիճակի փոփոխության հետ, Մհերը պատասխանեց.

«Ոչ, դա որեւէ կապ չունի կարգավիճակային փոփոխության հետ, դա պարզապես իմ սիրված երգերից մեկի եւ ձայներիզի անվանումն է: Համերգի գաղափարի հիմքում ընկած է ընտանիքի իմաստը, այդպիսով հետաքրքիր հաղորդագրություն եմ ուղղելու ներկաներին»:

Համերգսրահի ընտրությունը Մհերը կապում է միայն իր նախընտրությունների, այլ ոչ թե տոմսերի վաճառքի հետ.

«Վեց տարի առաջ հենց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում կայացավ իմ առաջին մենահամերգը եւ ես այս դահլիճը շատ եմ սիրում, այն ունի յուրահատուկ էներգիա, հենց սրա համար էլ ընտրեցի կոնկրետ այդ դահլիճը»,- հավելց նա:

Անդրադառնալով ֆեյսբուքի միջոցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ առաջին տիկնոջն ուղարկված հրավերին եւ հետաքրքրվելով, թե ինչո՞վ էր պայմանավորված երգչի նման հրավերը՝ պատասխանեց.

«Այսօր համացանցի դարն է ու չգիտեմ ինչու միտք ծագեց այդ միջոցով հրավիրել ՀՀ նախագահին եւ առաջին տիկնոջը, թեպետ հրավիրատոմսը անձամբ եմ տարել նախագահի նստավայր»:

Մհերը չգիտի՝ ՀՀ նախագահն ու առաջին տիկինը կընդունե՞ն իր հրավերն ու ներկա կգտնվեն իր համերգին, թե ոչ, բայց նշեց.

«Չգիտեմ, նրանք ներկա կլինեն իմ մենահամերգին, թե ոչ, բայց ես ուրախ կլինեմ նաեւ նրանց տեսնել այդ օրը»:

Today's most read news !
  • Մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարևոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի. Նարինե Պետրոսյան
  • Ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում. Գոհար Հովհաննիսյանը՝ ծննդյան օրն ընտանիքից հեռու լինելու մասին
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Մաշա Մնջոյան.«Կտեղափոխվեմ, թե՝ ոչ, ապագան ցույց կտա»
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
Comments

Name: