Latest 10 episodes

Ամուսինս դեմ է, որ արտերկրում բալիկիս ունենամ, այնպես որ մեր աղջիկը կծնվի Երևանում. Ֆաինա

Օրերս համացանցում հայտնվեց Ֆաինա Հարությունյանի նոր լուսանկարը, որտեղ երեւում է դիզայների կլորիկացած փորը: Պարզվում է՝ Ֆաինան եւ ամուսինը՝ օպերատոր Արտյոմ Աբովյանը, սպասում են իրենց  առաջնեկին, իսկ դրա մասին գիտեին միայն մտերիմները:

Life.panorama.am-ի հետ զրույցում Ֆաինան նկատեց, որ ոչ թե գաղտնի է պահել հղիթյունը, այլ դրա հանրայնացման կարիքը չի տեսել.

«Ես ոչ թե թաքցնում էի հղիության լուրը, այլ պարզապես նպատակահարմար չէի գտնում առաջին իսկ ամսից բարձրաձայնել դրա մասին, կարծում եմ՝ գեղեցիկ քայլ չէ, հղիության առաջին իսկ օրից գրառումներ անել, անընդհատ հանրայնացնել: Գուցե իմ մեջ էլ կան հայկական ավանդական մտածելակերպի, վախերրի տարրեր, որոնք ինձ թույլ չեն տվել ավելի վաղ խոսել հղիությանս մասին: Ինչեւէ, նկատեմ նաեւ, որ այս ընթացքում գաղտնի չէի պահում՝ ես շարունակում եմ աշխատել, ներկա լինել ինձ համար հաճելի ցանկացած վայրում, շատերն էլ գիտեին բարի լուրի մասին, այնպես որ կարծես թե մամուլի համար էր միայն գաղտնի»,- նշեց նա:

Մեզ հետ զրույցի ընթացքում զգացողությունները նկարագրելիս՝ Ֆաինան նկատեց.

«Հիմա երկու անգամ ավելի ակտիվ եմ, քան մինչ հղիությունը: Այդ ակտիվությունս անդրադարձել է նաեւ աշխատանիքս վրա, հիմա ավելի շատ եմ աշխատում, հույս ունեմ, որ առռողջությունս թույլ կտա այս տեմպով աշխատել մինչեւ հղիությանս վերջին օրերը»:

Բժիշկների կանխատեսմամբ՝ Ֆաինան դուստր կունենա, բալիկը կծնվի ամռան վերջին: Ֆաինան ու ամուսինը դեռեւս չեն կողմնորոշվել անվան ընտրության հարցում՝ մտածելով, որ բալիկի ծնունդից հետո, երբ նրան տեսնեն,  այդ հարցում վերջնական կկողմնորոշվեն:

Ֆաինան նկատեց նաեւ, որ իրենց ընտանիքում բալիկի սեռը որեւէ նշանակություն չունի.

«Մեր ընտանիքում այլ մտածելակերպ է գործում. մեզ համար կարեւորը առողջ երեխա լինի, իսկ ես չեմ կարծում, որ տղա երեխան ավելի լավը կարող է լինել, քան աղջիկը: Աստված տա՝ ապագայում նաեւ որդի ունենանք, բայց կրկնվեմ՝ գլխավորը առողջ բալիկներ ծնվեն»,- նշեց նա:

Դիզայները դեռեւս չի սկսել բալիկի համար գնումները, ավելին՝ իր հավաքածուում ապագա աղջկա համար դեռեւս զգեստներ չեն ստեղծվել.

«Պատկերացրեք, դեռեւս ժամանակ չեմ ունեցել գնումներով զբաղվելու համար: Իհարկե, դեռ շատ ժամանակ կա, ընտանիքս էլ կողքիս է, օգնողներ շատ ունեմ ու անհանգստանալու պատճառ չունեմ: Անկեղծ ասեմ՝ հիմա միայն աշխատում եմ, քանի որ մեզ մոտ ամեն շաբաթ նոր հավաքածու է ցուցադրվում, իսկ աշնանը գուցե ավելի մեծ աշխատանքով ներկայանանք: Ինչ վերաբերվում է մանկական հավաքածույին՝ ես ավելի շուտ եմ սկսել դա իրականցնել, այն ժամանակ դեռ հղի չէի, ապագայում էլ չգիտեմ իր համար զգեստներ կկարեմ թե ոչ, քանի որ ինքս ինձ համար էլ չեմ հասցնում զգեստներ հեղինակել»,- ավելացրեց դիզայները:

Իսկ վերջում հետաքրքրվելով, թե Ֆաինա Հարությունյանը Երեւանում կծննդաբերի, թե շատ հայուհիների նման կնախընտրի որեւէ այլ երկրում բալիկին ունենալ, դիզայները շեշտեց.

«Ես չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր նախընտրում են Հայաստանից դուրս ծննդաբերել, դա ամեն մեկի անձնական կյանքն ու որոշումն է: Ամուսինս դեմ է, որ արտերկրում բալիկիս ունենամ, այնպես որ մեր աղջիկը կծնվի Երեւանում եւ  Հայաստանի Հանրապետյության քաղաքացիություն կունենա: Ի դեպ՝ շնորհակալ եմ մեր բժշկին, ով հոգ է տանում իմ ու բալիկիս մասին»:

Today's most read news !
  • Որոշ տղամարդիկ ինձնից վախենում են. Ռուզան Ավետիքյան
  • Նելլի.«Մխիթարանքը երկու երեխաներս են»
  • Քորթնի Քարդաշյանը չորրորդ երեխային է սպասում
  • Մենք ու նրանք
  • 19-ամյա երիտասարդին սպանած 21-ամյա երիտասարդը տեղափոխվում է դատարան
  • Խմած վարորդներն իրենց «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով հայտնվեցին Երևանի «գաի պլաշչադկայում»
  • Ավտովթար Երևանում. փրկարարները վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել մեծ դժվարությամբ
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
Comments

Name: