Latest 10 episodes

Ներքին վստահություն ունեմ, որ «Հավատա» երգը դեռ շատ մարդկանց սիրտն է շոյելու. Արսեն Սաֆարյանը՝ իր եւ Ռուզաննա Անդրեասյանի դուետի մասին


Երեկ Արսեն Սաֆարյանն ու Ռուզաննա Անդրեասյանը, ովքեր գտնվում էին երկարատեւ ստեղծագործական դադարի մեջ, ներկայացրեցին իրենց սպասված դուետը: «Հավատա»՝ այսպես է կոչվում նրանց զուգերգը, որի հեղինակն է հենց Ռուզաննա Անդրեասյանը:

Համագործակցության եւ նոր զուգերգից սպասելիքների մասին  զրուցել է Արսեն Սաֆարյան.

«Գրեթե մեկ տարի առաջ էր, երբ նույն վայրում աշխատելով՝ իմ ու Ռուզաննայի մոտ գաղափար առաջացավ համագործակցելու: Փոխադարձ հարգանքի արդյունքում ծնվեց այս աշխատանքը: Ընդ որում նշեմ, որ մինչեւ երգի ստեղծվելը՝ վստահ էի, որ միասին լավ բան կարող ենք ստեղծել, իսկ երբ Ռուզաննան մի օր եկավ ու ասաց, որ արդեն գրել է երաժշտությունն ու ցույց տվեց ինձ՝ հասկացա, որ չէի սխալվում եւ իրոք մենք կարող ենք շատ գեղեցիկ աշխատանք ներկայացնել հանդիսատեսին: Որպես երաժիշտ՝ ես շատ եմ հավանում Ռուզաննայի ձեռագիրը, նա տաղանդավոր է ոչ միայն որպես երգրչուհի, այլեւ որպես հեղինակ»,- պատմեց Արսենը:

Ի դեպ՝ պարզվում է, որ այս զուգերգի ներկայացումը նախատեսվել է շատ ավելի շուտ, սական հարգելի պատճառով այն հետաձգվել է.

«Իսկզբանե նախատեսված էր նախորդ տարվա հոկտեմբերին ներկայացնել այս զուգերգը, սակայն մեր Ռուզիկը բալիկի էր սպասում ու որոշում կայացրեցինք՝ մի փոքր էլ սպասել»,- նկատեց երգիչը:

Տեսահոլովակի մասին խոսելիս՝ Արսեն Սաֆարյանը նշեց, որ դեմ չէ երիտասարդ ու նորեկ մասնագետների հետ աշխատելուն, սակայն Հրաչ Քեշիշյանի անունն արդեն իրեն մեծ վստահություն է ներշնչում.

«Ես երբեք չեմ խուսափել ու չեմ խուսափում նոր մարդկանց, նոր անունների հետ աշխատելուց եւ դա ապացուցել է իմ վերջին տարիների աշխատանքը, Հրաչի ընտրության հարցում էլ մեր ընկերական հարաբերությունները մի կողմ ենք թողել, պարզապես ես վստահ պետք է լինեմ, որ ինչ-որ աշխատանք անելիս այն պետք է լինի գրագետ ու կիրթ: Ըստ իս՝ մեր երգն արդեն իսկ հաջողված էր ու մեզ պետք չէր որեւէ ծանր ու ճոխ տեսահոլովակ, քանի որ այդպիսի հոլովակը կարող էր ստվերել երգը: Այդ իսկ պատճառով մեր պատկերացումները հայտնեցինք պրոֆեսիոնալ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին, ով մինիմալիստական լուծումներով ստեղծեց այս գեղեցիկ աշխատանքը: Կարծում եմ՝ տեսահոլովակը խոսուն է ու միայն օգնում է երգին»,- նկատեց նա:

Երգը կոնֆլիկտային սիրո մասին է. Արսեն Սաֆարյանը հույս ունի, որ այս երգը կօգնի շատ սիրահարներին վերարժեւորել հարաբերություններն ու փրկել ամենակարեւորը՝ սերը: Արսեն Սաֆարյանը չգիտի՝ նոր երգը իր երգացանկի հիթերի շարքերը կլրացնի, թե ոչ, բայց մի բանում վստահ է.

«Ես Աստծուց առաջ չեմ սիրում ընկնել ու ոչ էլ սիրում եմ ինքս իմ աշխատանքները գովել, բայց վստահ եմ, որ որպես զուգերգ մեր այս համագործակցությունը ստացվել է: Թե ո՞ւմ դուր կգա, ում՝ ոչ, չեմ կարող ասել, բայց ներքին վստահություն ունեմ, որ «Հավատա» երգը դեռ շատ մարդկանց սիրտն է շոյելու,- շեշտեց երգիչը:

Նշենք նաեւ, որ Արսեն Սաֆարյանը պատրաստել է եւս մեկ երգ, որը կներկայացնի մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրը.

«Նոր երգս կոչվում է «Քո զինվորն եմ», որի հետ համահեղինակներ ենք ես ու Սերգեյ Հովհաննիսյանը, իսկ խոսքերը գրել է եղբայրս՝ Արթուր Սաֆարյանը: Տեսահոլովակի հերոսները հենց մեր զինվորներն են լինելու, այն ավելի շատ կլինի դոկումենտալ տեսաշար, որն իմ աշխատաքնների միջից թերեւս ամենակարեւորներից կհամարվի»,- ավարտեց Արսեն Սաֆարյանը:
 

Today's most read news !
  • Ելենա Արշակյան.«Գեւորգը լուրջ վնասվածք ունի, որը սերիալում ցույց չենք տալիս»
  • Տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով էջմիածինցի ամուսնացած կնոջից պահանջել է սեքս անել իր հետ կամ նրա նկարները պոռնոնկար դարձրած կտարածի
  • Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա
  • Երկար դադարից հետո Սոնան Միշոյի հետ լուսանկար է հրապարակել
  • Ժանտախտ խրախճանքի հետևանքով
  • Պատգամավորը «արհեստական» է համարում Կրթության և գիտության նախարարության որոշումը
  • Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը
  • ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության կողմից անդրադարձ կլինի դիվերսիոն ներթափանցմանը և Լապշինի գործին
Comments

Name: