Չեմ պատրաստվում հեռուստասերիալով երկարաժամկետ ներկայանալ. Լուիզա Ղամբարյանը՝ «Աբելի քույրը» սերիալում նկարահանվելու մասին

Արդեն մի քանի օր է դերասանուհի Լուիզա Ղամբարյանին հեռուստադիտողը տեսնում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում, որտեղ նրա կերպարի էությունը շատ պարզ է ՝ նա իր մասնկացությամբ հորդորում է առողջ ապրել եւ հղիությունից առաջ հետազոտվել առողջ սերունդ ունենալու համար:

Հիշելով նախկին հարցազրույցները, որոնցում Լուիզա Ղամբարյանը քանիցս հայտարարել է, որ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից հետո հեռուստատեսային երկրաժամկետ դադար է վերցնելու, Life.panorama.am-ը փորձեց հետաքրքրվել, թե ինչո՞վ էր պայմանավորված դերասանուհու այդ որոշման չեղարկումն ու ինչո՞վ էր գայթակղիչ նոր սերիալում նկարահանվելու առաջարկը:

««Աբելի քույրը» հեռուստասերիալը ձեռնամուխ է եղել մի նախագծի, ըստ որի կոչ է արվում հղիությունից առաջ նախապես հետազոտվել, որպեսզի առավել առողջ երեխաներ լույս աշխարհ բերենք: Այսինքն սա, բացի գովազդային բնույթ կրելուց, նաեւ ուսուցողական նշանակություն ունի, եւ դա էր միակ պատճառը, որ համաձայնեցի ընդամենը հինգ սերիայում ներկայանալ որպես հյուր-կերպար,- նշեց դերասանուհին ու հավելեց.

«Ուզում եմ շեշտել, որ ես իմ հայտարարությունները միշտ ուժի մեջ եմ պահում եւ չեմ պատրաստվում հեռուստասերիալով երկարաժամկետ ներկայանալ: Պարզապես ես միացել եմ «Ընտանիքի պլանավորման» հետ կապված շատ կարեւոր ծրագրին, որի պրոպագանդման շրջանակում տարբեր ոլորտի հայտնի մարդիկ իրենց ներուժն են օգտագործում: Ինձ էլ առաջարկ եղավ, օգտագործելով իմ նեղ մասնագիտական դրսեւորումները, զույգերին հորդորել՝ զգացմուքններին տրվելուց առաջ հետազոտվել ու հետո նոր մտածել երեխաներ ունենալու մասին, բացի այդ անհրաժեշտ հետազոտությունը կօգնի բարձրացնել նաեւ սեռական առողջությունը»:

Լուիզա Ղամբարյանը մեզ հետ զրույցում կրկին նշեց՝ առաջիկայում նրան հեռուստասերիալներում երկարատեւ դերերով չենք տեսնի, իսկ թե ե՞րբ դերասանուհին կչեղարկի իր այս որոշումը՝ ժամկետներ հրաժարվեց նշել.

«Գործընկերներիս, ովքեր այս պահին նկարահանվում են սերիալներում, ողջունում եմ, բայց ես որոշել եմ մի ընթացք չաշխատել, իսկ թե մինչեւ երբ, արդեն ժամանակը ցույց կտա»,- հավելեց վաստակավոր արտիստուհին:

Today's most read news !
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
  • Ընդառաջ գնալը անհրաժեշտություն է
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
Comments
Loading...