Անկախ նրանց՝ հայրենիքը ինչպես քեզ կվերադարձնի քո սերը, դու պարտավոր ես ամեն ինչ անել քո հայրինքի համար, որովհետև սա մեր պապերի, մեր ու մեզնից ծնվածների երկիրն է. Ալբերտ Սաֆարյան

Այսօր՝ մայիսի 28-ին, մեր երկիրը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը: 98 տարի առաջ հենց այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին, Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո  «Հայկական ազգային խորհրդի» կողմից մեր երկիրը Հայկական հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց: Եվ չնայած այդ տարիներին Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի՝ մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց, այնուամենայնիվ, Հայոց պատմության մեջ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը մեծ դեր ունեցավ ու հետագայում նաեւ հիմք հանդիսացավ մեր անկախ պետության ստեղծման գործում:

Հայաստանի վաստակավոր արտիստ Ալբերտ Սաֆարյանը Life.panorama.am-ի հետ զրույցում օրվա շրջանակներում իր շնորհավորական խոսքը հղեց բոլորին.

«Շնորհավորում եմ բոլորիս ու չնայած այսօրվա մեր անկախ հանրապետության կարեւորությունն ավելի եմ արժեւորում, բայց եւ գիտակցում եմ մեր Առաջին Հանրապետության նշանակությունը: Մենք այսօր ունենք անկախ Հայաստան, որը պետք է ամեն գնով պահենք, բայց այդ պահպանման գործընթացում պետք է չմոռանանք, որ այս մեծ աշխարհում մենք մենակ ենք, ոչ  մեկ մեզ համար ոչ ընկեր է, ոչ բարեկամ, մեր հույսը մենք պետք է դնենք մեզ վրա, ուրիշ ոչ մեկ մեր փոխարեն ոչինչ չի անի: Պիտի հիշենք Գ. Նժդեհի խոսքերը՝ «Եթե չես ցանկանում սեփական բանակը կերակրել, ապա կկերակրես օտարի բանակը», ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք մեր բանակի համար, որովհետեւ մեր անկախությունը անմիջականորեն կապված է մեր բանակի հզորացման հետ: Կեցցե, անկախ ու ազատ Հայաստանը, ես շատ եմ սիրում մեր երկիրը»,- նշեց դերասան:

Ալբերտ Սաֆարյանն մեզ հետ զրույցում ցանկացավ անդրադառնալ նաեւ հայ երիտասարդներին, ովքեր հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ապացուցեցին, որ հայրենիքը սիրելու ու պահպանելու բանաձեւն իրենք շատ լավ գիտեն.

«Ես պարզապես ապշած եմ մեր երիտասարդությունով: Ապրիլյան քառօրյա պատերազմը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մենք կարողանում ենք համախմբվել, հաստատագրեց այն փաստը, որ մենք նեղ պահին կարողանում ենք հավաքվել ու իրար ատամներով պաշտպանել, բայց պետք այսպիսին լինենք ոչ միայն նեղ պահերին, այլեւ միշտ: Պատմական էջերը կրկնվում են, եւ այս անգամ էլ կրկնվեց ու հաստատվեց, որ մենք առանց իրար ոչինչ չենք կարող անել, մենք պիտի բռունցքվենք ու ինչպես ապրիլի սկզբին, այնպես էլ միշտ ապացուցենք, որ մեր մի զարկը բավական է, որ աշխարհը լսի մեզ ու հաշվի նստի մեզ հետ: Հայրենիքից ոչ միայն հիասթափվել չի կարելի, այլեւ ծիծաղելի ու ամոթ է նման բան մտածելը, մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ անկախ նրանց հայրենիքը ինչպես քեզ կվերադարձնի քո սերը՝ դու պարտավոր ես ամեն ինչ անել քո հայրինքի համար, որովհետեւ սա մեր պապերի, մեր ու մեզնից ծնվածների երկիրն է: Մենք պարտավոր ենք ծաղկեցնել ու շենացնել մեր երկիրը, որպեսզի հաջորդ սերունդներն էլ գիտակցեն հայրենիքը պաշտպանելու կարեւորությունը»,- ավարտեց դերասանը:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Los Angeles
30 May 2016 03:24
A true patriot, love him!
0
Loading...