Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Amerianews-Kids միջոցառումը կվարի դերասան Մկրտիչ Արզումանյանը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ամերիաբանկը 4-8 տարեկան երեխաների համար նախաձեռնել է Amerianews-Kids միջոցառումը, որը կվարի դերասան Մկրտիչ Արզումանյանը, նույն ինքը՝ Մկոն:

«Ամերիաբանկ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման նպատակն է երեխաների համար իրենց տոնը դարձնել հիշարժան և հնարավորություն տալ իրենց կարծիքն արտահայտել մեծերին հուզող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև թղթի վրա պատկերել Հայաստանի ապագան այնպիսին, ինչպիսին տեսնում են իրենց մանկական գունեղ երևակայությամբ:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 1-ին, Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց), ժամը 12:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում:
Միջոցառման ընքացքում անցկացվելու է երկու մրցույթ՝ «Իմ ապագա Հայաստան» խորագրով նկարչական և Amerianews-Kids Casting հաղորդավարի մրցույթ:

Նկարչական մրցույթի ընթացքում փոքրիկների նկարած աշխատանքները անանուն կհրապարակվեն Ամերիաբանկի facebook-յան էջում և լավագույն 5 նկարների հեղինակները կստանան անակնկալ նվերներ: Նշենք, որ տվյալ նկարների 2 հեղինակ ընտրվելու է Ամերիաբանկի կողմից, իսկ 3-ը`կլինեն առավելագույն «Like» ունեցող աշխատանքները: Նկարչական մրցույթի արդյունքները կամփոփվեն ՀՀ Սահմանադրության օրը` ս.թ. հունիսի 5-ին:

Amerianews-Kids Casting հաղորդավարական մրցույթի ընթացքում երեխաներից հարցազրույց կվերցնի Մկրտիչ Արզումանյանը և հենց նա էլ կընտրի ամենաակտիվ ու անկաշկանդ 8 փոքրիկի, որոնք հետագայում կվարեն Amerianews-Kids հաղորդումը: Amerianews-Kids Casting-ի արդյունքները կամփոփվեն հունիսի 15-ին և կհրապարակվեն Ամերիաբանկի facebook-յան պաշտոնական էջում և Ամերիա ընկերությունների խմբի www.amerianews.am կայքում:

Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի Ամերիաբանկի YouTube պաշտոնական էջում: Միջոցառման մասնակցությունն անվճար է: 

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը թիկունքից վտանգ է զգացել
  • Քոչարյան-Սարգսյան կոնսենսուսը ավարտվեց
  • Դժոխք էր՝ընկերուհիներ,առաջին ամուսնություն.Արման Նշանյանը՝ ամուսնալուծության և ներկայիս կնոջ մասին
  • Հիասթափություն, ափսոսանք, անիմաստ հիշողություն. Շուշաննա Թովմասյանը` չստացված հարաբերության մասին
  • Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց պետք է աչքերն ու ականջները սրած պահենք. Կոմանդոս
  • Քաղաքական մեյմուններից մինչև ընտրական որսորդներ, ամենամեծ ստերից մինչև ամենակարող դրայվներ
  • Զ. Փոստանջյանը դուրս եկավ "Ժառանգություն" խմբակցությունից
  • Վերջին կոալիցիայի վերջը
Comments
Loading...