Latest 10 episodes

Մենք առաջինը հայ զինվորի համար ենք աշխատում, հետո նոր մնացած նպատակների. Սիլվա Հակոբյանի հայրը՝ երգչուհու նոր տեսահոլովակի մասին

Երգչուհի Սիլվա Հակոբյանը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը ներկայացրել է իր նոր՝ «Հայ ենք» տեսահոլովակը, որի հերոսները 90-ականների ու մեր ժամանակների Հայոց բանակի զինվորներն են:

Երգչուհու հայրիկի խոսքով՝ Սիլվայի եւ իրենց ողջ ընտանիքի համար այս երգը ներկայացնելը մեծ պատիվ է.

«Ապրիլյան դեպքերից անմիջապես հետո Մանե Հակոբյանը գրեց այս երգը: Մեր ընտանիքի համար շատ կարեւոր էր մեր հերոս տղերքի պատվին ներկայացնել այս երգը, անգամ նպատակ ունեինք մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, ներկայացնել այն, սակայն չհասցրեցինք: Սա հայրենիքի մասին Սիլվայի առաջին երգը չէր, սակայն այն մի փոքր տարբերվող է, քանի որ այն ծնվել է քառօրյա պատերազմից հետո ու իր մեջ շատ խորը իմաստ է պարունակում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Հակոբ Հակոբյանը:

«Հայ ենք» տեսահոլովակում ներկայացված են հայ ազգի իրական հերոսները.

«Սա մենք այնքան էլ տեսահոլովակ չենք համարում, քանի որ այն ավելի շատ վավերագրական կադրերից բաղկացած տեսաշար է, որն իր մեջ ամփոփել է 90-ականների եւ մեր օրերի հերոսապատումը: Իհարկե, այդ մի քանի րոպեում հերոսների մի մասին ենք կարողացել ցույց տալ, որոշներից էլ կադրեր գտնել ուղղակի չհաջողվեց: Ինչեւէ, սա եւս մեկ առիթ էր՝ ցույց տալու հայ ազգի իրական հերոսներին, նրանց, ում շնորհիվ ենք բոլորս ապրում»,- նկատեց Սիլվա Հակոբյանի պրոդյուսերը:

Երգչուհու հայրիկի խոսքով՝ Սիլվան մինչ ապրիլյան դեպքերն էլ հաճախ է գնացել տարբեր զորամասեր եւ ելույթներ ունեցել մեր զինվորների համար, տեսանյութում արված կադրերն էլ այդ այցելություններից մեկն է միայն.

«Սիլվան միշտ է գնացել զորամասեր, օրեր առաջ էլ մենք կրկին մեկնել էինք Արցախ եւ մի քանի զորամասերում համերգներ ունեցանք: Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր բանակի ու մեր զինվորի համար: Հայ զինվորը ամենաբարձր հարգանքին է արժանի ու այնպես չէ, որ ապրիլյան քառօրյա պատերազմ եղավ՝ նոր Սիլվան նման երգ թողարկելու ցանկություն ունեցավ. մենք առաջինը հայ զինվորի համար ենք աշխատում, հետո նոր մնացած նպատակների»,- շեշտեց Հակոբ Հակոբյանն ու հավելեց.

«Ես ուզում եմ, որ աշխարհը խաղաղությամբ լցվի, որ բոլոր զինվորներն էլ հանգիստ գնան, ծառայեն ու առողջ վերադառնան իրենց տները, որ ոչ մի ծնող արցունք չթափի իր զինվոր տղայի համար: Մենք ուժեղ ազգ ենք, մենք կարող ենք ուրիշ գործերի մեջ հերոսանալ, թող պատերազմներ չլինեն, որպեսզի պատերազմի դաշտում հերոսանալու անհրաժեշտությունն էլ չլինի, թեպետ, իհարկե, եթե պահը հասնի, բոլորս էլ զինվոր ենք»:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
Comments

Name: