Ես ու Արտավազդն անասելի շատ ենք սիրում նվերներ գնել մեր Օսիի համար. Մարիամ Ամիրյանը՝ ԱՄՆ-ում հունիսի 1-ն անցկացնելու եւ Հայաստան վերադառնալու մասին


Արտավազդ Ամիրյանի ընտանիքն արդեն մի քանի ամիս է բնակվում է ԱՄՆ-ում, բայց դա չի խանգարի, որ այսօր նրանք էլ նշեն իրենց փոքրիկ դստեր՝ 8 ամսական Օվսաննայի տոնը:

Life.panorama.am-ը «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա», փոքրիկ Օսիի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում բնակություն հաստատելու ու Հայաստան վերադառնալու պլանների մասին խոսել է Արտավազդ Ամիրյանի կնոջ՝ Մարիամ Ամիրյանի հետ:

«Մենք էլ բոլորի նման անհամբեր սպասում էինք հունիսի 1-ին, որպեսզի կրկին անգամ առավել գունավոր ու բարի էմոցիաներով անցկացնենք այդ օրը: Ճիշտ է՝ Օսին դեռ 8 ամսական է, բայց երբ բալիկ ես ունենում, կարծես մոռանում ես, որ նա դեռ փոքր է եւ չի հասկանում ինչ-ինչ բաներ: Չնայած նա մի քանի ամսական է, բայց մեկ է, հատուկ իր համար ես տոնածառը շքեզ զարդարում, քեզ թվում է՝ կտեսնի ու կուրախանա, կամ ամեն ամիս իր ծննդյան օրն ես հետաքրքիր նշում՝ կրկին մտածելով, որ նա էլ է ուրախանալու: Այս շարքից անմասն չի մնա նաեւ հունիս 1-ը. Այսօր մենք հաստատ հետաքրքիր ու ուրախ կանցկացնենք»,- մեզ հետ զրույցում պատմեց Մարիամն ու նկատեց, որ իր եւ Արտավազդի համար իսկական երջանկություն է  դստեր համար նվերներ ընտրելը.

«Ես ու Արտավազդն անասելի շատ ենք սիրում նվերներ գնել մեր Օսիի համար, դա մեր ամենաուրախալի պահն է: Այսօր էլ անպայման մեր աղջկան նվեր կգնանք, ճիշտ է՝ դեռ չգիտենք կոնկրետ ինչ կընտրենք մեր ճուտիկի համար, բայց հաստատ կփորձենք անհրաժեշտ նվեր գնել»,- նշեց նա:

Մայրիկի խոսքով՝ Օսին օր օրի մեծանում է ու իր ամեն նոր քայլով ուրախացնում ծնողներին.

«Մեր Օսին արդեն ծափիկ է անում, իր թոթով լեզվով ասում՝ «ծափ-ծափ»: Արդեն շատ թեթեւ նշմարվում է առաջին ատամիկը՝ մենք անհամբեր սպասում էինք այդ ատամիկին: Այնքան հետաքրքիր է բալիկի մեծանալը, ամեն վայրկյան մի բան անելիս՝ ուզում ես գրկես ու բաց չթողես»,- պատմեց Մարիամ Ամիրյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ նրանց՝ ԱՄՆ-ում բնակվելու եւ Հայաստան վերադառնալու ծրագրերին: Այս թեմայի շուրջ Արտավազդ Ամիրյանի կինը նշեց.

«Մենք չենք ապրում ԱՄՆ-ում՝ ժամանակավոր ենք այստեղ, ընդամենը տուրիստի կարգավիճակով, ուղղակի ուզում ենք հանգստանալ, տեսնել, վայելել ԱՄՆ-ն: Ինչ վերաբերվում է Հայաստանից հեռու երեխային հայեցի մեծացնելուն, կարծում եմ, աշխարհի որ անկյունում էլ, որ հայը լինի, նա պետք է իր երեխայի մեջ պահի հայ մարդուն, դաստիարակի նրան հայեցի, հայկական մուլտֆիլմներով ու հեքիաթներով մեծացնի, հայրենիքի արժեքների մասին պատմի, ինչը եւ մենք ենք անում: Սակայն կրկնվեմ՝ մենք այստեղ ենք հյուրի կարգավիճակով ու վերադառնալու ենք Հայաստան, պարզապես Արտավազդը ցանկացավ, որ ես եւ երեխան նույնպես միանանք իրեն այս ճանապարհորդության ընթացքում եւ ողջ ընտանիքով վայելենք ժամանակը»,- ավարտեց Մարիամ Ամիրյանը:


 

Today's most read news !
  • Դժոխք էր՝ընկերուհիներ,առաջին ամուսնություն.Արման Նշանյանը՝ ամուսնալուծության և ներկայիս կնոջ մասին
  • Հիասթափություն, ափսոսանք, անիմաստ հիշողություն. Շուշաննա Թովմասյանը` չստացված հարաբերության մասին
  • Էվա Խաչատրյանի ամերիկյան արկածներն ու ճանապարհի ամենալավ ընկերը
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Օսկարին հաջորդող երեկույթին
  • Վանո Սիրադեղյանի գլխարկը՝ Աստղիկ Սաֆարյանի հավաքածուի յուրահատուկ նմուշ
  • Հայկ Պետրոսյանի սիրային հումորները եւ Սոնայի, Սեւակի հետ զուգերգերը
  • Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց պետք է աչքերն ու ականջները սրած պահենք. Կոմանդոս
  • Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը, բախվելով արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել է
Comments
Loading...