Ընկերներս քիչ են, բայց շատ թանկ. Մերի Հակոբյան


Մինչ երեկ բոլորը նշում էին «Երեխաների պաշտպանության միջազգային օրը», դերասանուհի Մերի Հակոբյանը տոնում էր ծննդյան 25-րդ տարեդարձը:

Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է դերասանուհին անցկացրել ծննդյան օրը, ովքե՞ր են իրեն շնորհավորել եւ ինչ երազանք է մտապահել:

«Քանի որ այս շրջանում նկարահանվում եմ «Աբելի քույրը» հեռուստասերիալում եւ սերիալային ռիթմին համաձայն գրեթե ամեն օր նկարահանումներ ենք անցկացնում, ուստի այս տարի ծննդյանս օրվան չհասցրեցի հատուկ պատրաստվել ու անցկացրի մտերիմ ընկերուհիներիս շրջապատում՝ աղջկական երեկո էինք կազմակերպել»,- ժպիտով նշեց Մերին:

Դերասանուհին մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ընկերներ քիչ ունի, բայց ունեցածներին էլ շատ է գնահատում.

«Ընկերներս քիչ են, բայց շատ թանկ: Նրանք բոլորն էլ իրենց ջերմ շնորհավորանքները հղեցին ինձ, որոնք լի էին անկեղծ բարեմաղթանքներով, ինչի համար շատ շնորհալալ եմ իրենց, նաեւ շնորհակալ եմ հանրությանը, ովքեր անտարբեր չգտնվեցին եւ իրենց շնորհավորանքները հղեցին ինձ»,- հավելեց 25-ամյա դերասնաուհին:

Մերի Հակոբյանը մեզ հետ զրույցում հիշեց, որ երազանքների մասին չեն բարձարաձայնում, բայց եւ հարցն անպատասխան չթողնելու միտումով կիսվեց ծննդյան օրվա խորհրդանշական երազանքով.

«Ես հավատում եմ երազանքների իրականացմանը, հատկապես, երբ դրանք բարի նպատակներով են մտապահվում: Ես երազում եմ, որ ծնողներս առողջ լինեն ու միշտ իմ  կողքին. Այս երազանքը պահելիս մյուս երազանքներն արդեն անշուք են թվում»,- նշեց նա:

Իսկ վերջում 25-ամյա դերասանուհին նկատեց, որ գոհ է արդեն պատմության գիրկն անցած իր 24-ամյակից, իսկ 25-ից սպասումները մեծ են.

«24-ում իրականացավ իմ երազանքներից մեկը՝ շուտով թատրոնում կներկայանամ: Հրավերն արդեն ստացել եմ, սպասված ներկայացման պրեմիերան էլ կկայանա սեպտեմբերին: Ի դեպ՝ պետք է նշեմ, որ այդ ներկայացման նմանն անգամ չի եղել մեր երկրում ու բեմադրությունից հետո այն բավականին քննարկումների կարժանանա: Ինչ վերաբերվում է 25-ի նկատմամաբ սպասելիքներիս, մի կարգախոս ունեմ՝ «Աճել, աճել ու էլի աճել». Սա է իմ գլխավոր անելիքն ու սպասելիքը»,- զրույցն ավարտեց Մերի Հակոբյանը:

Today's most read news !
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
Comments
anna
3 June 2016 14:32
+1
nar
3 June 2016 10:43
ANUSHIK AXCHIK
+2