Latest 10 episodes

Նելլին՝ իր կազմակերպած մանկական միջոցառումների ու մանկական երկաթուղու սեզոնային բացման մասին

Երեկ ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել «Երեխաների պաշտպանության միջազգայիյն օրվան» նվիրված միջոցառումների: Ամենուր գույներ, մուլտհերոսներ, մանկական զրնգուն ծիծաղները, որոնք իսկական հեքիաթ էին հիշեցնում: Իսկ Երեւանի մանկական երկաթուղին երեկ իր դռները բացեց փոքրիկների համար՝ սեզոնային բացումը նշելով երեխաների օրվան նվիրված ջերմ միջոցառմամբ:

Life.panorama.am-ին միջոցառման կազմակերպիչ, երգչուհի Նելլին պատմեց, որ միանգամից երեք համերգ է կազմակերպել.

«Երեկ բավականին մեծ, բայց եւ շատ հաճելի զբաղվածություն ունեիքն՝ մեր մանուկների օրը պետք է տոն դարձնեինք, ինչը, կարծում եմ, ստացվեց մեզ մոտ: Առավոտյան մանկական սրճարաններից մեկում փոքրիկ համերգ ունեցանք հատուկ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության երեխաների համար, միասին խաղացինք, իսկ վերջում անկակնկալ կերպով գեղեցիկ ու հետաքրքիր նվերներ մատուցեցինք: Այնուհետեւ միջոցառումը շարունակվեց Երեւանի մանկական երկաթուղիում, ուր կայացավ նաեւ երկաթուղու սեզոնային բացումը,- պատմեց կազմակերպիչն ու շարունակեց.

«Այստեղ իսկական հեքիաթային տրամադրություն էր ստեղծված: Երեխաների համար ելույթ ունեցան մեր հայտնի փոքրիկ երգիչները՝ Դավիթ Վարդանյանը, Էլինա Չոլախյանը, Մեգգին, Արման Սիմոնյանը, Միլենա Գեւորգյանը, ովքեր բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ են: Դե իսկ նրանց կատարումներն էլ ավելի գեղեցկացրին հետաքրքիր ու գունեղ պարային համարները: Ի դեպ՝ գեղեցկուհի Իրինա Թովմասյանի դուստրը ոչ միայն երգում էր, այլեւ վարում էր այդ գունեղ միջոցառումը»:

Նելլի խոսքով՝ օրն ավարտել են ակումբներից մեկում՝ կրկին տոնելով «Երեխաների պաշտպանության միջազգային օրը»:

Նելլին մեզ հետ զրույցում հավելեց նաեւ, որ անձամբ մեծ բավականություն է ստանում երեխաների հետ աշխատելով.

«Իմ տանն էլ մի հրաշք է մեծանում ու ես մեծ բավականություն եմ ստանում ոչ միայն աղջկաս օրերը տոն դարձնել, այլեւ շատ այլ երեխաների հետ ընկերանալ ու առիթ, թե անառիթ տոնական օրեր կազմակերպել: Ուզում եմ, որ աշխարհի բոլոր մանուկների դեմքից չպակասի իրենց անուշ ժպիտները, որ անհոգ մանկություն ունենան ու պատերազմներ չտեսնեն»,- ավարտեց Նելլին:

Today's most read news !
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • Աշոտ Տեր-Մաթեւոսյանի 32-ամյակի ինտրիգները
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • «Գաի պոստ»-ի մոտ Range Rover-ի վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
Comments

Name: