Աննա Մանուչարյանը՝ «Քարե դարդ» սիթքոմի ու անձնական կյանքի մասին

Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Աննա Մանուչարյանի հետ ու տեղեկացել այս շրջանում նրա աշխատանքային գործունեության ու անձնական կյանքի մանրամասների մասին:

«Ժամանակս քիչ է ու բավականացնում է որպես հաղորդավարուհի աշխատել Հանրային ռադիոյում եւ «Առնո Բաբաջանյանի» անվան համերգասրահում, ինչպես նաեւ նկարահանվել «Քարե դարդ» սիթքոմում: Հավատացեք՝ այսքանը քիչ չէ ու հազիվ եմ հասցնում»,- աշխատանքային գործունեության մասին ժպիտով նշեց դերասանուհին ու հավելեց, որ զբաղվածության մեծ մասը խլում են նկարահանումները, բայց եւ դերասանուհին սիրով է գնում այդ աշխատանքին.

«Ես մեծ բավականություն եմ ստանում «Քարե դարդ»-ում նկարահանվելու ընթացքից, քանի որ հրաշալի թիմ ունենք՝ ի դեմս ռեժիսոր Վարդան Հակոբյանի. նրա էներգիան տարածվում է ողջ տաղավարով մեկ եւ բոլորս աշխատում ենք գերագույն հանգստության մեջ, յուրաքանչյուր դերասան մեզ մոտ սիրով է գալիս աշխատանքի, ինչը շատ կարեւոր է: Այս թեմայի շուրջ կցանկանամ նշել նաեւ, որ սիթքոմին պետք է վերաբերվել իր ժանրին համապատասխան եւ լուրջ բաներ չակնկալել, որպեսզի հետո հիասթափվելու եւ քննադատելու պատճառներ էլ չլինեն: Ինչպես եւ բոլոր աշխատանքների դեպքում է լինում, այս պարագայում էլ կարծիքները կարող են եւ լավը լինել, եւ վատը, բայց մի բան հստակ է. մենք ունենք բարձր վարկանիշ, ինչի մասին խոսում են ոչ միայն թվերը, այլեւ արձագանքները: Այս առումով ինձ շատ են ոգեւորում հատկապես երեխաների վերաբերմունքը, ովքեր կարող են դրսում մոտենալ մեզ, հայտնել իրենց կարծիքները եւ փորձել նմանակել»,- հավելեց դերասանուհին:

Աննա Մանուչարյանը խոսեց նաեւ հայկական հեռուստադաշտում սիթքոմային բազմազանության մեջ «Քարե դարդի» առանձնահատկությունների մասին.

«Մինչեւ «Քարե դարդ»-ի  ի հայտ գալը հեռուստադիտողը տեսել էր իրար նման շատ այլ սիթքոմներ, որոնք բովանդակությամբ տարբեր էին, բայց նույնանման տաղավարներում էին նկարահանվում, իսկ մեր սիթքոմը շրջադարձային կերպով տարբերվում է տաղավարային լուծումներով, գույներով, ընտրած թեմայով, ժամանակաշրջանով, հագուստով: Այսինքն՝ ի սկզբանե այն այնքան յուրահատուկ է, որ չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա համեմատականներ անցկացնել մյուս սիթքոմենրի հետ»:

Վերջերս «Քարե դարդ» սիթքոմում նկարահանվեց Աննայի դուստրը՝ Արփին: Մոր ու աղջկա աշխատանքային հարաբերությունների մասին խոսելիս՝ Աննան նկատեց, որ դեմ կլինի, եթե 10-ամյա աղջիկը երկարաժամկետ զբաղվի նկարահանումներով.

««Քարե դարդ»-ում աղջիկս միայն մի փոքրիկ դրվագ խաղաց՝ մարմնավորելով իմ մանկությունը: Իհարկե, այդ օրը հոգեբանորեն փորձում էի աղջկաս ոգեշնչել, որ հանկարծ չամաչի, բայց դեմ կլինեմ, եթե նրան առաջարկեն երկարաժամկետ նկարահանվել, քանի որ աղջկաս այս տարիքում նկարահանվելը հեռանկարային չէ ու արդյունքում կստացվի, որ նա կարեւոր բանի վրա չի վատնում իր ժամանակը: Արդեն այս տարիներից Արփին պետք է կողմնորոշվի, թե հետագայում ինչ մասնագիտություն է ուզում ընտրել, իսկ ես չեմ ցանկանա արհեստականորեն նրան ուղղորդել դեպի դերասանական արվեստ: Առավել եւս, որ որպես մայր չեմ ստիպում, բայց ցանականում եմ աղջիկս կենտրոնանա երաժշտական արվեստի մեջ: Հիմա էլ նա հաճախում է թավջութակի դասերի ու արդեն իսկ մեծ հետաքրքրություն ունի այդ գործիքի նկատմամբ, միաժամանակ նաեւ երգում է ու պարում: Ես մեծ հույս ունեմ, որ երգը աղջկաս համար կմնա որպես հոբբի եւ կկենտրոնանա թավջութակահարուհու մասնագիտության մեջ»:

Աննա Մանուչարյանի հետ խոսեցինք նաեւ անձնական կյանքի մասին, այս թեմայի շուրջ դերասանուհին նկատեց.

«Իմ անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է, աշխատանքային զբաղվածության մեջ ես հասցնում եմ անհրաժեշտ ժամանակ տրամադրել եւ ընտանիքիս, եւ աղջկաս, եւ անձնական կյանքիս: Չեմ սիրում անձնականս հանրայնացնել, միայն կասեմ, որ իմ անձնական դաշտում խաղաղություն ու ստաբիլություն է տիրում»:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...