Latest 10 episodes

Արդեն 3,5 տարի էր, ինչ ես ու Լուսինեն միասին չէինք հանգստացել ու երկուսս էլ շատ էինք կարոտել այդ գերագույն հաճույքը. Իրինա Թովմասյան

Իրինա Թովմասյան, Լուսինե Թովմասյան եւ Վահան Խաչատրյան եռյակը բոլորովին վերջերս են վերադարձել Ֆրանսիայից, իսկ ընկերներն այնտեղ էին մեկնել ոչ միայն  աշխատանքի, այլեւ երկար սպասված հանգստի նպատակով:

Life.panorama.am-ի հետ զրույցում «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանը պատմել է ընկերական հանգստի ու այդ ընթացքում իրականացված աշխատանքների մասին:

«Արդեն 3,5 տարի էր, ինչ ես ու Լուսինեն միասին չէինք հանգստացել ու անկեղծ ասած՝ երկուսս էլ շատ էինք կարոտել այդ գերագույն հաճույքը: Գիտեք, շատ լավ է, որ ընտանիքիդ, երեխաներիդ հետ ես գնում հանգստանալու, բայց երբեմն կարիք կա միայնակ կամ ընկերներով հանգստանալու, անհրաժեշտ էներգիա հավաքելու, նոր լիցքերով լցվելու: Միաժամանակ՝ մեր կարճատեւ հանգստի ժամանակ Լուսինեն ու Վահան Խաչատրյանը հասցրեցին նաեւ զբաղվել կարեւոր աշխատանքով,- պատմեց Իրինան ու շարունակեց.

«Այնպես ստացվեց, որ Լուսինեն ու Վահանը հանգիստը համատեղեցին օգտակար աշխատանքի հետ. Այդ օրերին Ստրասբուրգում «Նորձեւության շաբաթ» էր, որի բացման արարողությունը Վահանի ստեղծած զգեստների ցուցադրությանը նվիրվեց, որի ընթացքում էլ ներկայացավ նաեւ Լուսինեն: Պետք է ասեմ, որ ֆանտաստիկ գեղեցիկ միջոցառում էր ու թե Վահանի, թե Լուսինեի համար մեծ պատիվ էր մեկնարկ տալ այդ կարեւոր միջոցառմանը: Ընդհանուր առմամբ շատ շքեղ ու գեղեցիկ անցան այդ 7 օրերը, ներկայացան տեղի հայտնի երգիչները, իսկ այդ ամբողջը ուղիղ մեկ շաբաթ գեղեցիկ լուսաբանման արժանացվան տարբեր լրատվամիջոցների կողմից: Թող անհամեստություն չթվա, բայց Լուսինեով իսկապես այնտեղ հիացած էին, ցուցադրությունից հետո անգամ նրան ու Վահանին մոտեցավ քաղաքապետն ու առաջարկեց Լուսինեին հաջորդ տարի այդ միջոցառման դեմքը լինել: Մի խոսքով՝ ոգեւերությունը մեծ էր, քանի որ ոչ միայն լավ հանգիստ ունեցանք, այլեւ Լուսինեն ու Վահանը կարեւոր աշխատանքային քայլ կատարեցին»:

Ութնօրյա հանգստի շրջանակում Իրինան հասցրել է լինել նաեւ Գերմանիայի որոշ քաղաքներում ու ոչ միայն վայելել տեսարժան վայրերը, այլեւ ընկեուհու ընկերակցությունը, ով ապրում է Ֆրանսիայում:

Հետաքրքրվելով, թե գեղեցկուհի մայրիկի բացակայությունն ինչպե՞ս է անդրադարձել երեք երեխաների վրա, Իրինան պատասխանեց.

«Ես էլ, Լուսինեն էլ շատ հանգիստ էինք գնացել, քանի որ ես էլ, քույրս էլ հանդիպել ենք շատ վստահելի դայակների, ովքեր մեր բալիկներին ծնված օրից շատ լավ են վերաբերվում: Բացի դայակները, թե իմ ամուսինը, թե Լուսինեի ամուսինը այստեղ էին, ինչը երեխաների համար արդեն շատ կարեւոր էր: Փառք Աստծո, այդ ընթացքում երեխաները չեն հիվանդացել, անընդհատ իրենց հետ խոսում էի, շփվում, ուստի հեռավորությունը այնքան էլ չէր զգացվում: Դե իսկ մեր բացակայությունն էլ մենք լրացրինք գեղեցիկ նվերներով, հետաքրքիր խաղալիքներով, որոնցից նրանք շատ ուրախացան»:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ելքը կա, մնում է քաշող բովանդակությունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
Comments

Name: