Կարող եմ գժի տպավորություն թողնել այն մարդկանց մոտ, ովքեր սիրում են պլանավորված ապրել. Վարդան Հովսեփյան

Նախորդ շաբաթ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալն իր հանգուցալուծումն ունեցավ: Այս սերիալն իր ցուցադրության ընթացքում արժանացավ հեռուստադիտողի համակրանքին, իսկ դերասաններին էլ հնարավորություն տվեց նորովի ներկայանալ ու սիրվել:Life.panorama.am-ը զրուցել է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի գլխավոր հերոսին մարմնավորող դերասան  Վարդան Հովսեփյանի հետ:

-Վարդան, «Վերջին հայրիկն» ավարտվեց, բայց վերջաբանի հետ կապված շատ հարցեր կարծես թե անպատասխան մնացին: Արդյոք նախատեսվում է «Վերջին հայրիկի» երկրորդ մաս նկարահանել:

-  Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ երկրորդ մաս կլինի, թե ոչ, բայց շատերից եմ լսել, որ սերիալի ավարտը կարծես թե շարունակության տեղ թողեց: Չգիտեմ՝ գուցե իսկապես շարունակություն ունենա, կամ գուցե սցենարն այդպես էր կազմվել, որպեսզի ամեն մեկն իր հետեւեությունն ու պատկերացումն ունենա ավարտի վերաբերյալ:

-Եթե հեռուստադիտողի աչքով դատեք՝ Ձեզ համար ինչպե՞ս ավարտվեց «Վերջին հայրիկը»:

- Այս սերիալի պատմությունը սկսվեց նրանից, որ իմ հերոսը 12 տարի դատապարտված լինելուց հետո չկարողացավ դասեր քաղել ու ճիշտ գնահատել կյանքը, որի արդյունքում էլ նա կրկին գնաց բանտ՝ վայր, որտեղից դուրս էր եկել: Իմ հերոսի միջոցով ցույց տրվեց, որ ամեն ինչ մարդու ձեռքում է, նա կարող էր որդու հետ վայելել կյանքը, այն կյանքը, որի մասին երազել էր 12 տարի շարունակ, բայց նա անընդհատ չէր կարողանում զերծ մնալ խնդիրներից, որի պատճառով ամեն անգամ հայտնվում էր այդ կեղտոտ միջավայրում: Կարծում եմ՝ սցենարիստը ուզում էր ցույց տալ, որ պետք է կտրվել ամեն ինչից եւ հատկապես քրեական աշխարհից, որպեսզի լինես միայն ընտանիքիդ, երեխայիդ կողքին, այդ երկու աշխարհաները համատեղելն անհնար է: Միաժամանակ չեմ էլ մեղադրում հերոսիս, քանի որ ոչ մեկ չգիտի, թե ինքն ինչ կաներ նրա տեղում, չէր որ հեշտ բան չէ լինել այդ միջավայրում ուղիղ 12 տարի:

-Յուրաքանչյուր նախագիծ դերասանին նոր բան է տալիս. Ի՞նչ տվեց Ձեզ այս նախագիծը:

-Ես անկեղծ պետք է գտնվեմ ու ասեմ, որ դերասանին նման նախագծերն առաջին հերթին գումար են տալիս, ու շատ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցին այստեղ նկարահնավելու՝ 7-8 ամիս ինձ աշխատանք տալով: Ինչ վերաբերվում է մասնագիտական կողմին՝ Դավիթի կերպարով ինձ ավելի շատ սիրեցին, ինչն ինձ համար շատ կարեւոր է: Իսկ ամենակարեւորների շարքից՝ այս նախագիծը ինձ հնարավորություն տվեց աշխատել «Ժողովրդական արտիստ» Գուժ Մանուկյանի հետ, ումից շատ բան հասցրեցի սովորել:

-Վարդան, նկատելի է, որ Ձեզ վստահված դերերը գրեթե նմանատիպ բնավորություններ ունեն, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք կապում ռեժիսորների նման ընտրությունն ու հաջորդը ի՞նչ կերպարով կցանկանաք ներկայանալ:

- Գիտեք՝ պարտադիր չէ, որ դերասնաը ամեն նախագծում տարբեր լինի: Իհարկե, կան ամպլուայով դերասաններ, ովքեր ունեն իրենց մշտական տեսակը: Չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված ռեժիսորների նման ընտրությունը, բայց մի բան հաստատ է, դերասանը չի կարող սերիալային կերպարներ կերտելիս իր իրական տեսակց շատ հեռու կերպար կերտել, քանի որ անհնար է 150 սերիա ուրիշ մարդու մարմնավորել՝ նկարահանվելով գրեթե ամեն օր: Օրինակ՝ ես չեմ կարողանա 18-ամյա սիրուց գլուխը կորցրած տղայի մարմնավորել, որովհետեւ նախ իմ կազմվածքը ինձ թույլ չի տա, երկրորդն էլ տեսակս: Դերասանը պետք է միշտ աշխատի իր վրա, անգամ այն ժամանակ, երբ որեւէ գործով զբաղված չէ:

-Այս պահին նոր առաջարկներ ունե՞ք:

- Ոչ, դեռ հանգստանում եմ, բայց եթե հարմար առաջարկներ լինեն, իհարկե, կցանկանամ նոր աշխատանքում ներգարվվել:  Հանգիստը շատ լավ է, բայց աշխատանքն էլ միշտ պետք է, քանի որ մասնագիտությամբ աշխատելը աշխարհի ամենալավ բանն է:

-Վարդան թատրոն մուտք գործելու ցանկություն չունե՞ք:

- Այս պահին ոչ, անկեղծ ասած՝ հիմա չեմ էլ ցանկանում թատրոնում աշխատել: Գուցե ինձ շատերը չհասկանան, բայց երբեմն մտավախություն ունեմ չմերվելու, երբեմն մտածում եմ՝ շատ հարստանալու դեպքում իմ սեփական թատրոնը բացել, իսկ երբեմն էլ կարծում եմ, որ մի օր կարող եմ բարկանալ ու գնալ որեւէ թատրոն ու առաջարկել համագործակցել. Կասեն ոչ՝ կասեմ հաջողություն, կասեն այո, կասեմ՝ շնորհակալություն:

-Գիտեմ, որ երբեմն-երբեմն կարիք ունեք Հայաստանից մեկնելու, որպեսզի նոր լիցքերով լցվեք: Գուցե հիմա մեկնելու պլաննե՞ր ունեք:

- Ինչ սերիալն ավարտվել է՝ արդեն հասցրել եմ երկու անգամ լինել Թբիլիսիում: Ինձ համար, երբ  անգամ փողոցների ցուցանակների տառերը փոխվում են, կտրվում եմ առօրյայից: Ես կարող եմ առավոտյան արթնանալ ու հանկարծակի որոշել, որ պետք է գնամ, այնպես որ, չգիեմ՝ վաղն ինչ կլինի: Մեքենայիս մեջ անգամ փոքրիկ զգեստապահարան ունեմ, անձնագիրս էլ միշտ ինձ հետ է ու արդյունքում խանգարող ոչինչ չկա:

-Իսկ բոլոր որոշումնե՞րն եք այդպես հանկարծակի ընդունում:

-  Այո, ինձ մոտ ամեն ինչ հանկարծակի է ընդունվում, ոչինչ չեմ պլանավորում եւ կարծում եմ՝ դա ամենալավ բանն է: Ես ինձ հանգիստ եմ զգում, երբ կարողանում եմ իմ մտքերն ու այդ պահի ցանկություններն իրականացնել, բայց գիտեմ նաեւ, որ կարող եմ գժի տպավորություն թողնել այն մարդկանց մոտ, ովքեր սիրում են պլանավորված ապրել:

-Վարդան, անձնական կյանքում փոփոխություններ կա՞ն, գուցե այդ դաշտում էլ հանկարծակի ամուսնանալու որոշում կայացնեք:

- Չէ, անձնական կյանքում փոփոխություններ չկան, ինչ վերաբերվում է հանկարծակի ամուսնանալու որոշում կայացնելուն, գուցե հենց այդպես էլ լինի: Կարծում եմ՝ սիրահարվելու համար էլ պետք է ցանկություն ունենաս, իսկ ես այս պահին կարծես թե չեմ ուզում:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը
  • Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները
  • Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Comments
Loading...