Ես մեղավոր չեմ, որ մարդիկ ճիշտ չեն հասկացել. Գրիգոր Կյոկչյանն արձագանքում է քննադատություններին

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի նոր՝ «Իմ սիրտը լիքն ա» երգը շարունակում է թեժ քննադատությունների  կիզակետում մնալ, այս անգամ թիրախը երգի խոսքերն են, որի հեղինակն է Գրիգոր Կյոկչյանը: Թեմայի շրջանակներում Life.panorama.am-ը կապ հաստատեց Գրիգորի հետ, ով մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ տվյալ երգի, ապա նաեւ այսօրվա հայկական երգարվեստի նկատմամաբ քննադատություններին:

«Կարծում եմ Հռիփսիմեի հետ մեր համագործակցությունը ստացված է եւ երգը վատը չէ: Հազիվ թե որեւէ մեկը փաստարկ կարողանա բերել՝ բացատրելով, թե խոսքերի ո՞ր հատվածն է անգրագետ: Անկեղծ ասած՝ քննադատություններին ու մեկնաբանություններին չեմ հասցրել շատ հետեւել, միայն ականջիս են հասել երգի մի հատվածի հետ կապված անճշտությունները. Շատերը երգի՝ «Իմ շորի վրա իր օծանելիքն ա» խոսքերը սխալ են հասկացել՝ ընկալելով «Իմ շորի վրայի օծանելիքն ա», սակայն, կարծում եմ, ես մեղավոր չեմ, որ մարդիկ ճիշտ չեն հասկացել, փոխարենը կարող են ավելի ուշադիր լսել, այլապես նման մեկնաբանությունները սիրողական են ու բամբասանքի բնույթ են կրում: Թող որեւէ մեկը գա ինձ ցույց տա մի անգրագետ խոսք ու ես անձամբ ներողություն կխնդրեմ»,- նշեց Գրիգոր Կյոկչյանը:

Անդրադառնալով վերջերս անընդհատ քննդատվող հայկական շոու բիզնեսին, ներկայացվող երգերին ու երաժշտական ճաշակին՝ Գրիգորը նկատեց.

«Ես աշխատում ու վաստակում եմ այս ասպարեզում, ու կարծում եմ, որ որեւէ մեկը չի կարող իմ աշխատանքը որակել անորակ կամ ռաբիզ տերմիներով: Այսքան  ժամանակ ես ծախսել եմ տասնյակ հազարավոր դոլարներ, ներկայացրել եմ մի քանի տեսահոլովակ, որոնք գուցե շատերի կողմից չեն սիրվել, բայց ոչ մեկ չի կարող ասել, որ անճաշակություն են: Մեր երկրում ես եվրոպական երաժշտություն եմ ներկայացրել, որը փաստացի չի սիրվել, քանի որ իմ տեսահոլովակը մեկ տարում է գրանցել այնքան դիտում, որքան նույն Հռիփսիմե Հակոբյանի քննադատությունների արժանացած տեսահոլովակը գրանցեց 2 օրում: Ստացվում է, որ չնայած մարդիկ քննարկում ու քննադատում են, բայց լսում են այսօր մեծ տարածում գտած կոմերցիոն երաժշտությունը: Ես ապրում եմ Երեւանում ու դեռ ոչ մի անգամ ոչ մի մեքենայից չեմ լսել իմ երգերը, բայց նույն Հռիփսիմեի վերջին երգը միայն թողարկման օրը երկու մեքենայից հասցրեցի լսել: Մարդիկ կոմերցիոն երաժշտություն սիրում են լսել, երգիչներն էլ ներկայացնում են այն, ինչ մարդիկ են սիրում»:

Գրիգոր Կյոկչյանը չի ուզում անձամբ կոմերցիոն երաժշտություն ներկայացնել, բայց եւ չի մեղադրում դրանք կատարողներին.

«Ես կարողանում եմ նաեւ այլ ճանապարհներով գումար վաստակել, բայց նրանք, ովքեր միայն երգելով են գումար վաստակում, բնականաբար, պետք է կատարեն նաեւ այդօրինակ երգեր: Իհարկե, այսօրվա ընդհանուր շուկայական ճաշակն ինձ չի գոհացնում, իմ ճաշակից էլ շատ հեռու է, բայց երբեք չեմ թույլ տա ինձ եւ չեմ մեղադրի այն երգիչներին, ովքեր երգում են նման երգեր, թող մարդիկ չլսեն, նրանք էլ չեն երգի: Ի վերջո, ոչ մի երգիչ հիմար չէ կրկին ու կրկին թողարկել երգեր, որոնք չեն լսվում: Ես, օրինակ, շատ եմ սիրում իմ ներկայացրած երաժշտությունը, բայց այս պահին էլ պատրաստ չեմ ներդնել օրինակ 15.000 դոլար, որակյալ ու եվրոպական երաժշտության հիմա վրա նկարահնել տեսահոլովակ, որը ինձ բացի ստատուսից էլ ոչինչ չի տալու: Այո, ինձ շատ են ասում՝ «Ինչ ճաշակով երգիչ ես», բայց  ինչքան կարելի է միայն ստատուս ունենալու համար անվերադարձ ծախսել մեծ գումարներ»,- ավարտեց երգիչը:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը
  • Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները
  • Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Comments
Ani
9 June 2016 16:47
Yaxxxqqqqqq. Es gjvel en hayery?es inch e katarvum hayastanum? Bolori qity jeqsninn e. Nuyn vornocn en vornum, arabahndkakan bayatiner. Vulgar zzveli. Uxaki mexq vijakum e hayastany ir bnakichnerov handerc. Joxovurd jan es vor erord e? Meraq qnnadatelov,mi ban dzernarkeq es mexqerin asparezic maqreq. Korcanvum eq.
+1
Loading...