Latest 10 episodes

Քանյե Ուեսթը 39-ամյակը տոնել է Քարդաշյանների ընտանիքում սիրով շրջապատված

Ուեսթը հոբելյանը տոնել է Քարդաշյանների ընտանիքում սիրով շրջապատված։ Քարդաշյանները նրա ծնունդը շնորհավորել են սոցցանցերում՝ գորովանքով լի խոսքերով։ Կինը՝ Քիմ Քարդաշյանը, նրան ուղղված շնորհավորանքում Քանյեին դիմել է «իմ լավագույն ընկեր», իսկ զոքանչը՝ Քրիս Ջենները, «որդիս», Քլոեն նշել է, որ ուրախ է իրենց կյանքում Քանյեի գոյությամբ։

Ռեփերը ոչ միայն երաժիշտ է, դիզայներ, համաշխարհային մասշտաբի ճանաչված անձ և Քիմ Քարդաշյանի ամուսինը, այլև մի ամբողջ մշակութային երևույթ, որը կարելի է անվերջ քննարկել:

Քանյե Ուեսթը իրեն համարում է Աստված, ինչի մասին վկայել են նրա երգերը, հարցազրույցները և թվիթերյան բազմաթիվ գրառումները: Սկզբնական շրջանում բոլորը կարծում էին, թե նա կատակում է, սակայն տարեցտարի ակնհայտ դարձավ, որ Ուեսթը լիովին լուրջ է:

Ռեփերի ինքնասիրահարվածությունն ընդհանրապես չի ճանաչում սահմաններ: Դրա մասին են վկայում նրա հետևյալ խոսքերը.

«Եթե դու լավագույններից լավագույնն ես, ապա քեզ ատում են բոլորից շատ»:

«Ես ժամանակ չունեմ կարդալու իմ մասին ամեն տեսակի պատմություններ, ես չափազանց զբաղված եմ իմ պատմությունը ստեղծելով»:

«Ես Աստծո արյունն եմ, իմ ամենամեծ վիշտն ու ցավն այն է, որ ես երբեք չեմ կարող իմ ելույթը տեսնել կողքից»:

«Ես գիտեմ, որ կարող եմ աշխարհը դարձնել ավելի լավը, ես արդեն արել եմ անհնարինը՝ զբաղեցրել եմ ռեփի գահը, փոխել եմ խաղի կանոնները նորաձևության աշխարհում»:

«Ես այս սերնդի Դիսնեյն եմ, ցանկանում եմ ինչ-որ խելացնոր բան տալ այս աշխարհին»:

«Եթե Դոնալդ Թրամփը որոշել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, ապա ինչո՞ւ Քանյե Ուեսթը չի կարող վարվել նույն կերպ. ես որոշել եմ նախագահի պաշտոնում առաջադրվել 2020 թվականին»:

«Ես 50 տոկոսով ազդեցիկ եմ Սթենլի Կուբրիկից, Պողոս առաքյալից, Պիկասոյից ու Էսկոբարից, մյուս 50 տոկոսով ավելի ազդեցիկ եմ այսօրվա աշխարհի յուրաքանչյուր մյուս մարդկանցից, և այդպես կլինի դեռ հազար տարի»:

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մասին
Comments

Name: