Latest 10 episodes

«Սուպեր մամա2»-ը չի նկարահանվի.Հայկ Մարությանը փորձում է օգնել Արցախի սահմանամերձ գյուղերին

«Սուպեր մամա 2» կատակերգության աշխատանքները դադարեցվել են քառօրյա պատերազմի պատճառով, եւ այս տարի այլեւս չեն շարունակվի: Ֆիլմի պրոդյուսեր Հայկ Մարությանն ապրիլի սկզբներից մինչեւ մայիսի 18-ն ընդգրկված է եղել Արթուր Ալեքսանյանի «5165» կամավորական ջոկատում եւ պարբերաբար գնացել է դիրքեր: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ թեեւ իրավիճակը հանդարտվել է, աշխատանքները վերսկսելը հիմա նպատակահարմար չէ:

«Այդ իրադարձությունների պատճառով մեր թիմում ոչ ոքի մոտ տրամադրություն չկար, իսկ ֆիլմը հումորային է, եւ պետք է տրամադրություն ունենաս, որ զբաղվես դրանով, սակայն բոլորիս ուղեղներն այլ ուղղությամբ էր աշխատում, հիմա էլ ֆիլմի համար արդեն ուշ է, այլ պրոեկտներով կզբաղվենք»,-ասաց Հայկ Մարությանը:

Դերասանը պարզաբանեց, որ նոր ծրագրերը դեռ նախագծման փուլում են, եւ առայժմ հստակություն չկա, թե դրանք ինչ ձեւաչափով են լինելու եւ երբ: Հնարավոր է՝ ինչ-որ հաղորդում լինի:

Հայկ Մարությանը նաեւ շարունակում է իր ընկերների հետ հնարավորության սահմաններում աջակցել Արցախի սահմանամերձ գյուղերին: Հաթերք գյուղում ճանապարհաշինության աշխատանքներ են սկսվում, որը նախաձեռնել են Հայկ Մարությանը, Հրանտ Թոխատյանը եւ Վազգեն Ասատրյանը՝ Արթուր Ալեքսանյանի գլխավորությամբ:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments
Nona
13 June 2016 06:22
Injqan lav txayes du,,,parcanqnes mer hay azgi,,,Astvac qez qo entaniqin Amur pahi,,,duq paylumeq dzer entaniqov Hayk Jan ,,misht aydpes kangun u xelaci,,sirumenq dzez u dzer arac gorcere
0

Name: