Իմ տղամարդը մահմեդական է. Եվա Ռիվաս

Եվա Ռիվասն իր միկրոբլոգում խոստովանել է, որ հանդիպում է մահմեդականի հետ։ Այս առթիվ Ռիվասը հայտարարությամբ է հանդես եկել իր Instagram-ի էջում.

«Երեկ չէ առաջին օրը ես շնորհավորեցի մահմեդականներին իրենց սուրբ ամսի՝ Ռամադանի կապակցությամբ և սարսափեցի մարդկանց արձագանքից։ Ամեն տարի նույն բանն է և ամեն տարի ես միևնույնն է վարելու եմ իմ նույն քաղաքականությունը, ինչպես միշտ ամեն հարցում։

Մայրս վիճում է հետս. «Ինչու ես բարձրաձայնում այդ մասին, գիտես մարդկանց արձագանքը, հետո ինքդ էլ նյարդայնանում ես»։ Մայրիկ, ինչ-որ տեղ ճիշտ ես, սակայն մենք տարբեր բնավորություն ունենք, նա թևեր ունի, իսկ ես՝ կոտոշներ։ Չի գա այն օրը, երբ ես չեմ անի կամ չեմ ասի ինչ որ բան, որովհետև ինձ կանհանգստացնի, թե ինչ են այդ մասին մտածում մյուսները։ Ես լիարժեք անհատականություն եմ, ով ունի իր հաստատուն կարծիքն այս կամ այն հարցի շուրջ։ Դուր չի՞ գալիս. վարդերի թերթիկներով սփռված կարմիր գորգը ձեզ։ Դուք ադեկվա՞տ եք։ Ինչու՞ եք որևէ կրոն դասում վերև կամ ներքև և համարձակվում քննադատել։ Այն, որ ծնվել եք այս կամ այն կրոնի ուսմունքը դավանելով՝ ձեզ իրավունք չի տալիս դա լավը համարել, ընդհանրապես, ինչպես կարելի է կրոնը լավ կամ վատը համարել…Ես քրիստոնյա եմ և ունեմ բազում մահմեդական ծանոթներ։ Ավելին ասեմ՝ իմ տղամարդը մահմեդական է։ Հիմա ինչ, եթե ես քրիստոնյա եմ, ուրեմն պետք է ատե՞մ այլ դավանանք ունեցողներին և ստորացնե՞մ դրանց հետևորդներին։ Ավելի շատ ադեկվատություն, պարոնայք, 21-րդ դարն է։ Բոլոր կրոններում էլ կան մարդասպաններ, գողեր, բռնաբարներ և անգամ սվինգերներ…Դուք ինձ չպետք է ասեք՝ ում շնորհավորեմ, սովորեցնել՝ թե ում սիրեմ, ում հետ շփվեմ։ Եթե դուք ձեր հայացքներում սահմանափակ եք, գնացեք ձեր կողմնակիցների հետ և միասին բամբուկ ծխեք»,-գրել է Եվա Ռիվասը։

Today's most read news !
  • Դժոխք էր՝ընկերուհիներ,առաջին ամուսնություն.Արման Նշանյանը՝ ամուսնալուծության և ներկայիս կնոջ մասին
  • Հիասթափություն, ափսոսանք, անիմաստ հիշողություն. Շուշաննա Թովմասյանը` չստացված հարաբերության մասին
  • Էվա Խաչատրյանի ամերիկյան արկածներն ու ճանապարհի ամենալավ ընկերը
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Օսկարին հաջորդող երեկույթին
  • Վանո Սիրադեղյանի գլխարկը՝ Աստղիկ Սաֆարյանի հավաքածուի յուրահատուկ նմուշ
  • Հայկ Պետրոսյանի սիրային հումորները եւ Սոնայի, Սեւակի հետ զուգերգերը
  • Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց պետք է աչքերն ու ականջները սրած պահենք. Կոմանդոս
  • Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը, բախվելով արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել է
Comments
sona
11 June 2016 10:05
chisht e rivase achqis luyse chi,bayc ekeq chishte xosenq,ayn vor mahmedakani het e handipum,cavali e aynqanov,vor menq petq e pahenq,taracenq mere,qristoneutyune,bayc inch verabervum e mardkayin gorconin,ayo na shaaat chisht e,bolorn el sxalner u lav vorakner unen,petq che zatel,ayo da tonn e mahmedakanneri u menq ete chenq endunum,da ayl harc e,hargel nranc tone,da shat normal qayl e....ev heto amen mard uni ir tesaketnere,heriq e qnnadateq,antaneli eq uxxaki hay parap mardik,vor miayn lav grel,sevacnel giteq,erevi mec mase ir tesaketnern el chuni se^pakan kyanqi veraberyal
+1
nar
10 June 2016 12:10
HA CHISHTEL ASUMA,ETE INK@ ERJANIKA ZGUM IRAN,INCHU VOCH.ET HNUC EKAC ARASPELNEREN,VOR MINCHEV HIMA MARDIK APRUM Y HAVATUM EN,VOROVHETEV ARDEN BIZNESA DARCEL
+1
Loading...