Փետրվարի 5-ից հետո կյանքս «առաջ և հետո» դասակարգման ենթարկվեց. Իռա Հարությունյան

Ինչպես հայտնի է՝ դերասանուհի Իռա Հարությունյանն արդեն մի քանի ամիս է՝ կրկին վայելում է մայրության բերկրանքը:  դերասանուհին պատմել է, որ 4 ամսական որդին հիմնովին փոխել է իր կյանքը.

«Փետրվարի 5-ից հետո կյանքս «առաջ եւ հետո» դասակարգման ենթարկվեց, ու այդ «առաջն ու հետոն» միմյանցից շատ են տարբերվում: Իհարկե, փոփոխությունը ես զգում էի դեռ հղիության ընթացքում, բայց փետրվարի 5-ին, երբ որդիս լույս աշխարհ եկավ, ամեն ինչ հիմնովին փոխվեց, որովհետեւ ամեն րոպե ու վայրկյան ես հաճույք եմ ստանում: Երբ ասում են, թե երեխաները ինչ-որ չափով խանգարում են, իրենց հետ հաճույքի հետ միասին նաեւ հոգսեր ու խնդիրենր են բերում, ես բոլորովին չեմ հասկանում, միաժամանակ, անկեղծ պետք է գտնվեմ ու ասեմ, որ ես էլ էի նման կերպ մտածում, երբ առաջնեկիս պետք է ունենայի: Հիմա հասկանում եմ, որ մեծ տարիքում երեխա ունենալը շատ ճիշտ է, քանի որ այդ ժամանակ կինը գիտակցում է այդ բերկրանքի ողջ էությունը, իմաստը, արժեքն ու կարեւորությունը: Ինձ համար նրա ծնունդից հետո ամեն օր կարծես տոն լինի, նրա հետ բարդ թվացող խնդիրներն անգամ շատ փոքր են  թվում, անգամ անտեսանելի դառնում»,- պատմեց Իռան ու շարունակեց.

«Տարիքային հետաքրքրություններ կան, օրինակ, երբ առաջնեկիս ունեցա, որպես դերասանուհի դեռ չէի կայացել ու շատ էի մտածում կարիերայիս մասին, այն տարիներին առաջին որդուս շատ ժամանակ կարող էի թողնել մայրիկիս խնամքին, բայց հիմա  չեմ կարողանում անգամ մեկ ժամ առանձնանալ, կարծես թե ինձ մեղավոր եմ զգում, որ որդուս հետ չեմ: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ աշխատանքային դադար եմ հայտարարել ու պատկերացրեք մի րոպե անգամ չեմ էլ անհնագստանում: Հիմա ֆանատիկորեն եմ ուզում տղայիս կողքին լինել, բալիկի հետ կապված յուրաքանչյուր հոգս ինձ գերագույն հաճույք է պատճառում, արդեն շատ քիչ եմ թույլ տալիս, որ մայրս օգնի ինձ. այ այսպիսի աննորմալ մամա եմ, ինչպիսին չեմ եղել առաջնեկիս՝ Արամի, ժամանակ: Կոչ եմ անում բոլոր կանանց՝ մեծ տարիքում երեխա ունենալ, սա լրիվ ուրիշ հաճույք է»:

Իռայի ամուսինը ավելի խաղաղ ու ոչ հիվանդագին է վերաբերվում 4 ամսական որդուն.

«Հայրիկներն իրենց զգացմունքների հարցում երեւի նույնն են: Նա շատ ուշադիր հայր է թե Արամի նկատմամբ, թե Դավիթի: Ամեն դեպքում, կարծում եմ, զգացմունքային ու գիտակցական փոփոխությունները ավելի շատ մայրիկիների համար են, պապաներն այդ առումով ավելի ստաբիլ են»,- նկատեց նա:

Բալիկի մասին խոսելով՝ Իռա Հարությունյանը նկատեց, որ շատ հանգիստ ու խաղաղ որդի ունի.

«Արդեն վաղուց մենք խնդիր չունենք ոչ քնի, ոչ ռեժիմի հետ, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նա փորիկիս մեջ արդեն դստիարակվել է: Ի դեպ՝ նշեմ, որ հղիության ընթացքում շատ էի զրուցում տղայիս հետ՝ վստահ էի, որ նա ինձ լսում ու հասկանում է»,- նկատեց դերասանուհի մայրիկը:

Եթե բալիկի ծննդյան առաջին օրերին Իռան որդուն նմանեցնում էր թե իրեն, թե հայրիկին, եւ թե ավագ որդուն, ապա հիմա հասկանում է, որ փոքրիկ Դավիթը ոչ մեկին նման չէ.

«Օրեցօր հասկանում եմ, որ որդիս ոչ մեկին նման չէ: Այդ առումով երեւի նա ինձ է նման, քանի որ ես էլ իմ հերթին ոչ մայրիկիս, ոչ էլ հայրիկիս հետ նմանություններ չունեմ: Իհարկե, որոշ բաներ նմանեցնում եմ մեզ ու հատկապես մեծ տղայիս, բայց ընդհանուր առմամբ նա ուրիշ է, օրինակ՝ թուշիկին փոսիկ ունի, որը ոչ մեկս չունենք. Երեւի մեր Դավիթը որոշել էր, որ մեզ համար անակնկալ է լինելու»,- ծիծաղելով պատմեց Իռա Հարությունյանը:

Իռան որքան էլ տարված լինի 4 ամսական Դավիթով, երբեք չի մոռանում անհրաժեշտ ուշադրություն տալ նաեւ ավագ որդուն, ով իր հերթին շատ է սիրում կրտսեր եղբորը.

«Արամս արդեն 13 տարեկան է, բայց ես մեկի սերը մյուսից չեմ գողանում: Փորձում եմ այնպես անել, որ Արամի հանդեպ ուշադրությունս չպակասի, քանի որ իր կայացման շրջանն է ու ծնողի ուշադրությունը շատ կարեւոր է: Արամս ինձ շատ է օգնում եղբոր խնամքի հարցում: Անասելի շատ է սիրում եղբորը, գրկում է, գնում հայելու առաջ ու ասում՝ «Չէ, մամ, «կոպյա» ես եմ». ես զգում եմ, թե ոնց է ատամները սեղմած սիրում փոքրիկ եղբորը, ինչը, որպես մայր, ինձ շատ է ուրախացնում»,- պատմեց նա:

Նշենք, որ Իռա Հարությունյանը շարունակում է երազել աղջիկ ունենալու մասին.

«Եթե իմ ֆիզիկական առողջությունը ինձ թույլ տա ու իմ ընտանիքում էլ այս լավ մթնոլորտը շարունակվի, ապա շատ կցանկանամ աղջիկ ունենալ: Կոնկրետ բժիշիկները խնդիր չեն տեսնում, այնպես որ ուրախ կլինեմ, որ ժամանակ հետո Աստված մեզ դուստր էլ պարգեւի»,- հավելեց դերասանուհին:

Իռա Հարությունյանը նախատեսում է աշնանը վերադառնալ աշխատանքային գործունեության, որի մասին մանրամասն կխոսի ավելի ուշ:

Today's most read news !
  • Ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում. Գոհար Հովհաննիսյանը՝ ծննդյան օրն ընտանիքից հեռու լինելու մասին
  • Մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարևոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի. Նարինե Պետրոսյան
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Մաշա Մնջոյան.«Կտեղափոխվեմ, թե՝ ոչ, ապագան ցույց կտա»
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
Comments

Name: