Շերի տունը 9 անգամ թանկ է Ժակլին Քենեդիի տնից. WSJ

Ծագումով հայ ամերիկացի երգչուհի Շերի տունը 9 անգամ ավելի թանկ է, քան ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի տունը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Հաղորդվում է, որ երկու տներն էլ վաճառքի են դրվել։ Բևերլի Հիլզում Շերի քոթեջը վաճառվոմ է 85 մլն դոլարով։ 16 ակր տարածքում գնորդին սպասվում է 20 հազար քառակուսի ֆուտ մակերեսով բնակելի շինություն, հյուրասենյակ, ախոռ, լողավազան և թենիսի կորտեր։ Մինչ Շերը՝ քոթեջը պատկանել է ամերիկացի կատակերգու Էդի Մերֆիին։

Միևնույն ժամանակ 1994 թվականին մահացած Ժակլին Քենեդիի տունը, որը նույպես վաճառքի է դրվել, առաջարկվում է համեստ գնով՝ 9.75 մլն դոլար։ Տունը գտնվում է Վաշինգտոնում և գրանցված է պատմական վայրերի ազգային ռեեստրում։ Նա այնտեղ է տեղափոխվել ամուսնու սպանությունից անմիջապես հետո։ 7000 քառակուսի ֆուտ մակերեսով շինությունը գրեթե ամբողջությամբ պահպանել է առաջնային տեսքը։

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...