Latest 10 episodes

Ողջ ճշմարտությունը «Արմենոիդսի» Էդգարի և կնոջ՝ ԱՄՆ-ում դժվար կյանքի, լողավազան մաքրելու և Հայաստան վերադառնալու պատճառների մասին

«Արմենոիդսի» Էդգարն ու կինը՝ մոդել Նադեժդա Հովհաննիսյանը, 3 տարի առաջ տեղափոխվեցին ԱՄՆ։ Որոշ ժամանակ անց լուրեր տարածվեցին, թե որքան դժվար են նրանք ապրել ԱՄՆ-ում, նույնիսկ լողավազան են մաքրել ապրելու միջոց ունենալու համար։ Օրեր առաջ Էդգարն ու Նադեժդան վերադարձել են Հայաստան։ Այստեղ կմնան մոտ մեկուկես ամիս։ BlogNews-ի հետ բացառիկ զրույցում Էդգարը պատմել է ԱՄՆ-ում անցած ճանապարհի մասին և բացահայտել ճշմարտությունը՝ կապված լողավազան մաքրելու պատմության հետ։

-Էդգար, 3 տարվա դադարից հետո Դուք և Նադեժդան վերադարձել եք Հայաստան։ Ի՞նչն է Ձեզ բերել Հայաստան։

-3 տարին լուրջ ժամանակահատված էր, որպեսզի կարողանայինք նոր կյանք սկսել՝ բնակվելով ուրիշ պետությունում։ Միացյալ Նահանգներն ինձ համար ժամանցի աշխարհում պրոֆեսիոնալ գործունեության ճիշտ հայրենիքն է։

Վերադարձի նպատակն առաջին հերթին հայրենիքի կարոտն էր։ Վերջին իրադարձությունները բավականին ազդեցություն ունեցան մեր զգացմուքնային դաշտի վրա։ ԱՄՆ-ում ես ու Նադյան մասնակցեցինք Գևորգ Շադոյանի Fashion-նախագծին, որտեղ ներկայացանք ղարաբաղյան տարազներով։ Մենք մեր մշակութային ժառանգությունը փոխանցեցինք միջազգային աուդիտորիային, ցույց տվեցինք, թե որքան ուժեղ է մեր հայրենիքը, իսկ զգեստների աճուրդի ամբողջ հասույթը տրամադրվեց զինծառայողների ընտանիքներին։

Հայաստան գալը նաև  գործնական նպատակ ունի, ֆիլմ նկարահանելու մտադրություն ունենք, սակայն այս պահին չեմ ուզում մանրամասնել, քանի որ կազմակերպչական հարցերը դեռ նախնական փուլում են։

-«Ամերիկյան երազանք» ասվածը շատ արդիական է։ Ձեր «ամերիկյան երազանքն» իրականացա՞վ։

-«Ամերիկյան երազանքն» այլ կերպ է ընկալվում, երբ լրջորեն աշխատում ես երազանքներիդ ու նպատակներիդ ուղղությամբ։ Մենք ընտրեցինք ԱՄՆ-ն, որովհետև այնտեղ կինո և երաժշտական ինդուստրիան ճիշտ է սիստեմավորված, բավականին լուրջ հիմքեր ունի, յուրաքանչուր պրոյեկտում բավականին լուրջ անձնակազմ է աշխատում, լուրջ միջոցներ են ներդրվում արդյունքի հասնելու համար։

Ինձ համար երազանք չէր նկարահանվել ամերիկյան ընկերությունների ֆիլմերում, դա պարզապես աշխատանքի շարունակություն էր։ Ես դեռևս քիչ քայլեր եմ արել այնտեղ, սակայն այդ քիչ քայլերով էլ ինձ շատ ամուր եմ զգում։ Մենք հնարավորություն ստացանք ընդգրկվել «SAG-AFTRA» ընկերության մեջ և աշխատել հոլիվուդյան ամենամեծ հեռուստաընկերությունների հետ։ Ինձ համար պատասխանատու էր ամերիկյան ֆիլմերում խաղալ հայի դեր, խաղալ հոլիվուդյան պրոֆեսիոնալ դերասանների հետ։

-ԱՄՆ մեկնելուց որոշ ժամանակ անց լայն տարածում գտավ Ձեր հայտարարությունն այն մասին, որ օվկիանոսից այն կողմ շատ դժվար ճանապարհ եք անցել, երբ նոր էիք մեկնել, ամենատարբեր աշխատանքեր եք արել՝ սկսած լողավազան մաքրելուց։ Շատերի համար անհասկանալի էր Ձեր ընտրությունը, որովհետև Հայաստանում թեև հնարավորությունները սահմանակափակ են, բայց Դուք ապահովված էիք. թե՛ Դուք, թե՛ Ձեր կինը աշխատանք ունեիք։ Ձեզ համար արդարացվա՞ծ է այն ճանապարհը, որ անցաք։

-Դժվար ճանապարհ անցնելու վերաբերյալ շատ նրբություններ համապատասխանում են իրականությանը, բայց կան շատ բաներ, որոնք ուղղակի տեղ են գտել ռեալիթի շոուում։ Մեզ համար հետաքրքիր փորձություն էր մասնակցել ռեալիթի շոուում։

Ճանապարհը դժվար է, կապ չունի, թե որ երկրում ես։ Ես կարող էի իմ կայացած ճանապարհը շարունակել Հայաստանում, սակայն ես չէի գտնի այս մեծ ռեսուրսները։

-Ձեր ասածից կարելի է միայն ենթադրել՝ ի՞նչն է արվել շոուի համար, ինչը՝ ոչ։ Ի՞նչ է ենթադրում «դժվար ճանապարհ եմ անցել» ասվածը։ ԱՄՆ մեկնելուց հետո միանգամից մասնագիտակա՞ն գործունեություն եք անցել, թե՞ այլ աշխատանք էլ եք արել։

- Քիչ թե շատ։ Հիմնականում քոլեջում եմ սովորել, առաջին հերթին դարձել եմ ուսանող։ Ես, ցավոք սրտի, չեմ արել այլ աշխատանք։ Սցենարային առումով մի փոքր օժանդակել եմ ռեալիթի շոուի նկարահանմանը, որպեսզի ներկայացնենք հայ միգրանտի  կերպարն այնտեղ։  Ինքս ճանաչում եմ ընտանիքների, որոնք սկսել են շատ ծանր աշխատանքներից, քրտնաջան աշխատել են։ Կարելի է ասել՝ ես իրենց հավաքական կերպարը ներկայացրի ռեալիթի շոուում։

Սկզբնական շրջանում եղել են մի քանի օրեր, երբ փորձել եմ հասկանալ, թե ինչ կարող եմ անել, բայց ինձ միշտ ասել եմ, որ ավելի լավ է՝ իմ ամբողջ ներուժն օգտագործեմ  մասնագիտական գործունեություն ծավալելու մեջ։

Որոշ ժամանակով ես թողել եմ իմ սկզբունքները, սկսել եմ դժվարությամբ կայանալ, ԱՄՆ-ում ամեն ինչ 0-ից սկսել։ Դա շատ լուրջ և վտանգավոր էր, իմ կարեիրան կարող էր փլուզվել։ Ես շարունակել եմ խաղալ հայկական  նախագծերում, ռեալիթի շոուում, սակայն իմ նպատակը դա չէր, իմ նպատակն էր կատարեկագործել պրոֆեսիոնալիզմը։

Ես սկսել եմ շատ փոքր դերերից, նաև ունեցել եմ բավականին խոստումնալից և հետաքրքիր դրվագներ, որոնք տեղ են գտել ամերիկյան կիոինդուստրիալյում։

-Ամեն դեպքում Ձեզ ապրելու միջոցներ էին պետք։ Ի սկզբանե ի՞նչ աշխատանք եք արել։ Դուք մեծ կազմակերպությունների ֆիլմերում փոքր դերեր եք խաղում։ Այժմ այլ աշխատանք անո՞ւմ եք։

-Եթե դու օրինական ես հաստատված ԱՄՆ-ում, պետությունն օժանդակում է քեզ։ Իրենք քեզ վճարում են սովորելու համար։ Որպես ուսանող՝ ես ապահոված եմ և կարողանում հոգալ իմ ծախսերը։

-Բավարարո՞ւմ է։

-Միշտ էլ չի բավարարի, բայց այն ժամերը, որ ես գտնում եմ աշխատելու համար, ներդնում եմ իմ պրոֆեսիոնալ գիտելիքի մեջ։ Ես նկարահանվում եմ ամենատարբեր դերերում՝ աշխատելով 12-13 ժամ։ Դա կարող է չնչին դեր լինի, բայց այդտեղ քո հնարավորությունը շատ ավելի մեծ է։ Բացի այդ, դու դրա համար վարձատրվում ես, ԱՄՆ-ում ամեն բան վճարվում է։

- ԱՄՆ մեկնած հայ դերասանները հիմնականում աշխատում են ԱՄՆ-ի հայկական հեռոստաընկերությունների հետ։ Դուք աշխատում եք ամերիկյան ընկերությունների հետ։ Որքանո՞վ էր հեշտ մտնել դաշտ։

-Ամբողջ Կալիֆոռնիան ցանկանում է դառնալ դերասան և մտնել այդ աշխարհ, պարզապես վերջին ժամանակներում շատ են անդրադարձերը հայկական թեմաներին, Ցեղասպանության խնդրին։ Հոլիվուդյան ընկերությունները փնտրում էին 4 դերասանի՝ հայերի մարմնավորելու համար։ Ես ուղարկեցի իմ ռեզյումեն քասթինգ ընկերությանը։ Մոտ 2000 մարդ հայտ էր ներկայացրել, սակայն ես ստացա այդ երջանիկ զանգը։ «Մեկ գիշեր Երևանում» էպիզոդի համար նկարահանման 3 օր ունեցա։ Դա ինձ համար շատ կարևոր եղավ, որովհետև երբ Հոլիվուդյան ֆիլմում ունենում ես նշանակալի մասնակցություն, քեզ տալիս են դեղին «վաուչեր», որը քեզ համար տոմս է դեպի ամերիկյան դերասանական ընկերությունների շուկա։ Դու ունենում ես քո մենեջերները, որոնք քո բազան օգտագործում են տարբեր քասթինգների համար։ Դրանից հետո բավականին շատ առաջարկներ ստացա և մասնակցեցի տարբեր  նախագծերի։

Պիտի նշեմ, որ մինչ այդ շատ էի աշխատել, շատ քասթինգներ չէի անցել, սակայն հայի կերպարի համար միանգամից ընտրեցին ինձ։

-Հիմնականում փո՞քր դերերով եք ներկայացել։

-Այո, դրանք փոքր դերեր էին, բայց մեծ հնարավորություն, որպեսզի առաջ գնաս։ Իմ մասնակցությունն ամերիկյան ֆիլմերում ընդանմենը 2 տարվա  պատմություն ունի, որը քիչ ժամանակահատված է կատարելագործվելու համար։ Ես նաև անընդհատ սովորում եմ, կատարելագործում եմ լեզվի իմացությունս, քանի որ դա շատ կարևոր է։

-Ձեր կինը՝ Նադեժդան, ինչ գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում։

-Նադեժդան նույնպես փորձեց դերասանական կարիերա սկսել, մեկ կարևորագույն դեր արդեն ունեցել է և ստացել իր դեղին «վաուչերը», իրեն հիմա պակասում են ևս 2 կարևորագույն դեր, որպեսզի ընդգրկվի «SAG-AFTRA»–ի մեջ։ Քասթինգ ընկերության մեջ Նադյան ընդգրկված է, սակայն դեռևս միության մեջ չէ։

-Հիմա Ձեր ապագան ԱՄՆ-ո՞ւմ եք տեսնում։

-Ես չեմ ասի՝ դա իմ ապագան է, կասեմ՝ դա իմ ներկան է։ Ես իմ ապագան տեսնում եմ երկիր մոլորակի վրա։ Իմ տունը երկրարգունդն է։ Կապ չունի՝ երկրի ո՞ր հատվածում եմ։ Ես գնահատում եմ յուրաքանչյուր ազգության մշակույթը, պատմությունը։

Հայրենասիրությունը կայանում է նաև նրանում, որ դու չես դադարում մտածել քո  հայրնեիքի, քո պարտականության մասին։ Դրսում ապրող հայերի շնորհիվ շատ բան  է արվում Հայաստանի համար։ Նրանց հնարավորությունների և հաջող բիզնեսների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ունենալ մեկ ամբողջ օրգանիզմ՝ Սփյուռք։ Ես կարծում եմ՝ ամբողջ աշխարհում կա հզոր բաբախող 2 սիրտ՝ Հայաստանը և Իսրայելը, որոնց համայնքները ծառայում են իրենց երկրների համար։

       

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments
Mmmmm
13 June 2016 19:03
Voncvor pool Maqrely hancagorcutyuna nenceq asum vor. Shatery et asxatanqov karoxanumen lavel yntaniq pahen. Vochmeknel AMN um mi angamuc tun chi arnum . Dzer karciqov estex poxa tapac . Bolory irenc gisher cerek jxumen vor karoxanan haziv tan varcq tan . Hamel ahagin stera asum et usman poxov ski haziv tan varcq chi Kara ta. 3 amsva gumary kazmuma mot $ 2,500 et en depqum vor shat daseres vercnum amen semester . Da 3 amsva hamr , isk 1 amsva tanny varcqy glendal um 1 seniakanuc bnakarany arje $ 1, 300 - $ 1,550 . Vonc karoxa et usman gumary lriv iren bavarar . Erexael chunen asem petutyunic uteliq u gumar en stanum inchpes vor bolor hayernen anum . De erevi mi qani tex ashxatuma gisher cerek vor tann varcq y uavtoyi mucumnnery hasiv hascni . Shaaaat ban aselu irakanutyan masin vor grem esor es sera mech kmnam chem uzum gluxcs cavacnem ........
0