Latest 10 episodes

Բոլորն են փաստում, որ ես արտաքինով կարծես թե 41 տարեկան չլինեմ. Լիլիթ Կարապետյանը՝ ծննդյան անակնկալների մասին

Երեկ երգչուհի Լիլիթ Կարապետյանը նշում էր ծննդյան 41-րդ տարեդարձը, չնայած երգչուհին սիրում է իր տարեդարձները, բայց երեկ տխրելու մեծ պատճառ է ունեցել՝ որդին իր կողքին չի եղել, նա այս պահին գտնվում է ԱՄՆ-ում:

Life.panorama.am-ի հետ զրույցում Լիլիթ Կարապետյանը պատմել է շնորհավորանքների եւ մինչ այսօր շարունակվող ծննդյան անակնկալների մասին: Ի դեպ՝ զրույցի ընթացքում երգչուհին իրեն բնորոշ անկեղծությամբ պատմել է, թե ինչու կցանկանար ժամանակը հետ տալ եւ իր որ սխալները կուղղեր:

«Տղայիս՝ Կարենի, կողքիս չլինելը իսկապես իր վատ ազդեցությունն ունեցավ, քանի որ այդպես էլ ծննդյանս օրը չկարողացա լիաթոք ուրախանալ, բայց ուղիղ կեսգիշերին ընկերուհուս հետ միասին որդիս զանգեց ինձ, նախ զարմացած ասաց՝ «Մամ, էսօր քո Birth Day-ն ա՞», ապա կրկնակի զարմացած ասաց՝ «Մամ, դու 41 տարեկա՞ն ես արդեն», իսկ երբ ասացի, որ չէ, ես 25 տարեկան եմ, Կարենս նույն տոնով ասաց՝ «Մամ, ինչ մեծ ես»,- ծիծաղելով պատմեց Լիլիթն ու շարունակեց,- տղաս կյանքս իսկապես այնպես է լցրել, որ առանց նրա ամեն ինչ անիմաստ կլիներ»:

Թեպետ որդու բացակայությունը տխրեցրել է հոբելյարին, բայց ընկերները հոգ են տարել, որ գեղեցկուհի երգչուհին իրեն հնարավորինս ուրախ զգա.

«Չեմ կարող չպատմել ընկերներիս շնորհավորանքների մասին. նրանք ուղիղ կեսգիշերին հենց բեմում անակնկալ կերպով շնորհավորեցին ինձ, ապա 101 վարդ նվիրեցին, ինչից շատ ուրախացա: Ընկերներս գիտեն, որ ես նյութապաշտ մարդ չեմ, չեմ սիրում, երբ թանկարժեք նվերներ են անում, քանի որ այդպես նրանք իրենց են նեղություն տալիս, ինչից շատ եմ նեղվում: Երեկ անգնահատելի նվերներ ստացա ընկերներիս կողմից՝ իմ ու Կարենիս նկարով բարձ, հետաքրքիր ափսե եւ ջերմ մաղթանքներ. Ընկերներս գիտեն՝ յուրաքանչյուր բան, ինչ կապված է իմ Կարենի հետ, ինձ ուղղակի խենթացնում է» ,- պատմեց Լիլիթը:

Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է շնորհավորել սիրելին ու ի՞նչ նվեր մատուցել, երգչուհին պատմեց.

«Նա ինձ շատ գեղեցիկ ծաղիկներ է ուղարկել, բայց գաղտնիք բացեմ՝ նրա նվերը ես այսօր կամ վաղն եմ ստանալու. չգիտեմ, թե ինչ նվեր կմատուցի, բայց գիտեմ, որ ինձ անակնկալ է սպասվում, տեսնենք՝ գուցե իր այցով ինձ նվեր անի»:

Հետաքրքրվելով, թե հնարավո՞ր է արդյոք, որ երգչուհին սիրելիի կողմից որպես նվեր ամուսնության առաջարկություն ստանա, Լիլիթ Կարապետյանը նշեց.

«Նա այն մարդկանցից չէ, որ հատուկ առիթի սպասեր նման առաջակ ինձ անելու համար եւ հետո ես արդեն նրա կողմից ստացել եմ այդ առաջարկությունը»:

Մեր հարցին, թե երգչուհին չի՞ տխրում արդյոք տարիների գումարից, Լիլիթը իրեն բնորոշ անկեղծությամբ պատմեց այդ առումով տխրելու միակ պատճառի մասին.

«Ես Կարենիս 34 տարեկանում եմ ունեցել ու հիմա հասկանում եմ, որ մարդ շուտ երեխա պետք է ունենա, քանի որ այդպես ծնողը երեխային զուգահեռ կմեծանա, կհասցնի երիտասարդ տարիքում տեսնի իր երեխայի ամուսնությունը, թոռներին: Սա է մեծանալուս միակ տխրելու պատճառը, իսկ ինչ վերաբերվում է արտաքինին՝ Աստված իմ հանդեպ շռայլ է գտնվել եւ բոլորն են փաստում, որ արտաքինով ես կարծես թե 41 տարեկան չլինեմ,- նշեց Լիլիթը, իսկ հարցին, թե կցանկանա՞ր հետ տալ ժամանակը եւ հետ տալու դեպքում ի՞նչ կուղղեր, ի պատասխան երգչուհին պատմեց դպրոցական տարիների իր սիրած տղայի մասին.

«Ժամանակը կցանկանայի հետ տալ միայն մի բանի համար, որպեսզի երիտասարդ տարիքում ընտանիք կազմեի եւ երեխաներ ունենայի: Գիտեք՝ երբ դպրոցական էի ու  դեռ չէինք եկել Երեւան ապրելու, Ալավարդիում շատ «ուզող տղաներ» ունեի, գրեթե չկար մի օր, որ մեր տուն չգային ձեռքս խնդրելու, բայց նրանցից միայն մեկով էի հետաքրքրված: Նա մեզնից երկու-երեք շենք հեռու էր ապրում, ինձնից կարծեմ թե երկու տարի էլ փոքր էր, բայց շատ էր սիրում ինձ: Շատ լավ եմ հիշում, որ նա Ալավերդիում բավականին հայտնի էր, նրան բոլոր ճանաչում էին ու ենթարկվում, լավ հիշում եմ՝ ասում էր «Ես մեր ու ձեր տան միջեւ եղած դիքը տարիներով եմ  մաշել ու ոչ մեկ իրավունք չունի քեզ ուզելու ու մոտենալու»: Իրականում ես նրան հավանում էի, այն ժամանակ, երբ ընտանիքով գալիս էին ձեռքս խնդրելու, մտնում էի խոհանոցի սեղանի տակն ու ականջ դնում, թե ինչ են ասելու մայրս ու եղբայրս, սպասում էի, որ ինձ հարցնեն՝ ուզում եմ ես, թե ոչ, որ ինքս էլ համաձայնությունս տայի, բայց մայրս դեմ էր, ես էլ իրավունք չունեի խոսելու: Մի օր էլ նրա ծնողները ընտանիքով հերթական անգամ եկան մեր տուն ու ասացին, որ Հունաստան են գնում, բայց իրենց տղան ինձ համար չի ուզում գնալ, այդ ժամանակ մայրս հուշեց, որ խաբեն իրենց տղային, ասեն, թե իբր մենք խոսք ենք տվել, որ կսպասենք ու վերջում կամուսնանաք. Այդպես էլ եղավ՝ նրանք խաբեցին իրենց տղային ու գնացին Հունաստան, մենք էլ եկանք Երեւան, իսկ որոշ ժամանակ հետո, երբ նա վերադարձավ Հայաստան, արդեն հասկացավ, որ ծնողների տված խոստումը սուտ է եղել: Ուզում եմ նշել, որ նա հրաշալի ծնողներ ուներ, քույրերի հետ էլ մինչ այսօր կապ ունեմ»:

Լիլիթ Կարապետյանը ինքն իրեն ցանկանում է.

«Ինչ Կարենը կա իմ կյանքում, ցանկություններս միայն իր հետ են կապված: Արդեն յոթ տարի է, ինչ ցանկությունս նույնն է, որպեսզի Կարենս առողջ լինի, քանի որ միայն իր ժպիտի ու առողջ լինելու դեպքում ես կարող եմ ինձ երջանիկ համարել ու մտածել ինքս իմ մասին»:

Today's most read news !
  • Որոշ տղամարդիկ ինձնից վախենում են. Ռուզան Ավետիքյան
  • Նելլի.«Մխիթարանքը երկու երեխաներս են»
  • Քորթնի Քարդաշյանը չորրորդ երեխային է սպասում
  • Մենք ու նրանք
  • 19-ամյա երիտասարդին սպանած 21-ամյա երիտասարդը տեղափոխվում է դատարան
  • Խմած վարորդներն իրենց «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով հայտնվեցին Երևանի «գաի պլաշչադկայում»
  • Ավտովթար Երևանում. փրկարարները վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել մեծ դժվարությամբ
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
Comments
---
12 June 2016 18:53
HAPPY BRITHDAY
0
OOOOO
12 June 2016 17:37
HAPPY BRITHDAY
+1
---
12 June 2016 15:40
sat sirunek zer vortinel sat gexecike aroxjucyun nran
0

Name: