Նարեկ Բավեյանը` «Դոմինո» սիթքոմի վերջին սերիայի մասին

«Դոմինո» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի վերջին սերիան արդեն նկարահանված է. սիթքոմն ավարտվել է՝ 3-րդ եթերաշրջանի ակնկալիքով:

Life.panorama.am-ի հետ զրույցում սիթքոմի 2-րդ եթերաշրջանի արդյունքներն է ամփոփել երգիչ-դերասան Նարեկ Բավեյանը՝ նույն ինքը «Դոմինո»-ի Նորիկը.

«Մենք արդեն բարեհաջող ավարտեցինք 2-րդ եթերաշրջանի վերջին սերիայի նկարահանումները եւ պետք է ասեմ, որ ավարտական սերիայի նկարահանումները իրականացան բավականին ջերմ ու ոչ աշխատանքային մթնոլորտում. պատկերացրեք նկարահանումները սկիսվեցին առավոտյան 09:00-ին ու տեւեցին մինչեւ հաջորդ օրվա գիշերը 04:00-ը,- նշեց Նարեկն ու շարունակեց.

«Իհարկե, մենք մեծ հույսեր ունենք, որ աշնանը «Դոմինո»-ն երրորդ եթերաշրջան կունենա, բայց ժամանակից առաջ ընկնել չենք ուզում, ավելի լավ է սպասենք մինչ աշուն ու հետո նոր հստակ խոստումներ տանք: Հատկապես ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ ոչինչ պլանավորել պետք չէ, ամեն վայրկյան կարող է ամեն ինչ հիմնովին փոխվել, այնպես որ, հուսանք՝ մեր երկրում խաղաղություն կլինի եւ մեր հեռուստադիտողն էլ կզգա «Դոմինո.-ի կարիքը: Ես իսկապես մեծ հույս ունեմ, որ կշարունակի ժողովրդին դուր գալ մեր աշխատանքը ու մենք էլ սիրով կապահովենք նրանց ուրախ երեկոները»:

Խոսելով հեռուստադիտողների արձագանքներից՝ երգիչ-դերասանը նկատեց.

«Երկրորդ եթերաշրջանում մենք ունեցանք նոր կերպարներ, նոր պատմություններ, որոնք ոմանց կողմից շատ լավ ընդունվեցին, ոմանք էլ այնքան էլ չողջունեցին, ինչը կարծում եմ, նորմալ երեւույթ է, քանի որ չի կարող մի աշխատանք բացառապես բոլորին դուր գալ: Ինչեւէ, ուրախ եմ, որ մեզ հաջողվել է ստեղծել մի նախագիծ, որը սիրվել է, իսկ կրկնակի ուրախ եմ, որ մենք ունենք հեռուստադիտողների մի զանգված, ովքեր հայկական սիթքոմային բազմազանության մեջ ընտրել են «Դոմինո»-ն, այսինքն՝ մենք ունենք հավատարիմ հեռուստադիտող, ինչը շատ ենք գնահատում»:

Նարեկ Բավեյանը մեզ հետ զրույցում ակնարկեց, որ «Դոմինո»-ի ավարտական սերիայում կլինեն ինչպես սպասված, այնպես էլ անսպասելի իրադարձություններ, շատ հարցեր իրենց տրամաբանական ավարտը կունենան, միաժամանակ կլինեն նաեւ անավարտ ու ինտրիգային դրվագներ, չբացված փակագծեր, որոնք հաջորդ եթերաշրջանի համար հետաքրքրություն կապահովեն:

Նարեկ Բավեյանն այս ամռանն ավելի շատ կզբաղվի երգարվեստով, քանի որ նկարահանումներ չեն լինի, սակայն ամռան գլխավոր անելիքը երգիչը համարում է շուտով լույս աշխարհ եկող բալիկի հետ ժամանակն անցկացնելը: Ի դեպ՝ Նարեկ Բավեյանն արդեն ամեն վայրկյան է պատրաստվում հայրիկ դառնալուն, քանի որ կինը գտնվում է հղիության 9-րդ ամսում:

Today's most read news !
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: