Latest 10 episodes

Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս»-ի ավարտի և հնարավոր շարունակության մասին

Ընդամենը մի քանի օրից ավարտին կմոտենա «Ֆուլ Հաուս» սիթքոմի 4-րդ եթերաշրջանը:Life.panorama.am-ը զրուցել է սցենարիստ և դերասան Գրիգոր Դանիելյանի հետ` սիթքոմի վերջին սերիայի և հնարավոր շարունակության մասին:

Հարցնին, թե արդյոք հեռուստադիտողին սպասվում է անսպասելի հանգուցալուծում, Գրիգոր Դանիելյանը պատասխանեց, որ իրենք արել են հնարավոր ամեն բան, որպեսզի սիթքոմի ավարտը հետաքրքիր լինի մարդկանց, ինչպես որ դրա մեկնարկն էր.

«Սիթքոմն ունենալու է այնպիսի ավարտ, որը շատերի համար և սպասելի կլինի և, միևնույն ժամանակ, անսպասելի: Ընդհանուր առմամբ, հետաքրքիր հանգուցալուծում է տրվել, որպեսզի մեր հեռուստադիտողի համար շատ հետաքրքիր լինի,-չցանկանալով բացել փակագծերը` պատմեց «Ֆուլ Հաուս»-ի սցենարիստ Գրիգոր Դանիելյանը:

Իսկ շատերին հուզող և հետաքրքրող այն հարցին` արդյոք ամիսներ հետո հեռուստաէկրաններին կհայտնվի՞ «Ֆուլ Հաուս»-ի 5-րդ եթերաշրջանը, Գրիգորը դժվարացավ պատասխանել` ասելով.

«Այս հարցին դեռևս չեմ կարող պատասխանել, քանի որ հենց սկզբից սիթքոմը նախատեսված է եղել չորս եթերաշրջան: Գիտեմ միայն, որ հեռուստադիտողները շատ են ուզում տեսնել սիթքոմի շարունակությունը, այսինքն` 5-րդ եթերաշրջանը, բայց նորից եմ կրկնում, դեռ ոչ մի կոնկրետ պատասխան չունենք այս թեմայի հետ կապված»,- հստակեցրեց Գրիգորը:

Ամփոփելով սիթքոմի վերջին եթերաշրջանը՝ Գրիգորը նկատեց, որ այն ոչնչով չէր զիջում նախորդ եթերաշրջաններին: Ըստ նրա` վերջին ամիսների ընթացքում եթերաշրջանն ուղղեկցվեց իր հետաքրքիր զարգացումներով, ունեցավ անսպասելի լուծումներ և, բնականաբար, կունենա նաև իր հետաքրքիր և տրամաբանական ավարտը:

«Այն հաշվարկները, որոնք մենք արել էինք այս եթերաշրջանի հետ կապված, արդարացվեցին: Մի խոսքով, մենք գոհ ենք, և վստահ եմ, որ մեր հեռուստադիտողն էլ է գոհ»,- ասաց Գրիգոր Դանիելյանը:

Զրույցի վերջում անդրադառնալով նաև «Ֆուլ Հաուս»-ի 4-րդ եթերաշրջանում ընդգրկված նոր դերասաններին` երգիչ Գևորգ Մարտիրոսյանին և դերասանուհի Մարինկա Խաչատրյանին, Գրիգորը նշեց.

«Այս եթերաշրջանում հատկապես մեր ընտրությունը դերասաների հարցում ճիշտ էր արված: Այն, ինչ նախատեսվել էր և այն, ինչ պահանջվել էր Գևորգից և Մարինկայից, նրանք այդ ամենը կատարել են: Որպես կերպար` նրանք երկուսն էլ կարողացել են ամբողջովին ինտեգրվել «Ֆուլ Հաուս» սիթքոմում»,- մեզ հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասան և սցենարիստ Գրիգոր Դանիելյանը:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Երևանում LADA 2112-ի վարորդն բախվել է էլեկտրասյանը, այնուհետև՝ Nissan և ВАЗ մակնիշի ավտոմեքենաներին
  • Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրեց ինձ. Զարուհի Փոստանջյան
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
Comments