Շատ եմ ցանկանում, որ չգնանաք ու մշտական այստեղ մնանք, քանի որ իմ քաղաքից լավ տեղ աշխարհում չկա. Ալեքսանդր Բաբասյան

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ով հեռուստադիտողին ծանոթ է մի շարք առաջատար սերիալներից, ընտանիքի՝ կնոջ և որդու հետ, վերադարձել է Հայաստան:

Life.Panorama.am-ի հետ զրույցում Ալեքսանդրը նշեց, որ վերադարձի հիմնական պատճառ հանդիսացել են գործնական մի շարք առաջարկները, բայց նաեւ կարոտն է իր դերն ունեցել.

«Արդեն 20 օր է՝ Հայաստանում եմ: Գործեր կան, որոնք պարտադիր պետք է իրականացնել: Մի քանի սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեմ, նաև՝ միջոցառումներ վարելու առաջարկներ: Չնայած չեմ կարող չնշնել նաեւ, որ գալուս ամենակարևոր նպատակը կարոտն է ընտանիքիս և հայրենիքիս հանդեպ»,- ընդգծեց նա:

Բացի սերիալներից, դերասանը նաև գեղարվեստական ֆիլմի առաջարկ ունի: Հարցին, թե ինչպե՞ս է հարմարեցնելու միանգամից մի քանի սերիալում նկարահանվելու հանգամանքը, ու նաեւ կարևորելու է կերպարի ասելի՞քը, թե հոնորարի չափը՝ Ալեքսանդր Բաբասյանը պատասխանեց.

«Ճիշտ է՝  միանգամից 3-4 սերիալի առաջարկ ստացա և շատ կցանկանայի բոլորում էլ նկարահանվել, սակայն, ցավոք, պայմանները թույլ են տալիս միայն մեկը ընտրել: Իհարկե, նախապատվությունը դերին եմ տալիս, եթե կերպարն իմ սրտով չեղավ, ապա միայն աստղաբաշխական գումարով կհամաձայնեմ նկարահանվել: Առաջարկների դեպքում ֆինանսական պահն ինձ համար այնքանով է կարևոր, որ ցանկացած աշխատանք պետք է վարձատրվի: Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմին՝ այն դեռ քննարկման փուլում է, քանի որ ֆիլմի բյուջեն դեռևս հաստատված չէ»:

Ալեքսանդր Բաբասյանն իր ու ընտանիքի ապագան Հայաստանում է տեսնում, սակայն վերջնական որոշումը՝ կապրեն այստեղ, թե դրսում՝ ապագայի ձեռքերում է: Այստեղ գտնվելու ընթացքում էլ Մոսկվայում դերասանի ձեռնարկած ռեստորանային բիզնեսը կտնօրինի կնոջ եղբայրը.

«Շատ եմ ցանկանում, որ չգնանաք ու մշտական այստեղ մնանք, քանի որ իմ քաղաքից լավ տեղ աշխարհում չկա: Սա իմ տունն է, և ես այստեղ հարգված ու սիրված մարդ եմ: Իսկ օտար երկրում ով ուզում ես եղիր, միևնույն է, միշտ էլ օտար ես մնալու: Բիզնեսի տնօրինման հետ կապված էլ ասեմ, որ նոր եմ ավարտել ռեստորանի ամբողջական վերանորոգումը, այս ընթացքում էլ Մոսկվայում այդ հարցերով ինձ կօգնի կնոջս եղբայրը, ով նաև հանդիսանում է իմ գործընկերը»,- ավարտեց դերասանը:

Today's most read news !
  • Մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարևոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի. Նարինե Պետրոսյան
  • Ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում. Գոհար Հովհաննիսյանը՝ ծննդյան օրն ընտանիքից հեռու լինելու մասին
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Մաշա Մնջոյան.«Կտեղափոխվեմ, թե՝ ոչ, ապագան ցույց կտա»
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
Comments

Name: