Ծննդյանս օրերն անցկացնում եմ հայավարի` ուրախ ու ընկերական շրջապատում. Վահագն Գրիգորյան

Այսօր ռեժիսոր, դերասան Վահագն Գրիգորյանը տոնում է ծննդյան 38-րդ ամյակը:Life.panorama.am-ը, շնորհավորելով «32 ատամ»-ից հայտնի Վահագնին, խոսել է ոչ միայն ծննդյան օրվա մանրամասների, այլեւ աշխատանքային պլանների մասին:

«Անկեղծ ասած՝ այսօր ինձ համար հերթական աշխատանքային օր է, այժմ գտնվում եմ թատրոնում, բայց իմ խելառ ընկերներին իմանալով՝ վստահ եմ, որ երեկոյան հաստատ մի բան կանենք: Ինձ համար ծննդյան օրերը, հատկապես, երբ դրանք կլոր ամյակներ չեն, շատ սովորական օրեր են, որոնք, օրվա բովանդակությունից ելնելով, պատճառ կարող են դառնալ ուրախ ու մտերմիկ շրջապատում անցկացնելու համար: Իմ ծննդյան օրերը երբեք աստղային փարթիներով չեն ուղեկցվում, ես դրանք անցկացնում եմ հայավարի, ուրախ ու ընկերական շրջապատում՝ հաշվի առնելով թե սոցիալական, թե այլ հանգամանքներ»,- պատմեց հոբելյարը:

Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է հայրիկին շնորհավորել 7-ամյա Աշոտը, Վահագնը ծիծաղելով պատմեց. «Մի քանի օր առաջ Աշոտին տարա մայրիկիս մոտ գյուղ, որպեսզի մի քանի օր անցկացնի այնտեղ, ճանապարհին ասաց՝ «Պապ, մի քանի օրից քո ծնունդնա չէ՞, բա ես ի՞նչ եմ անելու», ես էլ  պատասխանեցի, որ որպես այդպիսին ծնունդ չի լինելու, աշխատելու ենք, եւ այլն: Իսկ այսօր, երբ մայրս տղայիս ասել է «Դե արի պապային զանգի, որ ծնունդը շնորհավորես», Աշոտս շատ լուրջ պատասխանել է՝ «Ինքն ինձ չի հրավիրել իրա ծնունդին, ես ինչի պետք ա զանգեմ ու շնորհավորեմ իրեն», ու մինչեւ հիմա իմ տղան ինձ չի շնորհավորել»:

Վահագն Գրիգորյանը շատերի նման սիրում է նվերներ ստանալ, բայց կնոջից՝ Իռեն Ուլիխանովայից, հատուկ նվերի չի սպասում. «Գիտեմ, որ մինչ երեկո Իռենը հաստատ մի բան կմտածի, բայց ինձ նման մանր-մունր բաները այնքան էլ չեն հետաքրքրում, Իռենը ողջ կյանքի համար ինձ այնպիսի նվեր է արել՝ Աշոտին ինձ նվիրելով, որ մնացյալ ամեն բան արդեն կարեւոր չեն»,- հավելեց 38-ամյա ռեժիսորն ու ծիծաղելով ընդգծեց.

«Բայց մնացած բոլորը կարող են ինձ լավ նվերներ տալ, ով ինձ թեկուզ վաղը, կամ մյուս օրը նվեր տա, ես նրանց համար ծնունդ կկազմակերպեմ»:

Վահագն Գրիգորյանն, իր խոսքով, թվերով չի ապրում ու չի կենտրոնանում տարիքի վրա, նա կյանքը սիրում է ու վայելում է առանց թվերի:

Ի դեպ՝ Վահագն Գրիգորյանն այս պահին զբաղված է իր համար կարեւոր աշխատանքով. Շուտով դերասան-ռեժիսորը մոնոներկայացմամբ  կներկայանա.

«Հույս ունեմ, որ իմ մեծ ցանկություններիցս մեկը 38-ում կիրականացնեմ. Այս պահին աշխատում եմ իմ մոնո «Stand up» ներկայացման վրա: Այս ժանրում ես առաջին անգամ կներկայանամ, որի շրջանակում վերջերս փոքրիկ ելույթներ ունեցա: «Stand up»-ը ամենաբարդ ժանրերից է, որը պահանջում է մաքսիմալ անկեղծություն եւ ճշմարտություն եւ որին պետք է լուրջ պատրաստվել: Ինձ մոտ հասունացել է այդ պահը, ես ասելիք ունեմ. իմ ներկայացումը կլինի ամեն ինչի մասին, այն մարդկանց ժպիտ ու ծիծաղ կպարգեւի, բայց նաեւ կխթանի մտածել մեզանում առկա խնդիրների մասին ու շտկել դրանք»,- նշեց դերասանն ու հավելեց.

«Այս ժանրը մտածող մարդկանց համար է, նրանց համար, ովքեր լսելու ունակություն ունեն: Եթե հումորիստներ ունենք, ովքեր պարիկ դնելով ու կնոջ հագուստ հագնելով են ծիծաղեցնում, ապա այս ժանրում այդ էժանագին ճանապարհները տեղ չունեն, այստեղ կարեւորը սուր ու հետաքրքիր գաղափարներն են»:

Հետաքրքրվելով, թե Վահագն Գրիգորյանը չի՞ ցանկանում հեռուստատեսային նախագծով ներկայանալ, վերջինս պատասխանեց.

«Այս պահին դեռ չգիտեմ՝ այսօրվա հեռուստատեսություններին ի՞նչ առաջարկեմ, քանի որ մի տեսակ շիլայի է վերածվել ամեն ինչ: Երբ  մի փոքր որակով ու խորիմաստ բան ես առաջարկում, ասում են՝ կոմերցիա չունի, իսկ այսօրվա պահանջներին համապատասխան աշխատանքներ ստեղծելու համար թարսի պես մի քիչ մեծացել ենք, էսօր էլ՝ ավելի մեծացա: Գալիս է մի պահ, որ առաջնահերթ սկսում են մտածել սերունդների կրթության ու դաստիարակաության մասին եւ հետո, կարծում եմ, մարդկանց դեպի թատրոն, դեպի կենդանի շփման բերելն ավելի կարեւոր է»:

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: