Latest 10 episodes

Տաղանդների զարգացման գործակալությունը դատի է տվել Քարդաշյան քույրերին

Տաղանդների զարգացման գործակալությունը դատի է տվել Քարդաշյան քույրերին՝ նրանց մեղադրելով շահույթից մաս չվճարելու մեջ: Այս մասին հայտնում է TMZ պորտալը: Agency for the Performing Arts (APA) գործակալությունը ֆինանսական հայցեր է ներկայացրել ընտանիքի 5 անդամների՝ Քիմի, Քլոեի, Քորթնիի, Քայլիի և Քենդալ Ջենների նկատմամբ:

Պորտալի տեղեկատվությամբ՝ 2009 թվականին բանավոր համաձայնություն է կնքվել այն մասին, որ քույրերը իրենց շահույթի 15%-ը պետք է փոխանցեն գործակալությանը՝ պայմանագրեր ստանալու օգնության դիմաց: Նշվում է, որ աղջիկները հագուստի, կոշիկի և աքսեսուարների գովազդից վաստակել են միլիոններ: APA-ն պնդում է, որ նրանք իրենց պարտավորությունները չեն կատարել 2015 թվականի մարտից:

Քույրերի փաստաբան Թոդ Ուիլսոնը գործակալությանը մեղադրել է ոչ կոմպետենտ լինելու մեջ՝ հայտարարելով, որ APA-ն չի կատարել բանավոր համաձայնության պայմանները:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • ՀՀԿ-ն կգնա դաշինքով, ինչպես միշտ
Comments

Name: