Որդուս անունը որոշել է կինս՝ Քրիստինան, ես էլ դեմ չեղա. Նարեկ Բավեյան

Life.panorama.am-ը երգիչ-դերասան Նարեկ Բավեյանի հետ ընդամենը օրեր առաջ է զրուցել, որի ընթացքում վերջինս հայտնեց, որ արդեն ամեն օր  է սպասում առաջնեկի լույս աշխարհ գալուն: Եվ ահա մեր զրույցի հենց հաջորդ օրը՝ հունիսի 12-ին, Նարեկը հայրիկ դարձավ, իսկ այսօր նորաթուխ հայրիկը մեզ հետ կիսվել է իր երջանկությամբ ու մեկ ակնթարթում տեղի ունեցած կյանքի շրջադարձային փոփոխությամբ:

«Երջանկությունս ու զգացողություններս հաստատ չեմ կարող նկարագրել, քանի որ կարծես թե ուրիշ մարդ դարձած լինեմ. մի քանի ժամում փոխվեց ամեն ինչ՝  կյանքը, շրջապատող գույներն ու մարդիկ»,- նշեց Նարեկ Բավեյանն ու պատմեց որդու ծննդյան լուրի ու նրա հետ առաջին հանդիպման մասին.

«Բնականաբար՝ ես էլ բոլոր պապաների նման ծննդատան սպասրահում անհամբեր սպասում էի բժշկի զանգին եւ այդքան երկար թվացող ժամերից հետո վերջապես բժշկից զանգ ստացա, ով ասաց, որ կարող եմ արդեն բարձրանալ վերեւ, իսկ դա նշանակում էր՝ ամեն ինչ ավարտվեց ու ես այլեւս հայրիկ դարձա: Առաջին հանդիպումն անպատմելի է, ինչը ես կյանքում երբեք չեմ մոռանա. Հիմա շատ երջանիկ եմ՝ ընտանիքս լիարժեք դարձավ: Ի դեպ՝ միշտ վախեցել եմ նորածիններին գրկել, անգամ մոտ չեմ գնացել, բայց իմ բալիկին տեսնելուն պես անմիջապես առանց վախերի գրկեցի ու հիմա էլ բաց չեմ թողնում»:

Նարեկ Բավեյանը խոստովանեց, որ մինչ բալիկի ծնվելը արդեն իր կյանքում որոշ փոփոխություններ է նկատել՝ ավելի հասուն, կշռադատված ու նպատակասլաց է դարձել, հիմա էլ վստահ է՝ մեծ ու շրջադարձային փոփոխթյուններն այսուհետ ամեն օր ավելի ակնառու կլինեն.

«Հիմա մի փոքր խառնաշփոթային իրավիճակ է ներսումս, բայց իհարկե, գնալով ավելի շատ կզգամ ու ավելի լավ կգիտակցեմ հայր դառնալու կարեւորությունն ու դրանից բխող հետեւանքները»,- նկատեց նա:

Նարեկ Բավեյանի որդին 3.3 կգ է կշռում, հասակն էլ 1սմ է: Որդու անվան մասին խոսելիս՝ երգիչը նշեց, որ այդ կարեւոր ընտրությունը թողել է կնոջը, ով ընտրել է  Մարկ անունը.

«Մարդու կյանքում, իհարկե, անունը կարեւոր է, բայց սնահավատ չեմ ու չեմ կարծում, որ մարդու անունից է կախված նրա ողջ կյանքը: Մարկ անունը շատ է սիրում կինս՝ Քրիստինան, ես էլ դեմ չեղա, երբ առաջարկեց մեր որդուն կնքենք հենց այդ անունով»,- պատմեց երջանիկ հայրիկը:

Երգչի փոխանցմամբ՝ ինքն ու կինը մինչ որդու ծնունդը ամեն բան գնել ու նախօրոք պատրաստել էին, այնպես որ հիմա իրենց մնում է միայն վայելել որդու ներկայությունն իրենց կյանքում:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...