Latest 10 episodes

Ամեն բան արել եմ, որ հայելու առաջ ինձ նայելով՝ չամաչեմ. Լուիզա Ղամբարյան


Life.panorama.am-ը տարիքային առանձնահատկությունների, կյանքի ամենամեծ արժեքների ու գլխավոր երազանքի մասին խոսել է Հայաստանի վաստակավոր արտիստուհի Լուիզա Ղամբարյանի հետ, ով երեկ նշում էր ծննդյան 39-րդ տարեդարձը:

39-րդ տարեդարձը դերասանուհու համար հիշարժան ու խորհրդանշական է եղել.

«Ծննդյանս օրն ուղղակի հրաշալի եմ անցկացրել, իսկապես երեկ շատ երջանիկ էի, քանի որ ներքին ուրախությունս ու սիրելիներիս եւ ընկերներիս սերը, ինձ շրջապատող մարդկանց հոգիների բարությունը ներդաշնակ էին ինձ հետ: Օրս սկսեցի իմ հրաշք աղջկա հետ լողավազանում, իսկ երեկոյան երեւանյան ռեստորաններից մեկում մտերիմներիս շրջապատում նշեցինք տարեդարձս: Հիմա վերլուծելով անցած օրը՝ գալիս եմ այն եզրակացության, որ սա իմ կյանքի 2-րդ ամենատպավորիչ տարեդարձն էր, իսկ առաջինը եղել էր ճիշտ տասը տարի առաջ, երբ աղջիկս առաջին անգամ ինձ մամա անվանեց. դա ոչ միայն խորհրդանշական էր ծննդյանս օրվա համար, այլեւ կյանիքս ամենամեծ նվերը դարձավ: Այդ հիշարժան տարեդարձս 2006-ին էր, իսկ 10 տարի անց կյանքն ինձ կրկին խորհրդանշական ծարեդարձ պարգեւեց. Կարծես թե 30-ի եւ 40-ի հատման շեմին իմ կյանքում շատ գեղեցիկ ու խորհրդավոր կյանքի մեկնարկ է սկսվում»,- նշեց դերասանուհին ու պատմեց 10-ամյա դստեր գեղեցիկ անակնկալի մասին.

«Աղջիկս արդեն դեռահաս օրիորդիկ է ու մայրիկի համար գաղտնի անակնկալներ է պատրաստում. երեկ ինձ շատ գեղեցիկ մենապար ու երգ նվիրեց, բայց ամենահուզիչն այն էր, որ նա իր կուտակած գումարով տատիկի, հայրիկի ու մտերիմ ընկերուհուս օգնությամբ շատ գեղեցիկ իր է նվիրել, որը ողջ կյանքում ինձ հետ կլինի»:

Անակնկալների մասին խոսելիս՝  դերասանուհին նշեց նաեւ.

«Անակնկալներս ոչ միյան նվերների տեսքով էին, որոնք ինձ համար գնալով ավելի ու ավելի են 4-րդային պլան մղվում, այլեւ մարդկանց կողմից գնահատանքի արժանանլու տեսքով էին. ես զգում եմ իմ հանդեպ սերն ու ջերմությունը, իսկ դրանից թանկ անակնկալ լինել չի կարող»:

Վերարժեւորելով իրեն տրված կյանքը՝ Լուիզա Ղամբարյանն ինքն իրեն մաղթում է.

«Ինքս ինձ մաղթում եմ, որ պահպանվի այն, ինչ վաստակել եմ, որովհետեւ ես իսկապես վաստակել եմ, ու ոչ մեկին ոչինչ հենց այնպես չի տրվում: Ես չեմ ասի, որ կյանքիս դժվարությունները շատ են եղել, որ պայքարների միջով եմ ամեն ինչին հասել, բայց ես ամեն օր ամեն ինչ արել եմ, որպեսզի վաստակեմ մարդկային եւ մասնագիտական որակներ, ամեն բան արել եմ, որ հայելու առաջ ինձ նայելով՝ չամաչեմ, որ փոքրիկ կնճռիկներից միայն ուրախություն ապրեմ եւ հոգումս միշտ պահեմ այն 20 տարեկան աղջնակին, ով մտավ կյանք կյանքը սիրելու եւ սեր տալու համար: Ես ուզում եմ, որ այս ամենը պահպանվի ու շարունակի գործել բումերանգի նման՝ թող ես սեր տամ ու նույնը հետ ստանամ»:

39-ամյա դերասանուհին կյանքի 3-րդ տասնամյակի վերջին տարին մեծ տրամադրությամբ է նշել, միաժամանակ, նա չի վախենում նոր տարիքային շեմ մտնելուց, քանի որ ունի հստակ մի գիտակցում.

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր կնոջ տարիքային վախը ժամանակ առ ժամանկ հյուր է գալիս, որը շատ օրինաչափ է: Այդ վախերը շատ ավելի հաճախ են իրենց զգացնել տալիս 30-ը հատելուց հետո, բայց այդ վախերի հետ միասին գալիս է նաեւ ներքին իմաստություն, որը թույլ է տալիս նորմալ վերաբերվել տարիքին: Եթե կինը մինչեւ 40 տարեկան գեղեցիկ ու հմայիչ չի դառնում, ուրեմն նա անխելք կին է, եւ եթե 40-ից հետո չի պահպանում ձեռք բերած հմայքը, ապա դա կրկին իր մեղքն է: Այս համատեքստում գտնում եմ, որ ամեն ինչ օրինաչափ է եւ կինը պետք է այնքան իմաստուն լինի, որ կարողանա Աստծո տվածը պահպանել եւ նորմալ վերաբերվել տարիքին, քանի որ դրանք ընդամենը թվեր են»,- զրույցն ավարտեց հմայիչ դերասանուհին:

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մասին
Comments

Name: