Սուսաննա Պետրոսյանը՝ նոր տեսահոլովակի և ամուսնության մասին

Երեկ երգչուհի Սուսաննա Պետրոսյանն ու Նիկ Եգիբյանը հանդիսատեսի դատին են հանձնել իրենց «Հայրենիք» զուգերգը:

Այս տեսահոլովակին հատկապես Սուսաննայի երկրպագուները երկար էին սպասել, քանի որ երգչուհին արդեն բավական ժամանակ էր, ինչ տեսահոլովակի տեսքով նոր աշխատանք չէր ներկայացրել:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է Նիկ Եգիբյանի հետ համագործակցության ու առաջիկա անելիքների մասին:

«Առաջարկը եղավ Նիկի կողմից ու ես էլ մեծ սիրով համաձայնեցի, ի դեպ՝ եւս մեկ անգամ ուզում եմ Նիկին հայտնել շնորհակալությունս, որ հենց ինձ է առաջարկել համագործակցել: Նիկի հետ աշխատելն ինձ համար շատ հեշտ է, քանի որ նա ունի բարձր երաժշտական ճաշակ: «Հայրենիք» երգի հեղինակն է Սամվել Ծովակը, այս երգը առաջին անգամ լսեցի «Պրեմիերա 2» նախագծի ժամանակ, ու պետք է ասեմ, որ լսելուն պես շատ հուզվեցի, սակայն այնպես ստացվեց, որ մրցույթի շրջանակում ես այլ երգ ընտրեցի, իսկ այն կատարեց Սուրեն Առուստամյանը: Միաժամանակ, թե նախագծի շրջանակում, թե ավելի ուշ, ես ու Նիկը անընդհատ քննարկում էինք ու հայտնում մեր հիացմունքը այս երգի հանդեպ: Իսկ արդեն վերջերս մեզ հնարավորություն ընձեռվեց զուգերգով ներկայացնել այս երգը,- պատմեց Սուսաննան ու շարունակեց.

«Ուրախ եմ, որ Նիկը երգի գործիքավորումն այնպես է կառուցել, որ շատերը գլխի անգամ չեն ընկել, որ սա արդեն լսված երգ է: Պետք է շեշտեմ նաեւ, որ այս երգի տեսահոլովակն էլ իրականցվել է շատ մտերմիկ միջավայրում, կարելի է ասել, որ սա ընկերական աշխատանք է եւ իր մեջ ոչ մի կոմերցիոն երանգ չունի»:

Սուսաննա Պետրոսյանի խոսքով՝ մի աշխատանք ունի, որը շուտով կհանձնի իր հանդիսատեսի դատին.

«Արդեն երկար ժամանակ է, ինչ մի երգ ունեմ, որի թողարկումն անընդհատ ուշանում է, բայց այն շուտով տեսահոլովակի տեսքով կներկայացնեմ իմ հանդիսատեսին, քանի որ այն իսկապես շատ գեղեցիկ երգ է»,- նկատեց նա:

Երգչուհին մեզ հետ զրույցում կրկին շեշտեց, որ իր տեսակետը չի փոխվել եւ հաճախակի տեսահոլովակ նկարահանելը իր համար ինքնանպատակ չէ, ավելին՝ Սուսաննան վստահ է, որ լավ երգին տեսահոլոավկը չէ, որ կյանք կարող է տալ.

«Ինչպես բազմիցս եմ նշել՝ ինձ համար տեսահոլովակ նկարահանելը չի կարող ինքնանպատակ լինել, դրանով ես ինչ-որ բաներ ապացուցելու պետք չունեմ: Ինձ համար առաջին հերթին կարեւոր են մարդկային արժեքները, հետո նոր միայն շոու բիզնեսային կյանքը, հենց դրա համար էլ ես ակտիվ տեսահոլովակներ չեմ նկարահանում ու ներկայացնում, եւ միայն երբ լինում են գեղեցիկ աշխատանքներ, փորձում եմ  առիթը բաց չթողենել: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ տեսահոլովակով երգը կյանք է ձեռք բերում, ի վերջո՝ Շառլ Ազնավուրը ունի բազմաթիվ երգեր, որոնք տեսահոլովակներ չունեն, բայց դրանք դեռ երկար են ապրելու»,- հավելեց երգչուհին:

Զրույցի վերջում հետաքրքրվելով, թե գարնան սկզբին նշանադրված երգչուհու համար այս տարին ամուսնությամբ կնշանավորվի արդյոք, իր անձնական կյանքի մասին խոսել չսիրող Սուսաննա Պետրոսյանը ժպիտով նշեց.

«Այո, ինձ համար այս տարին ամուսնությամբ կնշանավորի, բայց ժամկետներ նշել չեմ կարող»:

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: