Latest 10 episodes

«Ֆուլ հաուսի» 5-րդ եթերաշրջանը կլինի հոկտեմբերին. ի՞նչ զարգացումներ են սպասվում

«Ֆուլ հաուս» սիթքոմի չորրորդ եթերաշրջանն արդեն ավարտվել է, սակայն երկրպագուների համար մի շարք հարցեր դեռ անպատասխան են։  Արդեն 2 օր է՝ համացանցում ակտիվ քննարկվում է՝ մի՞թե սա վերջն էր։ BlogNews-ը խոսել է սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հետ։ Եվ այսպես, «Ֆուլ հաուսը» չի ավարտվել, ինչպե՞ս կարող էին հերոսների ճակատագրերն այսքան անորոշ մնալ։

Հոկտեմբերի սկզբին կմենկարկի «Ֆուլ հաուսի» հինգերորդ եթերաշրջանը։ «Մեր երկրպագուներից բազմաթիվ նամակներ ենք ստացել, մեր ամբողջ անձնակազմի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ 2 տարի է՝ մեզ հետ են ու այդքան մտահոգված են՝ նոր եթերաշրջան կլինի՞, թե՞ ոչ»,- ասաց Արմենը՝ հավելելով, որ դերասանական հիմնական կազմում փոփոխություն չի լինելու։

Բոլոր հերոսների կերպարային գծերը շարունակվելու են, հարցականի տակ են միայն Մարինկա Խաչատրյանի և Գևորգ Մարտիրոսյանի հերոսների կերպարային գծերը։ Արմենն առայժմ չի կարող ասել նաև նոր հերոսներ կավելանա՞ն, թե՞ ոչ։ «Ամեն ինչ կախված է սցենարային զարգացումներից։ Դեռ չեմ կարող բացահայտել սցենարական ոչ մի գաղտնիք, քանի որ այն դեռ մշակման փուլում է։ Դերասանական կազմի համալրման և կերպարային գծերի ավարտի մասին  կարող ենք խոսել օգոստոսից ոչ շուտ»,- նշեց պրոդյուսերը։

Որքան երկարում է սիթքոմը, այնքան ավելի պատասխանատու է դառնում չսպառվելու վտանգը։ «Ֆուլ հաուսի» անձնակազմն ամեն բան անելու է՝ նոր եթերաշրջանում է՛լ ավելի հետաքրքիր զարգացումներով հանդիսատեսին ներկայանալու համար։ 4 եթերաշրջանների ընթացքում «Ֆուլ հաուսը» պահպանել է բարձր վարկանիշը։

«Շատ հաճելի է, որ «Ֆուլ հաուսը» պահպանում է վարկանիշը արդեն 2 տարի։ Մեր հաջողության գրավականը միայն ճիշտ թիմային աշխատանքն է, անձնակազմի ընկերական և շատ մտերիմ հարաբերությունները։ Մենք ներսում տարաձայնություններ չունենք, ինչն արտացոլվում է աշխատանքում»,- եզրափակեց Մենչը։

Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments
---
18 June 2016 21:33
saxit satem sirum duk amena lavnek
0
---
18 June 2016 21:22
uxxxxxxxxxxx ic lava
0
mili
18 June 2016 20:11
imacek vor dxez kyankics shat em sirum im arevner xndrum em vor misht sharunakek full hous@ manavand feloyis tatevis mushexin tamarayin mish sharunakek full hous@
0
Nare
18 June 2016 12:53
chem havatum,vor 5-rd eterashrjan el e linelu...anhamper spasum em,shatttt em sirum dzezzzzzz..............
0