Latest 10 episodes

Սպասեք նորությունների. Իվետա Մուկուչյան

Եվրատեսիլյան հիշողությունների և զգացողությունների մասին Life.panorama.am-ը խոսել է «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանի հետ:

-Իվետա, դատելով ձեր միկրոբլոգի վերջին լուսանկարներից, կարելի է ենթադրել, որներկայումս հանգստի փուլում եք գտնվում: Ինչո՞վ եք այժմ զբաղված, հասցրե՞լ եք արդյոքբավականաչափ հանգստանալ:

-Ցավոք սրտի, «Եվրատեսիլ»-ից հետո ժամանակ չեմ ունեցել ճամփորդելու՝ հանգիստս կազմակերպելու նպատակով: Մրցույթից անմիջապես հետո շարունակել եմ աշխատանքը և եղել եմ շատ ակտիվ աշխատանքային փուլում: Բայց արդեն ժամանակն է հանգստանալու, քանի որ հասկանում եմ, որ բոլոր ռեսուրսներս սպառված են և պետք է լիարժեք հանգստանալ թարմ ուժերով վերադառնալու համար:

-«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթից հետո նոր համագործակցության նոր առաջարկներեղե՞լ են:

-Եղել են և բավական շատ: Սպասեք նորությունների, քանի որ գեղեցիկ նախագծեր են լինելու:

-«Եվրատեսիլ»-ի օրերին սոցցանցի օգտատերերի մի մասը բուռն կերպով քննադատեց ձեր բեմական կերպարն ու անկեղծ հանդերձանքը: Դուք ինքներդ հետևե՞լ եք այդխոսակցություններին և արդյոք այդ ամենը որևէ կերպ ազդե՞լ է ձեր տրամադրվածությանվրա:

-Ես անձամբ չէի հասցնում հետևել, սակայն մշտապես տեղեկացված էի այդ ամենից: Տրամադրությանս վրա չէր ազդում, քանի որ մենք ամբողջությամբ կենտրոնացած էինք ելույթիս վրա ու դա էր ինձ համար գլխավորը:

-Դուք ճանաչվեցիք մրցույթի ամենագեղեցիկ մասնակիցը, բոլորովին վերջերս էլհամացանցում տեղեկություն հայտնվեց, ըստ որի՝ դուք ճանաչվել եք նաև մրցույթիլավագույն սոլո երգչուհին: Այս երկու հանգամանքները, ինչու չէ, կարելի է Ձերհաղթանակը անվանել... Որքանո՞վ եք դուք ինքներդ կարևորում նման հաղթանակները,սրանք Ձեզ համար պարտավորեցնո՞ղ են:

-Համարվել  «Եվրատեսիլ-2016»-ի լավագույն սոլո երգչուհի, իհարկե, շատ լավ է: Դա նշանակում է, որ մարդիկ հավանել են քեզ, ելույթդ տպավորիչ է եղել: Իսկ ինչ վերաբերում է ամենագեղեցիկ լինելուն, ապա դա ևս հաճելի է, ինչ խոսք, սակայն երգչուհու համար մասնագիտական գնահատականն ավելի կարևոր է:

-Մրցույթի օրերին այստեղ շատ էր քննարկվում Նիդերլանդների ներկայացուցիչ ԲոբԴաուեի՝ Ձեզ ուղղված սիրո խոստովանությունը, բայց վերջինս նշում էր, որ նա Ձեզսիրահարված է, իսկ դուք նրան՝ ոչ: Հետաքրքիր է՝ ի՞նչ զարգացում ունեցավ նրա սիրո պատմությունը և արդյոք կապը շարունակվում է ոչ միայն նրա, այլև այլ մասնակիցների հետ:

-Մրցույթից հետո կապ պահպանում եմ շատերի հետ՝ նաև Նիդերլանդների մասնակցի: Լավ ընկերական հարաբերություններ ունենք:

-Անհերքելի է, որ անկախ զբաղեցրած հորիզոնականից, «Եվրատեսիլ 2016»-ը նոր՝ բարձրնշաձող դրեց ձեր ստեղծագործական գործունեության մեջ: Դուք սիրվեցիք և ճանաչումձեռք բերեցիք միջազգային հանրության կողմից: Արդյոք այսուհետ ձեր աշխատանքներնավելի շատ ուղղված կլինե՞ն դեպի միջազգային շուկա:

-Չպետք է մոռանալ, որ կապ չունի, թե որտեղ եմ ես ստեղծագործում՝ Հայաստանում, թե Եվրոպայում, երկուսն էլ ես եմ: Իմ առաջիկա ծրագրերում ևս զուգահեռվելու են հայկական էթնիկ երաժշտությունն ու եվրոպական մոդեռն մտածողությունը: 

-Նախքան մրցույթը և դրա օրեին Դուք  գտնվում էիք բոլորի ուշադրության կենտրոնում,այնուհետ հետաքրքրությունը գնալով պակասում է, ինչն էլ արտիստների մոտդատարկության զգացում է առաջանում: Ձեր պարագայում նման բան եղա՞վ :

-Այդ զգացողությունը կես օր տևեց ինձ մոտ: Դատարկություն կար, քանի որ այդ ընթացքում այնքան էներգիա ես թողնում, որ մի պահ հասկանում ես՝ չգիտես թե հաջորդ քայլդ ինչ պետք է լինի: Բարեբախտաբար այնքան հաճելի զբաղվածություն կար մրցույթից հետո, որ փրկվեցի այդ դատարկությունից:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: