Latest 10 episodes

Ամուսնանում էր իմ ամենամտերիմ ընկերուհին, ես պարզապես չէի կարող ներկա չգտնվել. Վարդուհի Ալեքսանյան

Վերջին շրջանում ԱՄՆ-ում բնակվող Վարդուհի Ալեքսանյանն այս օրերին հայրենիքում է, իսկ Երեւան վերադառնալու գլխավոր պատճառը մտերիմ ընկերուհու՝ հաղոդավարուհի Գոհար Գասպարյանի հարսանեկան արարողությանը մասնակցելն է:

«Երեւան այցիս գլխավոր նպատակը ընկերուհուս անակնկալ մատուցելն էր, քանի որ ամուսնանում էր իմ ամենամտերիմ ընկերուհին, ես պարզապես չէի կարող ներկա չգտնվել: Երկկողմանի հաճելի զգացողություններ ունեցանք, երբ անակնկալս ստացվեց. Գոհարը ոչ մի կերպ գլխի չէր ընկել, որ գալու էի Հայաստան»,- Life.panoarama.am-ի հետ զրույցում պատմեց Վարդուհին:

Պարուհին Հայաստանում կլինի մինչ հուլիսի վերջ, բայց մինչ այդ կփորձի վայելել հայրենիքն ու փարատել կարոտը.

«Ընտանիքիս շատ էի կարոտել, երբ եկա, առաջին քայլերս բնականաբար տարան դեպի հարազատ օջախ, այնուհետեւ հանդիպեցի ընկերներիս ու մտերիմներիս: Այստեղ լինելուս օրերին հիմնականում հանգիստ եմ պլանավորում, որը կանցկացնեմ մեծամասամբ ընտանեկան ջերմ մթնոլորտում՝ ջերմառատ հայրենիքում»,- նշեց Վարդուհին ու հավելեց նաեւ, որ հանգստի հետ կհամատեղի նաեւ աշխատանքը, քանի որ արդեն իսկ աշխատանքային առաջարկներ ունի:

Հետաքրքրվելով, թե ԱՄՆ-ում ապրելուց հետո Հայաստան վերադառնալով ի՞նչ փոփոխություններ է նկատել, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Երկար ժամանակ չէ, ինչ Հայաստանում չեմ եղել, հետեւաբար կտրուկ փոփոխություններ չնկատեցի, բայց մի բան ակնառու է՝ համաքաղաքացիներիս դեմքին անորոշություն կա. Միացյալ նահանգներում մարդիկ ամենուր ժպտում են, եւ այդ ժպիտը վարակիչ է դառնում, ինչն իսկապես յուրաքանչյուր օրվան մեծ թեթեւություն է պարգեւում»:

Իսկ վերջում, խոսելով առաջիկա աշխատանքային պլաններից, Վարդուհի Ալեքսանյանը նշեց.

«Քանի որ «Grand Stage Dance» կատարողական արվեստի դպրոցում պարաոճերը տարատեսակ են, գործում է նաեւ տիկնիկային թատրոն՝ հայկական հեքիաթների հիման վրա, նկարչության դասարան, այնպես որ մեզ մոտ երեխաները կրթվում են ու ծանոթանում արվեստի պատմությանը: Այս պահին մի քանի նոր մտահղացումներ ունեմ, որոնց մասին ավելի ուշ կտեղեկացնեմ: Ի դեպ՝ Հայաստանում հայտնի «Նարնջագույն փղիկ» կենտրոնը շատ շուտով կլինի նաեւ ԱՄՆ-ում եւ առաջին մասնաճյուղը կտեղակայվի հենց իմ դպրոցում. հիմա աշխատում եմ նաեւ այդ ուղղությամբ: Մենք աշխատում ենք «Զարգանում ենք զվարճանալով» կարգախոսով»:

Today's most read news !
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • Աշոտ Տեր-Մաթեւոսյանի 32-ամյակի ինտրիգները
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • «Գաի պոստ»-ի մոտ Range Rover-ի վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
Comments

Name: