Անցածի համար երբեք չեմ ափսոսում. Մերի Մակարյանն անկեղծանում է


Life.panorama.am-ը ներկայացնում է բլից-հարցազրույց դերասանուհի և հաղորդավորուհի Մերի Մակարյանի հետ:

Մանկությանս ամենավառ հիշողությունները շատ են, ես հրաշալի մանկություն եմ ունեցել:

Եկա, որովհետեւ, պարզապես չէի կարող չգալ:

Ճակատագրական կետ... «Դժվար ապրուստ» հեռուստասերիալն ինձ համար ճակատագրական էր:

Հիշում եմ ու տխրում... չէ, ես չեմ տխրում  որևէ հիշողությունից:

 Հիշում եմ ու ժպտում... այդպիսի պահերը շատ են իմ կյանքում:

Ափսոսում եմ, զղջում, որ... չէ, անցածի  համար երբեք չեմ ափսոսում:

Վստահ եմ, որ կյանքն ինձ համար հրաշալի անակնկալներ է պատրաստել:

 Նպատակ ունեմ... նպատակներ շատ ունեմ. աննպատակ ապրելը չեմ հասկանում:

Չասացի կներես ու չեմ ասելու:

Կարոտում եմ, երբ հեռանում եմ Երևանից:

 Սիրում եմ...իհարկե՛ սիրում եմ:

 Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել... որոշ բաներ…

Գնում եմ դեպի լույսը:         

Պայքարել եմ, որ... չէ, ես պայքարող տեսակ չեմ:

Հպարտ եմ ինձնով, որովհետեւ արժե:

Վախենում եմ... որ մի օր կողքիս չեն լինի հարազատ մարդիկ:

Երազում եմ... միշտ եմ երազում:

Կգա մի օր ու ես...միևնույն է հետ չեմ նայի:
 

Շնորհակալ եմ...այն ամենի համար, ինչ շնորհել է Աստված:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...