Latest 10 episodes

Սուրեն Փահլևանյանը՝ քրեական հեղինակություն

Դերասան Սուրեն Փահլեւանյանն, ով երկար ժամանակ է, ինչ էկրաններին չի հանդիպում, կրկին վերադարձել է սիրելի աշխատանքին եւ այժմ նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում:

Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է, որ առաջարկը ստացել է պրոդյուսեր Ելենա Արշակյանից եւ սիրով համաձայնվել է.

«Երկարատեւ լռությունից հետո որոշել էի, որ արժե  վերադառնալ իմ սիրելի աշխատանքին եւ կրկին նկարահանվել, պարզապես ընտրության հարցում էի մի փոքր կաղում, եւ ահա այդ ընթացքում ինձ համար շատ լավ ընկեր Ելենա Արշակյանից առաջարկ ստացա ու սիրով համաձայնվեցի»,- պատմեց Սուրենը:

Հետաքրքրվելով, թե դժվար չէ՞ր արդյոք արդեն գործող սերիալ մուտք գործելն ու ինտեգրվելը, դերասանը պատասխանեց.

«Այո, ուշ միացա, բայց արդեն ամբողջովին ինտեգրվել եմ թե սերիալի սցենարին, եւ թե թիմին: Շատերի հետ մինչ այս նախագիծն էլ առիթ ունեցել եմ աշխատելու, այնպես որ տպավորություն էր, թե երկար տարիներ աշխատել ենք միասին: Կերպարս եւս արդեն ընկալել եմ, ինձ շատ լավ եմ զգում»:

Սուրեն Փահլեւանյանի կերպարը բացասական է, սակայն դերասանը կփորձի ներկայացնել այնպես, որ իր հերոսը հեռուստադիտողի համար ատելի չլինի.

«Հեռուստասերիալում մարմնավորում եմ գլխավոր հերոսի՝ Աբելի ընկերոջը, ով ամեն կերպ օգնում է Աբելին: Ես չգիտեմ՝ սերիալում ի՞նչ զարգացումներ կլինեն իմ կերպարով, բայց հուսամ, որ հետաքրքիր իրադարձությունները դեռ առջեւում են: Մեծ հաշվով իմ կերպարը՝ Էդոն, դրական կերպար է, բայց քանի որ նա քրեական հեղինակության ներկայացուցիչ է, աշխատում է օրենքով գողի հետ, ուր մաքուր գործերը շատ քիչ են,  ուստի կերպարս ինքնըստինքյան դրական համարվել չի կարող: Էդոն կոպիտ մարդ է, շատ հանգիստ կարող է մարդ սպանել, բայց ես փորձում եմ այնպես անել, որպեսզի նա շատ վատ չընկալվի»,- պատմեց նա:

Սուրեն Փահլեւանյանը էկրանային դադարի ընթացքում զբաղվում էր դերասանական արվեստից բավականին հեռու աշխատանքով: Մեզ հետ զրույցում դերասանը պատմեց նաեւ ոլորտից հեռու աշխատանքի մասին.

«Ես աշխատում եմ տեխնիկական հսկողություն իրականացող կազմակերպությունում, որը կատարում է տեխնիկական հսկողություն շինարարական ոլորտում: Այստեղ ես տեխնիկական հսկիչների կորդինատոր-պատասխանատու եմ, որն իրենից ներկայացնում է շատ բարդ ու պատասխանատու աշխատանք: Իսկ հիմա, երբ նախորդ աշխատանքում բավականին հմտացել եմ, ու շատ ժամանակ հարկավոր չէ դրա վրա ներդնելու համար, ուստի կարող եմ ինձ թույլ տալ զբաղվել նաեւ իմ սիրած աշխատանքով՝ դերասանությամբ: Միշտ էլ ասել եմ, որ երբեք մշտական չեմ հեռանա այս ոլորտից»:

Սուրեն Փահլեւանյանը հավելեց նաեւ, որ այս պահին շատ այլ առաջարկներ ունի, որոնք քննարկումների փուլում են:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
Comments

Name: